Ջուղայի շրջան (Նախիջևան)

(Վերահղված է Ջուլֆայի շրջանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա (այլ կիրառումներ)

Ջուղայի շրջանը (ադրբ.՝ Culfa rayonu, Ջուլֆայի շրջան) շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է[1]

Picto infobox map.png
Ջուղայի շրջանը
ադրբ.՝ Culfa rayonu
Julfa District in Azerbaijan 2021.svg
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ
Ներառում է22 բնակավայր
ՎարչկենտրոնՋուղա
Խոշորագույն քաղաքՋուղա
Ամենաբարձր կետԵրնջակ լեռն (3664 մ)
ԲԾՄ1290 մետր
Հիմնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն (01․01․2017)46,100
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Տարածք92,630
Julfa Rayon.png
Հիմնադրված էՕգոստոսի 8, 1930 թվական թ.
ISO 3166-2 կոդAZ-CUL
Հեռախոսային կոդ36 546
Փոստային ինդեքսներ7200
Ավտոմոբիլային կոդ72
culfa-ih.nakhchivan.az

ՊատմությունԽմբագրել

Ժամանակակից պատմությունԽմբագրել

Ջուղայի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Վարչատարածքային նկարագիր և տեղադրությունԽմբագրել

Ջուղայի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին[1]։

Ջուղայի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 92,630 կմ2։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 22 գյուղ[1]։

ԼեռնագրությունԽմբագրել

Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի լեռները, Ջուղայի և մերձարաքսյան սարահարթերը։ Շրջանի ամենաբարձր կետը Երնջակ լեռն է, որն ունի 3664 մ բարձրություն[1][2]։

ՋրագրությունԽմբագրել

Ջուղայի շրջանի տարածքով հոսում են Արաքս, Երնջակ և այլ գետեր։ Շրջանի տարածքում է գտնվում Բանանիարի ջրամբարը[1]։

Շրջանը հարուստ է հանքային ջրերով։ Դրանցից են Դարիդաղ, Նահաջիր և այլ հանքային ջրերի աղբյուրները[1]։

ԿլիմաԽմբագրել

Տարվա եղանակով պայմանավորված՝ Ջուղայի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։

ԲնակչությունԽմբագրել

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 46,100 է[1]։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես խաղողագործությունն ու անասնապահությունը[1]։

Կրթություն և գիտությունԽմբագրել

Ջուղայի շրջանում գործում է 26 հանրակրթական դպրոց, մասնագիտական ուսումնարան, 6 արտադպրոցական և 2 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 30 գրադարան[1]։

ՄշակույթԽմբագրել

Շրջանում գործում է մեկ թանգարան, «Ալինջա» կինոթատրոնը[1]։

ԱռողջապահությունԽմբագրել

Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 տարածքային հիվանդանոց, 15 բժշկական ամբուլատորիա, 8 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ջուղայի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Archived 2015-04-09 at the Wayback Machine. (արխիվացված(ռուս.)
  2. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 246։