Հարություն Եկմալյան
հայ քանդակագործ, նկարիչ
(Վերահղված է Եկմալյան Հարություն Ռաֆայելիից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եկմալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Ռաֆայելի Եկմալյան (մարտի 10, 1965, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, գեղանկարիչ։
Հարություն Եկմալյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1989) |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Ռաֆայել Եկմալյան |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Harut Yekmalyan Վիքիպահեստում |
Քանդակագործ Ռաֆայել Եկմալյանի որդին է։
Կենսագրություն խմբագրել
1989 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1991-1999 թթ. դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (ԵՃՇՊՀ), 1995-1999 թթ.` Երևանի գեղարվեստի ինստիտուտում։
1999 թվականից ապրում է Ֆրանսիայում[1][2]։ Ստեղծել է նաև գրաֆիկական և գեղանկարչական գործեր[3]։
Անդամ է՝
- Հայաստանի նկարիչների միության
- Նկարիչների տան, Ֆրանսիա
- Քանդակագործների և նկարիչների ֆրանսիական միության
Ստեղծագործություններ խմբագրել
- Ա. Ստեփանյանի (1989, բրոնզ) դիմաքանդակը
- Վ. Սիսլյանի (1990, տուֆ) դիմաքանդակը
- «Անահիտ աստվածուհի» (2000, գրանիտ, քաղաք Սերան, Նորմանդիա)
- «Կախարդական աղբյուր» (2002, Քվեբեկ, Կանադա)
- «Գիշեր» (2003, գրանիտ, Բրազիլիա)
- «Թատրոն» (2004, մարմար, Ֆրանսիա)
- «Արևի խավարում» (2005, Իսպանիա)
- «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան Ավինյոն քաղաքում» (2007, Ֆրանսիա)
- «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան (2009, Ֆրանսիա)
- «Աղբյուր», Օտոն քաղաքի մուտք (2011, Ֆրանսիա)
- «Առյուծ» (2013, Ֆրանսիա)
- «Կլիշի քաղաքի հուշարձան» (2019, Կլիշի , Ֆրանսիա, «Հուշակոթող Խաչքար»՝ նվիրված Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Փարիզին կից Կլիշի քաղաքում` Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում)
Ցուցահանդեսներ խմբագրել
Մասնակցել է քանդակագործության միջազգային տասնյակ մրցույթների և սիմպոզիումների։
Մրցանակներ խմբագրել
Պատկերասրահ խմբագրել
-
«Հուշակոթող Խաչքար»՝ նվիրված Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին
Գրականություն խմբագրել
- Եկմալյան Հարություն, Ե 353 Քանդակ/ Հ. Եկմալյան.-Եր.: Կոլլաժ, 2017. - 48 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ EOLAS. «Harutyun Yekmalyan - Site de la culture dans le département de l'Allier». www.culture.allier.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Harutyun YEKMALYAN». www.sculpture-julienne.fr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- Հարություն Եկմալյան Արխիվացված 2022-03-08 Wayback Machine
- Կենտրոն TV - Կենտրոնի առավոտը | քանդակագործ Հարություն Եկմալյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Եկմալյան» հոդվածին։ |