Ելենա Պոպեա

ռումինացի նկարչուհի

Ելենա Պոպեա (ռումիներեն՝ Elena Popea, ապրիլի 15, 1879(1879-04-15), Բրաշով, Ռումինիա - հունիսի 19, 1941(1941-06-19), Բուխարեստ, Ռումինիա), Ավստրո-Հունգարիայում ծնված ռումինացի մոդեռն նկարիչ, որի ստեղծագործություններում կան իմպրեսիոնիզմի, էքսպրեսիոնիզմի և կուբիզմի տարրեր։ Ստեղծել է բնապատկերներ, նատյուրմորտներ, միջոցառումների մասնակցող մարդկանց տեսարաններ։

Ելենա Պոպեա
Ծնվել էապրիլի 15, 1879(1879-04-15)
ԾննդավայրԲրաշով, Ռումինիա
Վախճանվել էհունիսի 19, 1941(1941-06-19) (62 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունDamenakademien München und Berlin und Malerinnenschule Karlsruhe?
Մասնագիտություննկարչուհի
Ոճիմպրեսիոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ, Q18538836? և Tinerimea artistică?
ՈւսուցիչAngelo Jank?, Caroline Kempter?, Լյուսիեն Սիմոն և Անդրե Լոտ
 Elena Popea Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ելենա Պոպեան ծնվել է 1879 թվականին Բրաշովում։ Նրա հայրը միջնակարգ դպրոցի ուսուցիչ էր, հորեղբայրը եպիսկոպոս Նիկոլաե Պոպեան էր։ Հիմնական կրթությունն ավարտելուց հետո Ելենա Պոպեան Լայպցիգում սովորել է բանասիրություն, Բեռլինում՝ նկարչություն։ Ավելի ուշ ընդունվել է Մյունխենում կանանց համար գործող արվեստի դպրոց՝ Münchner Künstlerinnenverein: Դրանից հետո որոշ ժամանակ անցկացրել է Լեխի Լանդսբերգի նկարիչների գաղութում, որտեղ դասեր է առել Անգելո Ջանկից և Քերոլայն Քեմպերից[1]։

Առաջին անգամ ցուցադրվել է 1905 թվականին "Expoziția națională"-ում, որը Սիբիուում կազմակերպել էր Ռումինական գրականության տրանսիլվանիական ընկերակցությունն ու ռումին ժողովրդի մշակույթ միությունը (Asociația Transilvană pentru Literatura Română și Cultura Poporului Român)[1]: Այս ցուցահանդեսին հաջորդել են ցուցադրություններ Բուխարեստում և Կլուժում։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ելենա Պոպեան ապրել է Փարիզում, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են Galerie nationale du Jeu de Paume-ում և Անկախների սալոնում, որտեղ շարունակել է ուսանել Լյուսեն Սիմոնի մոտ։ 1922 թվականին վերադարձել է Փարիզ և սովորել Անդրե Լոտի Մոնպառնասի նոր ակադեմիայում[1]։

Ընդհանուր առմամբ ամառներն անց է կացրել Բրաշովի կամ Կլուժի մերձակայքում նկարելով, իսկ տարվա մյուս մասը ճամփորդել է, եղել Սկանդինավիայում, Շոտլանդիայում, Իսպանիայում, Միջին Արևելքում՝ յուրաքանչյուր ճամփորդությունից հետո ստեղծելով կտավների նոր շարքեր[1]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Maria Dumitrescu, Elena Popea, Editura Meridiane, 1969.
  • Maria Chira and Gheorghe Mândrescu, Elena Popea: 1879-1941 : expozitįa retrospectivă (exhibition catalog) Cluj-Napoca Muzeul de Artă, 1975.
  • Radu Popica, Pavel Șușarǎ, Iulia Mesea, Elena Popea, Editura Muzeului de Artă Brașov 2010, 978-606-92557-1-1 Online

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 *"Expoziția retrospectivă Elena Popea" Արխիվացված 2015-07-14 Wayback Machine, 24 September - 14 November 2010", Muzeul de Artă Brașov, with brief biography.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Պոպեա» հոդվածին։