Ելենա Իվանովնա Պոլյակովա (Գորյաչկինա) (ռուս.՝ Елена Ивановна Полякова (Горячкина), սեպտեմբերի 29, 1926(1926-09-29), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2007(2007-10-12), Մոսկվա, Ռուսաստան), ռուս արվեստագետ, թատերագետ, գրական և թատերական քննադատ, արվեստագիտության դոկտոր (1970), Ռուսաստանի գրողների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)։

Ելենա Պոլյակովա
Ելենա Պոլյակովա.jpg
Ծնվել էսեպտեմբերի 29, 1926(1926-09-29)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 12, 2007(2007-10-12) (81 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքննադատ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
Ալմա մատերՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
ՊարգևներՌուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն և աշխատանքներԽմբագրել

Ելենա Պոլյակովան ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայում։ 1949 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Աշխատել է որպես «Театр» ամսագրի պատմության բաժնի վարիչ (1952-1961)։ 1950-ական թվականների վերջին ամսագրի գաղափարախոսական քաոսից հետո անցել է ակադեմիական գիտության, 1961 թվականին դարձել է ԽՍՀՄ ԳԱ Արվեստագիտության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից։ 1991-1995 թվականներին գլխավորել է Արվեստագիտության պետական ինստիտուտի թատրոնի բաժինը[2]։

Ելենա Պոլյակովան ռուսական թատրոնի և գեղարվեստական մշակույթի մասնագետ է։ 1959 թվականին լույս է տեսել նրա «Թատրոնը և դրամատուրգը։ Խորհրդային դրամատուրգների պիեսների վրա ՄԳԱԹ-ի աշխատանքի փորձից։ 1917-1941» (ռուս.՝ «Театр и драматург. Из опыта работы МХАТ над пьесами советских драматургов. 1917—1941») հիմնարար աշխատությունը, 1970 թվականին հանդես է եկել որպես «Լեոնիդ Անտոնովիչ Սուլերժիցկի» ժողովածուի հրատարակման նախաձեռնող, կազմող, խմբագիր և ներածական հոդվածի հեղինակ։ 1972 թվականին հրատարակել է «Ստանիսլավսկին որպես դերասան» (ռուս.՝ «Станиславский — актёр»), 1978 թվականին՝ «Լև Տոլստոյի թատրոնը։ Դրամատուրգիան և այն ընթերցելու փորձը» (ռուս.՝ «Театр Льва Толстого. Драматургия и опыт её прочтения»), 1994 թվականին՝ «Բեմի հայելի» (ռուս.՝ «Зеркало сцены»), 1995 թվականին՝ «Ի. Մ. Մոսկվին (1874-1946)» ուսումնասիրությունները։

Ելենա Պոլյակովայի ուսումնասիրությունները նվիրված են Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի, Փոքր թատրոնի վարպետներին, ինչպես նաև դասականների բեմադրություններին (Ալեքսանդր Օստրովսկի, Նիկոլայ Գոգոլ Լև Տոլստոյ և այլն)։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են եղել նաև կերպարվեստի վարպետները (Նիկոլայ Ռերիխ, Բորիս Կուստոդիև, Կոնստանտին Սոմով, Կուզմա Պետրով-Վոդկին, Վիկտոր Սիմով, Աննա Օստրոումովա և այլն)։ «Искусство» հրատարակչության «Կյանքն արվեստում» (ռուս.՝ «Жизнь в искусстве») շարքում լույս է ընծայել գրքեր Նիկոլայ Ռերիխի (1973, 1985), Կոնստանտին Ստանիսլավսկու (1977), Սադովսկիների թատերական դինաստիայի (1986) մասին։

Կյանքի վերջին տարիներին աշխատել է «Սուլերժիցկու թատրոնը։ Էթիկա։ Գեղագիտություն։ Ռեժիսուրա» (ռուս.՝ «Театр Сулержицкого. Этика. Эстетика. Режиссура», 2006) հրատարակության վրա[3]։

Ելենա Պոլյակովան մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։

Հակիրճ մատենագիտությունԽմբագրել

  • Станиславский — актёр. — М.: Искусство, 1972. — 430 с.
  • Николай Рерих. — М.: Искусство, 1973. — 303 с. + 20 л. ил. — (Жизнь в искусстве).
    • 2-е изд., доп. — М.: Искусство, 1985. — 304 с. : ил.
  • Станиславский. — М.: Искусство, 1977. — 461 с. : портр., фото. — (Жизнь в искусстве).
  • Театр Льва Толстого. Драматургия и опыты её прочтения. — М.: Искусство, 1978.
  • Город Остроумовой-Лебедевой. — М.: Советский художник, 1983. — 222 с. : ил. — (Рассказы о художниках).
  • Садовские. — М.: Искусство, 1986. — 344 с. + 31 л. ил. — (Жизнь в искусстве).
  • История русского драматического театра : [в 7 т.] / редкол.: Е. Г. Холодов (гл. ред.) [и др.]. — 2-е изд. — М. : Искусство, 1977—1987. – автор раздела 7 том.
  • Зеркало сцены : Эволюция сцен. образа в рус. театре XVIII—XIX вв. / Рос. АН, Рос. ин-т искусствознания М-ва культуры Рос. Федерации. — М.: Наука, 1994. — 350,[2] с. — ISBN 5-02-011158-9
  • И. М. Москвин (1874—1946) / Гос. ин-т искусствознания. — М.: Искусство, 1995. — 413,[1] с., [32] л. ил. портр. — (Жизнь в искусстве). — ISBN 5-210-02334-6
  • Театр Сулержицкого: Этика. Эстетика. Режиссура. — М.: Аграф, 2006. — 296 с. — (Символы времени). — ISBN 5-7784-0318-6
  • Клуб добряков в Москве 1930-х годов. «Пиквикский клуб» в Художественном театре имени М. Горького. // «Вопросы театра», 2009, № 3-4.
  • «Руны». Норвежские мотивы в Московском Художественном Театре. // «Вопросы театра», 2010, № 3-4.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել