«Տեատր» (ռուս.՝ «Театр», «Թատրոն», 1930 -1933 թվականներին՝ «Սովետսկի տեատր» (ռուս.՝ «Советский театр», 1933-1936 թվականներին՝ «Տեատրի դրամատուրգիա» (ռուս.՝ «Театр и драматургия»), 1942-1944 թվականներին լույս չի տեսել) խորհրդային և ռուսական հանդես թատրոնի մասին։

Լուսաբանել է թատերական կյանքը, տպագրում հոդվածներ, գրախոսականներ, պիեսներ, թատերական տարբեր ժանրերի գործեր, ակնարկներ ռեժիսորների, դերասանների, դրամատուրգների, թատերական նկարիչների մասին։ Անդրադառնում է արտասահմանյան թատրոնին։ 2021 թվականի մարտի 23-ին դատարանի որոշմամբ ամսագիրը դադարեցրել է իր գործունեությունը ("Ռոսկոմնադզորի" տպագիր հրատարակությունների ռեեստրը)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Перечень наименований зарегистрированных СМИ». Роскомнадзор. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 632