Ելենա Պավլովնա Ժուկովա (ռուս.՝ Еле́на Па́вловна Жу́кова, հունիսի 5, 1906(1906-06-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1991(1991-10-31), Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ[1] և գծանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ելենա Ժուկովա
Ծնվել էհունիսի 5, 1906(1906-06-05)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1991(1991-10-31) (85 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍուրբ Պետրոսի դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար և նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ելենա Ժուկովան ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ 1923-1927 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական տեխնիկումում, Արկադի Ռիլովի և Ի. Վլադիմիրովի մոտ, 1930-1936 թվականներին` Լենինգրադի արվեստի աշխատողների որակավորման բարձրացման ինստիտուտում, Վսեվոլոդ Վոինովի և Ալեքսանդր Օսմյորկինի մոտ [2]: 1928 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, աշխատել է յուղաներկերի, ջրաներկերի և գծանկարների տեխնիկայով։

1927-1930 թվականներին դասավանդել է ԼԳՄՀ-ում։ Ժուկովայի աշխատանքների ցուցահանդեսներն անցկացվել են 1940, 1948 և 1975 թվականներին Լենինգրադում։ 1930-ականներին Ժուկովան ծանոթ էր Կ. Ս. Մալևիչին։ Ներկա է եղել նրա հոգեհանգստի և հուղարկավորության ժամանակ, նկարվել է մի քանի խմբակային լուսանկարներում։ [3]

1932 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Շուրջ կես դար եղել է Լենինգրադի նկարիչների միության գեղանկարչության բաժնի մշտական քարտուղար։ Ժուկովայի հայտնի գեղանկարներ և գրաֆիկական դիմանկարներ, տարբեր տարիների կատարվել են լենինգրադցի նկարիչներ Կուզմա Պետրով-Վոդկինի (1930), Յարոսլավ Նիկոլաևի (1945), ինչպես նաև Միխայիլ Նեստերովի (1936) կողմից [2]:

Նա մահացել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգում, 86 տարեկան հասակում։

Ժուկովայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л., Художник РСФСР, 1987. — С. 45.

Աղբյուրներ խմբագրել

  • Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: : В 2-х ч. LA (USA), 2010. Ч. 2. С. по указ.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.1. М., Искусство, 1983. С.145.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.45.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.385, 402, 403, 445.