Եժի Լիբերտ (լեհ.՝ Jerzy Liebert, հուլիսի 23, 1904(1904-07-23)[1][2] կամ հուլիսի 24, 1904(1904-07-24), Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն - հունիսի 19, 1931(1931-06-19)[1][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ բանաստեղծ։

Եժի Լիբերտ
Ծնվել էհուլիսի 23, 1904(1904-07-23)[1][2] կամ հուլիսի 24, 1904(1904-07-24)
ԾննդավայրՉեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն
Վախճանվել էհունիսի 19, 1931(1931-06-19)[1][2] (26 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
Изображение автографа
 Jerzy Liebert Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1915 թվականին ծնողների հետ տարհանվել է Մոսկվա, որտել սովորել է ռուսական գիմնազիայում, այնուհեևտ` լեհական դպրոցում։ 1918 թվականին վերադաձել է Լեհաստան։ Ընդունվել է Վարշավսկի համալսարանի բանասիրության ֆակուլտետ, դասեր է տվել։ Այդ տարիներին ապրել է աղքատության մեջ։ Բանաստեղծական դեբյուտի տարիներին՝ 1920-ական թվականների սկզբին մտերիմ էր «Սկամանդր» խմբի բանաստեղծների հետ, ընկերություն էր անում Յարոսլավ Իվաշկևիչի հետ, նրա հյուրն է եղել քաղաքից դուրս նրա տանը Ստավիսկոյում։ Արդյունքում սկսել է հաճախել Վլադիսլավ Կորնիլովիչի կաթոլիկ խմբակ։ 1923-1928 թվականներին նամակագրական կապ է ունեցել Բրոնիսլավ Վայնգոլդի հետ։

Շատ է թարգմանել ռուսական պոեզիա (Միխայիլ Լերմոնտով, Ալեքսանդր Բլոկ), թարգմանել է Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրաման։ Տառապել է տուբերկուլոզով, մի քանի անգամ և անհաջող բուժվել է կարպատյան առողջարաններում։

Գործունեություն և ճանաչում խմբագրել

Պոետ Յարոսլավ Ռիմկևիչի բնութագրմամբ, Լիբերտի բանաստեղծություններն սկսվում են հովվերգությունից, իսկ ավարտվում` ողբերգությամբ։ Իր կյանքի ընթացքում գրական ճանաչման չհասնելով` Լիբերտը հետագայում մեծապես պահանջված էր լեհական գրականության մեջ, և այն էլ` ամենադժվար, կարևորագույն փոփխությունների տարիներին՝ 1934 թվականին Լիբերտի բանաստեղծական ժողովածուի համար նախաբան է գրել «Լեհական պոեզիայի Ապոլլոն» Լեոպոլդ Ստաֆը, իսկ 1943 թվականին Քշիշտոֆ Բաչինսկին, որը մի քանի ամսից մահացել է Վարշավայի ապստամբության ժամանակ, իր «Ընտրություն» պոեմի համար բնաբան է ընտրել Լիբերտի «Ձիավորը» բանաստեղծությունից։

Լիբերտի բանաստեղծության հիման վրա Կարոլ Շիմանովսկին գրել է «Լիտանիա Սուրբ Մարիամին»` սոպրանոյի, կանանց երգչախմբի և նվագախմբի համար։ Լիբերտի բանաստեղծությունների բազմիցս անդրադարձել է Հռոմի Հովհաննես Պողոս II պապը։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն, չեխերեն։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Druga ojczyzna/ Այլ հայրենիք (1925)
  • Gusła/ Նզովքներ (1930)
  • Kołysanka jodłowa/ Օրորոցային (1932, հետմահու)

Համատեղ հրապարակումներ և անթոլոգիաներ խմբագրել

  • Poezje zebrane. Warszawa: Instytut Wydawniczy PAX, 1972.
  • Pisma zebrane. T.1-2. Warszawa: Więz, 1976.
  • Poezje wybrane. Warszawa: Instytut Wydawniczy PAX, 1996
  • Listy do Agnieszki. Warszawa: Więz 2002.
  • Antología poética. Madrid: Adonais, 2005 (հրատարակությունը լեհերեն և իսպաներեն լեզուներով)
  • A Franciscan anthology: Saints Francis and Clare in poetry/ David Craig and Janet McCann, eds. Cincinnati: St. Anthony Messenger Press, 2005:

Գրականություն խմբագրել

  • Lichniak Z. Poeta konsekwencji: rzecz o Jerzym Liebercie. Warszawa: Pax, 1952
  • Misiniec St. Ślady na niebie: duchowa droga Jerzego Lieberta. Kraków : Wydawn. Św. Stanisława BM Archidiecezji Krakowskiej, 1997
  • Dlugosz L. Chwila dla Lieberta// Zwoje, 2002, № 33 (5)[3]
  • Szepan-Wojnarska A. «…you will get married to a fire»: The experience of transcendence in the life and the works of Jerzy Liebert. Krakow: Universitas, 2003.
  • Całbecki M. «Czarna kropla nieskończoności»: fenomen lęku w poezji Jerzego Lieberta, Władysława Sebyły i Aleksandra Rymkiewicza. Wrocław: Zakład Narodowy im. Ossolińskich — Wydawnictwo, 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Zwoje (The Scrolls) 5 (33), 2002». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Լիբերտ» հոդվածին։