Քշիշտոֆ Կամիլ Բաչինսկի (լեհ.՝ Krzysztof Kamil Baczyński, 22 հունվարի, 1921, Վարշավա - 4 օգոստոսի, 1944, Վարշավա), լեհ բանաստեղծ։ Օգտագործել է Յան Բուգայ (Jan Bugaj), Պյոտր Սմուգոշ (Piotr Smugosz), Քշիշտոֆ Զելինսկի (Krzysztof Zieliński), Կշիս (Krzyś), Էմիլ (Emil) և այլ կեղծանուններ։

Քշիշտոֆ Բաչինսկի
լեհ.՝ Krzysztof Baczyński
Ծնվել էհունվարի 22, 1921(1921-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Վախճանվել էօգոստոսի 4, 1944(1944-08-04)[1][2][3][…] (23 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Գրական անունJan Bugaj, Emil, Jan Krzyski, Piotr Smugosz և Krzysztof Zieliński
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, արձակագիր, գծանկարիչ, նկարազարդող, ապստամբ և զինվոր
Լեզուլեհերեն[4]
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԿրթությունՎարշավայի համալսարան[4], Q9351564? և Stefan Batory Gymnasium and Lyceum?
ԱնդամակցությունQ9351038?, Battalion Zośka?, Battalion Parasol? և Generation of Columbuses?
ԱշխատավայրPłomienie? և Droga?
Պարգևներ
«Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր[5] և Կրայովայի բանակի խաչ
ԱմուսինBarbara Drapczyńska?[6]
Изображение автографа
 Krzysztof Kamil Baczyński Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քշիշտոֆ Բաչինսկին ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Վարշավայում։ Նրա հայրը՝ Ստանիսլավ Բաչինսկին, եղել է գրող և գրաքննադատ, իսկ մայրը՝ Ստեֆանիա Ժելենչիկը, եղել է մանկավարժ, հեղինակել է մի քանի դպրոցական դասագրքեր։ 1933 թվականին Քշիշտոֆ Բաչինսկին ընդունվել է Ստեֆան Բատորիի անվան գիմնազիա։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին Քշիշտոֆ Բաչինսկին եղել է սոցիալիստական անկախ երիտասարդության «Սպարտակուս» միության անդամ։ Նա երազում էր նկարիչ դառնալու ու գրքերի նկարազարմամբ զբաղվելու մասին։ Գիմնազիայում կրթությունն ավարտելուց հետո Քշիշտոֆ Բաչինսկին ցանկացել է ուսումը շարունակել Վարշավայի Գեղարվեստի ակադեմիայում, սակայն սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով չի կարողանում իրականացնել այդ ծրագիրը։

Գերմանացիների կողմից Լեհաստանի գրավման ժամանակ, իսկ հետո նաև երկրում խորհրդային գերիշխանության հաստատումից հետո Քշիշտոֆ Բաչինսկին շարունակել է համագործակցել ձախաթևյան ընդհատակյա մամուլի և մասնավորապես «Płomienie» (Կրակ) և «Droga» (Ճանապարհ) ամսագրերի հետ։ Այդ տարիներին նա լեհերեն լեզու և գրականություն է սովորել Վարշավայի ընդհատակյա համալսարանում, ինչպես նաև սովորել է Կրայովի բանակի դպրոցում։ Մի քանի տեղ աշխատելուց հետո՝ 1943 թվականին, Քշիշտոֆ Բաչինսկին միացել է Զոսկայի գումարտակին, ինչից հետո թողել է կրթությունը։

1942 թվականին Քշիշտոֆ Բաչինսկին «Յան Բուգայ» կեղծանունով հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ընտրյալ բանաստեղծություններ»։ Գլանատիպ եղանակով տպագրված գրքի իննսունվեց օրինակները արագ բաժանվում են, և հեղինակի մոտ մնում է միայն մեկը։

 

1942 թվականի հունիսի 3-ին Քշիշտոֆ Բաչինսկին ամուսնանում է Բարբարա Դրապժինսկայի հետ. նրանք ծանոթացել էին Վարշավայի ընդհատակյա համալսարանում սովորելու ժամանակ՝ 1941 թվականին։ Յարոսլավ Իվաշկևիչն իր հուշերում գրում է. «Պսակվեցին նրանք Պովիսլյանսկի եկեղեցում 1942 թվականի հունիսյան մի հրաշալի օր։ Յասամանն այդ տարի ծաղկել էր առանձնահատուկ պերճությամբ, և ես գնացի մի մեծ փնջով... Բաչինսկիները, որ շատ երիտասարդ էին, կարճահասակ լինելու պատճառով էլ ավելի ջահել էին երևում, և իսկապես թվում էր, թե բեմի առաջ ծնկի են իջել երկու երեխաներ»։

Վարշավայի ապստամբությունից կարճ ժամանակ առաջ Քշիշտոֆ Բաչինսկին իր բոլոր ստեղծագործությունների պատճենները տվել է իր ընկերներից մեկին, որպեսզի նա թաքցնի դրանք Ժոլիբոժում, ինչի շնորհիվ էլ նրա ստեղծագործությունները պահպանվել են։

Քշիշտոֆ Բաչինսկին զոհվել է Վարշավայի ապստամբության ժամանակ՝ 1944 թվականի օգոստոսի 4-ին։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին՝ սպանվել է նրա կինը։ Նրանք թաղված են Պովոնզկի զինվորական գերեզմանատանը։

Քշիշտոֆ Բաչինսկու անունն են կրում դպրոցներ, գրադարաններ, սկաուտական խմբեր և այլն[7]։

2009 թվականի հուլիսի 24-ին Լեհաստանի Ազգային բանկը թողարկել է Քշիշտոֆ Բաչինսկու հիշատակին նվիրված հուշադրամ[8]։

Ստեղծագործություն խմբագրել

Քշիշտոֆ Բաչինսկին ընդհատակում փոքր տպաքանակներով հրատարակել է բանաստեղծությունների մի քանի գրքեր՝ «Արձագանքով շրջափակվածը» (1940), «Երկու սեր» (1940), «Ընտրյալ բանաստեղծություններ» (1942)։ Նրա ստեղծագործական ժառանգության մեծ մասը, որ ներառում է ավելի քան 500 բանաստեղծություններ, մի քանի պոեմներ, երկու տասնյակ պատմվածքներ, հրատարակվել է պատերազմից հետո։ Նա դարձել է իր սերնդի (այսպես կոչված՝ Կոլումբոսների սերունդ) խոշորագույն բանաստեղծը, լեհական գրականության ամենահայտնի անուններից մեկը։

Լեհաստանում սահմանվել է Քշիշտոֆ Բաչինսկու անվան մրցանակ։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը կատարում են Էվա Դեմարչիկն ու այլ հայտնի երգիչներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://culture.pl/en/artist/krzysztof-kamil-baczynski
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 https://encyklopedia.pwn.pl/haslo/Baczynski-Krzysztof-Kamil;3873165.html
  5. https://www.1944.pl/powstancze-biogramy/krzysztof-baczynski,805.html
  6. https://www.1944.pl/artykul/barbara-i-krzysztof-baczynscy.-tragiczna-histor,5076.html (польск.)
  7. Wynik wyszukiwania Google dla frazy „im. Krzysztofa Kamila Baczyńskiego”.
  8. «65. rocznica Powstania Warszawskiego poeci warszawscy Krzysztof Kamil Baczyński» (լեհերեն). NBP. Վերցված է 2015-02-11-ին.

Մատենագրություն խմբագրել

  • Utwory zebrane/ Oprac. A. Kmita-Piorunowa, K. Wyka. Kraków: Wydawnictwo Literackie 1961.

Գրականություն խմբագրել

  • «Żołnierz, poeta czasu kurz»: Wspomnienia o K. K. Baczyńskim. Kraków: Wydawnictwo Literackie, 1974

Արտաքին հղումներ խմբագրել