Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1869-1900թթ), գտնվել է հին Երևանի Նոր թաղում՝ Նազարովսկայա փողոցում։ Կառուցվել է 1869-1900 թվականների ընթացքում[1]։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)
| |
Եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին մինչ քանդելը | |
Տեղադրություն | Հայաստան Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան փողոց |
Աշխարհ | Այրարատ |
Երկիր | Հայաստան |
Պատմական երկիր | Ռուսական կայսրություն |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Գրիգոր Ղազարյան Գևորգ Տեր-Սահակյան |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ավերված |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
Կառուցման ավարտ | 1900 թ. |
Ավերում | 1939 թ. |
40°10′46″ հս․ լ. 44°30′32″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
խմբագրելԵրկարատև շինարարության պատճառը հանդիսացել է նյութական միջոցների անբավարարությունը. ըստ որմնասյուներին արված արձանագրությունների ֆինանսական աջակցություն են ցույց տվել բարերարներ երևանցի Ղևոնդ աղա Ղազարյանը, զանգակատան կառուցմանը՝ Գևորգ Տեր-Սահակյանցը, բազմաթիվ երևանցիներ[2]։ 1902 թվականին՝ կառուցումից երկու տարի անց եկեղեցու արևելյան մասում կառուցվել է զանգակատուն։
Կառուցվածքային տեսանկյունից եկեղեցին բնորոշ էր տվյալ ժամանակաշրջանի հայ ճարտարապետությանը։ Քաղաքի համաքաղաքային նշանակության փողոցներից մեկի՝ Ամիրյան փողոցի կառուցման համար անհրաժեշտություն էր առաջացել քանդել եկեղեցին, որը դադարել էր գործելուց. մինչև 1940-ական թվականները այն վերածվել էր «Անաստված» կոչված կինոթատրոնի։ Քանդելուց հետո 1951 թ. եկեղեցու տեղում կառուցվել է Եղիշե Չարենցի անվան (№67) դպրոցի շենքը[3]։ Հանրապետությունում առաջին դպրոցն էր, որ 1961 թվականին ստացավ անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն։