Հին թաղ (Երևան)

Երևանի թաղամաս

Հին թաղ, հին Երևանի ամենամեծ թաղը։ Զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար (պարս.՝ شهر)[1]։

Հին թաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ

Քաղաքների վաճառաշահ մասերը, մյուս մասերից տարբերելու համար տրվել են «քաղաք» կամ անունը։ Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Եվրոպական քաղաքների համար էլ տիպական է եղել Կենտրոնական մասի «քաղաք» անվանումը։ Իր ժամանակին Լոնդոնի և Փարիզի գործարար մասերը կոչվել են քաղաք։ Լոնդոնի համար՝ Սիթի, իսկ Փարիզի համար՝ Սիտե բառերն են գործածել։ Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։

Հին թաղում էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։ Շհարում էր գտնվում քաղաքի կենտրոնական՝ Աստաֆյան (ներկայիս Աբովյան), փողոցը, որից դեպի արևմուտք, աջ և ձախ, հյուսիսից դեպի հարավ անցնում էր Բժշկական փողոցը (ներկայիս Թումանյան)։ Ներկա Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի տեղում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանության որոշմամբ 1930-ական թվականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։

Աստաֆյանով շարունակելով դեպի արևմուտք՝ երկրորդ փողոցը աջ կողմից դեպի հյուսիս, Եկեղեցական փողոցն էր (ներկայիս Սայաթ-Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում Կաթողիկե եկեղեցին (ներկայիս Աբովյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)։ Այն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։

Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնը։

1874 թվականի տվյալներով Շահար թաղում ապրում էին բնիկ երևանցիները, իսկ Պարսկաստանից գաղթած հայերը ապրում էին Խան-Բաղ և Շինթաղ թաղերում։ Շահարը Երևանի թաղերից ամենամաքուրն էր։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Center, Armenian Information. «Որո՞նք էին Հին Երևանի թաղամասերը. ֆոտո». yn.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.