Բացել գլխավոր ցանկը

Դևիդ Մայքլ Բենթլի (անգլ.՝ David Michael Bentley, օգոստոսի 27, 1984(1984-08-27)[1], Պիտերբորո), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան:

Football pictogram.svg
Դևիդ Բենթլի
անգլ.՝ David Bentley
David Michael Bentle 16 09 2012 Rostov on Don stadium Olimp 2.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1984(1984-08-27)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Պիտերբորո
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերաԽմբագրել

«Արսենալ»Խմբագրել

Բենթլին մարզվելու առաջարկ ստացավ անձամբ իր առաջին ակումբի՝ «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերից, երբ որ 16 տարեկան էր: Իր խաղացողի կարիերան ակումբում Դևիդը սկսեց հարձակվողի դիրքում, բայց ժամանակի ընթացքում ավելի հաճախ սկսեց խաղալ եզրային կիսապաշտպանի ամպլուայում: Նրա դեբյուտը կայացավ 2003թ. հունվարին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ խաղում, Անգլիայի գավաթի շրջանակներում: Բենթլին դաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին՝ փոխարինելով Կոլո Տուրեին: Առաջին գոլը խփել է «Միդլսբրոյի» դեմ խաղում՝ Լիգայի Գավաթի շրջանակներում, և այն այնքան գեղեցիկ է ստացվել, որ Դևիդին համեմատել են իր խաղընկերոջ՝ Դենիս Բերգկամպի հետ[2]:

Սկզբի համար խաղացողին հանձնել են վարձակալության: Նախ՝ «Նորվիչ Սիթիին»: 2004-2005 մրցաշրջանի ավարտից հետո վերադարձել է «Արսենալ»: Արդեն մյուս մրցաշրջանի սկզբից նա վարձավճարով հանձնվել է «Բլաքբըրն Ռովերսին»:

«Բլաքբըրն Ռովերս»Խմբագրել

2005թ. օգոստոսին Բենթլին վարձավճարով տեղափոխվել է «Բլաքբըրն», և արդեն 2006թ. հայտարարվեց, որ ակումբը նրա հետ մշտական մեկնարկային կազմում խաղալու պայմանագիր է կնքում: Իր առաջին հանդիպման ժամանակ Բենթլին հեթ-տրիկ ձևակերպեց «Մանչեսթեր Յունայթեդի» (4:3) դեմ հաղթական խաղում: Այդ կերպ Բենթլին դարձավ Պրեմիեր Լիգայի առաջին խաղացողը, ում հաջողվեց խփել երեք գոլ Մ. Յունայթեդին՝ առաջին իսկ խաղում: Բենթլիի հաջող խաղի շնորհիվ՝ «Բլաքբըրնը» ԱՊԼ-ում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը և որակավորվեց ՈՒԵՖԱ-ի գավաթ 2006-2007թթ.-ին:

2006-2007թթ. մրցաշրջանում Բենթլին կանոնավոր հայտնվել է թիմի մեկնարկային կազմում և գոլեր է խփել ոչ միայն առաջնությունում, այլ նաև ՈւԵՖԱ-ի գավաթի շրջանակներում: Խաղացողի լավ խաղը և հիանալի մարզավիճակը շշուկներ առաջացրեցին նրա՝ Անգլիայի թոփ-ակումբ հնարավոր տեղափոխության մասին, օրինակ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»[3], բայց դրա փոխարեն Բենթլին «Ռովերսի» հետ կնքում է նոր պայմանագիր մինչև 2011թ. ավարտը: Հենց այդ մրցաշրջանում Բենթլին խփել է յոթ գոլ, տվել 13 արդյունավետ փոխանցում, և մրցաշրջանի արդյունքներով «Բլաքբըրնի» երկրպագուներից ընտրվել է որպես տարվա լավագույն խաղացող: Բայց քանի որ ակումբը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը և չի որակավորվել եվրոպական մրցաշարերի, իսկ մարզիչ Մարկ Հյուզը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», Բենթլին նույնպես որոշում է կայացրել փոխել ակումբը: Նրա տրանսֆերը «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ կազմել է մոտավորապես 18 մլն. ֆունտ սթերլինգ:

«Տոտտենհեմ Հոտսպուր»Խմբագրել

Դևիդը «Տոտտենհեմ» տեղափոխվեց 2008 թվականին: Նրան գնել էին որպես պահեստային խաղացող, որովհետև ըստ մարզչի մտահղացման Բենթլին չէր կարողանա դիմակայել Ահարոն Լեննոնի մրցակցությանը: Արդյունքում դա էլ կատարվեց: Տաղանդավոր անգլիացին իր ստվերում թողեց Դևիդին, և «Բլաքբըրնի» խավբեկը հայտնվեց պահեստայինների նստարանին: Առաջին մրցաշրջանի ընթացքում նա անկանոն է խաղացել՝ ստանալով քիչ քանակությամբ խաղային ժամանակ (1-ից 50 րոպե), բայց այդ հանգամանքներում նա Լոնդոնի «Արսենալին» խփել է գոլ (4:4): 2009-2010 մրցաշրջանում խաղը սկսել է պահեստայինների նստարանից: Ահարոն Լեննոնի վնասվածքից հետո ռեալ հնարավորություն ստացավ ամրագրվելու հիմնական կազմում: Արդյունքում տուգանային հարվածներից խփեց 2 գոլ և կատարեց մի քանի գոլային փոխանցումներ: 2009թ. մարտին Դևիդը, Ուելսի հավաքականի ավագ՝ Գարեթ Բեյլը, Եվրո 2008-ի բրոնզե մեդալակիր՝ Ռոման Պավլյուչենկոն և ֆրանսիացի պաշտպան՝ Պասկալ Շիմբոնդը համալրեցին պահեստայինների կազմը: Հիմնական կազմ վերադառնալով, նա անցկացրեց 20 խաղ առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:

Այնուամենայնիվ, բոլոր հաջողությունները ջնջեց մի զվարճալի էպիզոդ. Դևիդը և «շնաձկների» մի քանի խաղացողներ ուղիղ եթերի հարցազրույցի ժամանակ, ջրել էին իրենց գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապին: Դրանից հետո Բենթլին կորցրեց իր դիրքը մեկնարկայինների կազմում:

  Այդտեղ չկար վատ մտադրություն: Սակայն նա, երևի թե, այդպես չէր մտածել: Ուղղակի տոնել են, ոչինչ ավելին:

«Ինոպրոսպորտի» հարցազրույցից. 2012թ.

 

2010թ. նոյեմբերի 7-ին հրապարկվեց որ, Դևիդ Բենթլին և Նիկո Կրանչարը վաճառվելու են ձմեռային տրանսֆերային պատուհանում: Այս վաճառքները հաստատեց «Տոտտենհեմի» նախագահ Դենի Լևին[4]:

2013թ. հունիսի 7-ին Դևիդ Բենթլին լքել է «Տոտտենհեմը»՝ պայմանագրի ժամկետը վերջանալու պատճառով[5]:

ՎարձակալություններԽմբագրել

2011թ. հունվարի 12-ին վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Բիրմինգհեմ Սիթի»՝ մինչև 2010-2011 մրցաշրջանի ավարտը[6]:

2012թ. սեպտեմբերի 6-ին վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Ռոստով ՖԱ»[7]՝ դառնալով առաջին անգլիացի լեգիոները Ռուսական Պրեմիեր Լիգայի պատմության մեջ[8]:

2013թ. փետրվարի 15-ին վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Բլաքբըրն Ռովերս»՝ մինչև մրցաշրջանի ավարտը[9]:

Կարիերայի ավարտԽմբագրել

2014թ. հունիսի 8-ին Դևիդ Բենթլին հայտնել է կարիերան ավարտելու մասին[10]:

  Իմ պայմանագիրը Տոտենհեմի հետ ավարտվեց նախորդ հուլիսին: Շուտով իմ կինը ծննդաբերեց երկվորյակներ, և ես չէի ցանկանում նրանից հեռու լինել: Մի պահ ես որոշեցի, որ ես լիովին ուրախ եմ և առանց ֆուտբոլի:[11].  


2014թ. հոկտեմբերին Բենթլին դարձել է Իսպանիայի Մարբելյե ռեստորանի համասեփականատեր, որտեղ և տեղափոխվել է իր ընտանիքի հետ: Բենթլին նաև երկարատև ներդրում է կատարել ծովափային ակումբներում:

Կարիերան հավաքականումԽմբագրել

Բենթլին խաղացել է Անգլիայի մինչև 15 և 16 տարեկանների հավաքականում, եղել է մինչև 18 տարեկանների հավաքականի ավագ: Դևիդը մինչև 18 տարեկանների Անգլիայի հավաքականում խաղացել է 8 խաղ, աչքի ընկնելով իր խփած չորս գոլերով: 2007թ. մայիսին, «Բլաքբըրնի» համար հիանալի 2006-2007 մրցաշրջանից հետո, Բենթլին հրավեր է ստացել Անգլիայի հավաքականից՝ Ալբանիայի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար: Գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարեն միանգամից նկատել է խաղացողի շնորհը և նրան անվանել «նոր Բեքհեմ»: Հավաքականում իր առաջին իսկ խաղում Բենթլին ճանաչվել է հանդիպման խաղացող՝ մասնակցություն ունենալով իր թիմի երկու գոլերի գրոհներին: Հանդիպումը ավարտվել է անգլիացիների հաղթանակով՝ 3:1 հաշվով:

2007թ. հունիսին Բենթլին հրավեր է ստացել մինչև 21 տարեկանների Անգլիայի հավաքականում խաղալու համար: Այդ հանդիպումից հետո Սթյուարտ Փիրսը կասկածի տակ դրեց Դևիդի Անգլիայի հավաքականում խաղալու հարցը: ԵՎՐՈ 2008-ի շրջանակներում Իսրայելի հավաքականի դեմ խաղում, Բենթլին դուրս եկավ դաշտ՝ փոխարինելով Շոն Ռայթ Ֆիլիպսին, բայց արժանացավ երկրպագուների սուլոցներին: Հավաքականում Բենթլին իր վերջին հանդիպումը անց է կացրել 2008թ. փետրվարի 6-ին, Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում:

ՆվաճումներԽմբագրել

ԹիմայինԽմբագրել

«Բլաքբըրն Ռովերս»
«Տոտտենհեմ Հոտսպուր»

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել