Նիկո Կրանչար (խորվ.՝ Niko Kranjčar, օգոստոսի 13, 1984(1984-08-13)[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Խորվաթիայի հավաքականում։ Խորվաթիայի և Ավստրիայի քաղաքացի է։

Նիկո Կրանչար
խորվ.՝ Niko Kranjčar
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Խորվաթիա և  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 13, 1984(1984-08-13)[1][2][3][…] (40 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1993-1996 Ավստրիա Ռապիդ (Վիեննա)
1996-2001 Խորվաթիա Դինամո (Զագրեբ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2004 Խորվաթիա Դինամո (Զագրեբ) 84 (19)
2004-2006 Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 45 (12)
2006-2009 Անգլիա Պորտսմուտ 83 (9)
2009-2012 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 72 (11)
2012-2015 Ուկրաինա Դինամո (Կիև) 13 (4)
2013-2015  Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս 54 (4)
2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Կոսմոս 7 (1)
2016-2018 Շոտլանդիա Ռեյնջերս 16 (1)
Ազգային հավաքական
2001 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 16) 6 (3)
2000-2001 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 17) 11 (5)
2001-2002 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 19) 7 (2)
2002-2005 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 21) 15 (2)
2004-2013 Խորվաթիա Խորվաթիա 81 (15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 մարտի, 2018:

Կենսագրություն

խմբագրել

Ֆուտբոլիստ և Խորվաթիայի հավաքականի մարզիչ Զլատկո Կրանչերի որդին է։ Նիկոն իր մանկության մի մասն անցկացրել է Վիեննայում, որտեղ հայրը խաղացել է «Ռապիդ» ակումբում (մինչև 1991 թվականը)։ 17 տարեկանում Նիկոն դարձել է ամենաերիտասարդ թիմի ավագը Զագրեբի «Դինամո» ակումբի պատմության մեջ[4], սակայն 2005 թվականի ձմռանը համալրել է «Դինամո» ակումբի գլխավոր հակառակորդի՝ Սպլիտի «Հայդուկ» ակումբի շարքերը Խորվաթիայի համար ռեկորդային գումարով՝ 1,5 մլն եվրոյով։ 2004/05 մրցաշրջանում «Հայդուկի» կազմում նա դարձել է Խորվաթիայի չեմպիոն և արապնդել իր տեղն ազգային հավաքականում։

2006/07 մրցաշրջանի հաջող մեկնարկից հետո Նիկոն չորսամյա պայմանագիր է կնքել անգլիական «Պորտսմուտ» ակումբի հետ[5]։

Ամառային տրանսֆերի վերջին օրը՝ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Նիկո Կրանչարը «Պորտսմուտից» տեղափոխվել է «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբ։ Ակումբների մեջ գործարքի գումարը կազմել է 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ[6]։ 2009/10 մրցաշրջանի հաջող մեկնարկից հետո Նիկոն տեղ է զբաղեցրել պահեստայինների նստարանին Գարի Ռեդնապի թիմում և 2010 թվականի նոյեմբերին լուր է տարածվել, որ նրան և Դեյվիդ Բենտլիին վաճառելու են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անգլիայի առաջնությունում Նիկոն ընդհանուր առմամբ անցկացրել է 3 խաղ և երեք անգամ խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկությունում։

2012 թվականի հունիսի 6-ին Նիկո Կրանչարը տեղափոխվել է Կիևի «Դինամո» ակումբ՝ կնքելով պայմանագիր 4 տարի ժամկետով։ Տեղափոխվման գինը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմել է 7 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը՝ 2 միլիոն[7]։ 2016 թվականի հունվարի 14-ին պաշտոնապես հայտարարվել է, որ «Դինամո» ակումբը և Նիկոն եկել են երկկողմանի համաձայնության և ժամանակից շուտ խզել պայմանագիրը[8]։

Խորվաթիայի հավաքական

խմբագրել

2008 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղի 7-րդ րոպեին Նիկո Կրանչարը խփել է հանդիպման առաջին գոլը, ինչին նպաստել է անգլիացիների դարպասապահի կոպիտ սխալը։ Արդյունքում Խորվաթիայի հավաքականը հաղթել է «Ուեմբլի» մարզադաշտում (3:2)։

Ձեռքբերումներ

խմբագրել
  «Դինամո» Զագրեբ
  • Խորվաթիայի առաջնություն – 2002/03
  • Խորվաթիայի գավաթ – 2001/02, 2003/04
  «Հայդուկ»
  • Խորվաթիայի առաջնություն – 2004/05
  • Խորվաթիայի սուպերգավաթ – 2005
  «Պորտսմուտ»
  «Դինամո» Կիև

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Player to Watch: Niko Kranjčar Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. WorldCupBlog. 22 апреля 2006
  5. Pompey complete Kranjcar signing. BBC Sport. 31 августа 2006
  6. Хорват Краньчар станет одноклубником Павлюченко по «Тоттенхэму». РИА Новости. 1 сентября 2009
  7. Нико Краньчар подписал в Варшаве контракт с «Динамо» на четыре года
  8. «Нико Кранчар покидает киевское «Динамо»» (ռուսերեն). Официальный сайт киевского «Динамо». 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Կրանչար» հոդվածին։