Մարկ Գեթիս

բրիտանացի դերասան

Մարկ Գեթիս (անգլ.՝ Mark Gatiss, հոկտեմբերի 17, 1966(1966-10-17)[1][2][3][4][2], Sedgefield, County Durham, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6][7]), բրիտանացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր և գրող:

Մարկ Գեթիս
Mark Gatiss at A Scandal in Belgravia screening.png
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 17, 1966(1966-10-17)[1][2][3][4][2] (53 տարեկան)
Ծննդավայր՝Sedgefield, County Durham, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6][7]
Քաղաքացիություն՝Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[8]
Մասնագիտություն՝դերասան, կատակերգու, սցենարիստ, վիպասան, հնչյունավորող, գրող, գիտաֆանտաստիկ գրող, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝BAFTA, Լոուրենս Օլիվյեի պարգև, Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար և Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար
IMDb։ID 0309693

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 17-ին Անգլիայի Դարեմ կոմսության Սեդջֆիլդ քաղաքում[9]: Մանուկ հասակում հետաքրքրված էր Hammer ստուդայի սարսափ ֆիլմերով և «Դոկտոր Ով» հեռուստաֆիլմերի շարքով, Արթուր Կոնան Դոյլի և Հերբերտ Ուելսի գրքերը կարդալով, քարացած հնագիտական իրեր հավաքելով: Մանկության տարիքի բոլոր հետաքրքրուսիրությունները գտել են իրենց մարմնավորումը Գեթիսի հասուն տարիքի աշխատանքներում[10]:

Մարկը սովորել է Heighington CE Primary School միջնակարգ դպրոցում, հետո Woodham Comprehensive School դպրոցում, որից հետո թատրոնի վարպետություն է սովորել Bretton Hall College-ում, որը Լիդսի համալսարանի մասնաճյուղն է:

ԿարիերաԽմբագրել

Մեծ Բրիտանիայում հայտնի «Ջենտլմենների լիգա» կատակերգական թատերախմբի չորս անդամներից մեկը: Հայտնի է որպես «Շերլոկ» և «Դոկտոր Ով» հեռուստասերիալների սցենարիստ և դերասան:

Մարկ Գեթիսը մասնակցություն է ունեցել տարբեր հեռուստասերիալների և կինոֆիլմերի նկարահանումներում, աշխատում է ռադիոյում և հնչյունավորում է մուլտիպլիկացիոն հերոսների, հայտնի է հեռուստատեսային սցենարներով և թատրոնի համար աշխատանքներով:

Անձնական կյանքԽմբագրել

Մարկ Գեթիսը բացահայտ գեյ է: 2008 թվականին նա ամուսնացել է դերասան Իան Հալլարդի հետ[11]: Գեթիսը, ըստ The Independent-ի, 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի գեյ համայնքի առավել ազդեցիկ ներկայացուցիչների ցանկում[12][13]:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1999-2002 ս Ջենտլմենների լիգա The League of Gentlemen
2001 ս Spaced
2001 ս Randall & Hopkirk (Deceased)
2001 ֆ Հոբելյարը Birthday Girl
2003-2005 ս Nighty Night
2003 ֆ Bright Young Things
2004 ֆ Sex Lives of the Potato Men
2004 ս Catterick
2004 ս Ագաթա Քրիստիի Մարփելը Agatha Christie's Marple
2005 ֆ Match Point
2005 ֆ The Quatermass Experiment
2005 ս Funland
2005 ֆ Ջենտլմենների լիգայի ապակալիփսիսը The League of Gentlemen's Apocalypse
2005-2017 ս Դոկտոր Ով Doctor Who
2006 ֆ Ֆենիի վախը Fear of Fanny
2006 ֆ Ընդգրկվել տասնյակում Starter for 10
2007 ֆ Քամին ուռիներում The Wind in the Willows
2007 ֆ Աշխարհի ամենաահավոր ճանապարհորդությունը The Worst Journey in the World
2007 ս Ջեկիլ Jekyll
2008 ս Ծաղրածու Clone
2008 ս Բանականություն և զգացմունք Sense and Sensibility
2008 մֆ Free Jimmy
2008 ս Psychoville
2008-2010 ս Ագաթա Քրիստիի Պուարո Agatha Christie’s Poirot
2008 ֆ Crooked House
2010 ֆ Անհանգստանալով Բոյի համար Worried About the Boy
2010 ս Սպանություններ Միդսոմերում Midsomer Murders
2010 ֆ Առաջին մարդը լուսնի վրա The First Men in the Moon
2010-ներկա ս Շերլոկ Sherlock
2011 ս The Crimson Petal and the White
2012 ս Լինել մարդ Being Human
2012 ս Inspector George Gently
2015 հս Քվեարկություն The Vote
2014-2018 ս Գահերի խաղը Game of Thrones
2015 ս Wolf Hall
2015 ս Լոնդոնյան լրտես London Spy
2015 ֆ Վիկտոր Ֆրանկենշտեյն Victor Frankenstein
2016 ֆ Ժխտում Denial
2017 ս Տաբու Taboo
2017 ս Gunpowder
2018 ֆ Դարի մրցավազքը The Mercy
2018 ֆ Քրիստոֆեր Ռոբին Christopher Robin
2018 ֆ Ֆավորիտուհին The Favourite
2019 ս Good Omens
2020 ս Դրակուլա Dracula
2020 ֆ Հայրը The Father
TBA ֆ Operation Mincemeat

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել