Կլաս Կասպեր Բանգ (դան․՝ Claes Kasper Bang, ապրիլի 28, 1967(1967-04-28)[1][2][3], Օդենսե, Դանիա[4]), դանիացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, երաժիշտ։ 2017 թվականի Եվրոպական կինոակադեմիայի մրցանակակիր «Լավագույն եվրոպական դերասան» անվանակարգում «Քառակուսի» ֆիլմում ունեցած դերի համար։ Միջազգային ճանաչման է հասել՝ 2020 թվականին «Դրակուլա» հեռուստաշոուի ժամանակ գլխավոր դեր խաղալով Կոմս Դրակուլայի դերը։

Կլաս Բանգ
դան․՝ Claes Bang
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1967(1967-04-28)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրՕդենսե, Դանիա[4]
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունDanish National School of Performing Arts? (1996) և Rødkilde Gymnasium?
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Claes Bang Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Կլաս Բանգը ծնվել է 1967 թվականի ապրիլի 28-ին Դանիայի Օդենսե քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Դանիայի գեղարվեստի ազգային դպրոցը, որից հետո մի քանի տարի աշխատել է թատրոնի բեմում, այնուհետև սկսել է հանդես գալ կինոնկարներում և հեռուստատեսությունում[6]։ Դերասանությանը զուգահեռ՝ Կլասը զբաղվել է երաժշտությամբ։

2017 թվականին էկրան Է բարձրացել Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» դրամատիկ ֆիլմը, որում Բանգը խաղացել է Քրիսթիանի գլխավոր դերը։ Ֆիլմում խաղացել են նաև Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարը։ 2017 թվականին Ֆիլմը ստացել Է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը»։ Նույն թվականի դեկտեմբերին Կլաս Բանգը մրցանակ ստացել է այս ֆիլմում իր դերի համար Եվրոպական ակադեմիայի մրցանակով՝ որպես եվրոպացի լավագույն դերասան[7]։

2018 թվականին Բանգն ընտրվել է BBC-ի «Դրակուլա» հեռուստասերիալում Դրակուլայի դերի համար։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականին ամուսնացել է ոճաբան Լիզ Լուիս-Յենսենի հետ։ Նրա երկու երեխաների խորթ հայրն է։ Ընտանիքը բնակվում է Դանիայի Կոպենհագեն քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.dfi.dk/faktaomfilm/person/da/109155.aspx?id=109155
  5. https://web.archive.org/web/20190513143345/https://www.europeanfilmacademy.org/2017.768.0.html
  6. Mitchell, Wendy (2017 թ․ մայիսի 23). = FEATURES&contentID=43731 «Cannes Interview: 'The Square' actor Claes Bang». Screen Daily. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. «The Square sweeps the European Film Awards». Cineuropa.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաս Բանգ» հոդվածին։