Դուլսե դե լեչե, իսպանական, պորտուգալական (դուսե դե լեյտե) և լատինոամերիկյան խոհանոցի աղանդեր, օգտագործվում է նաև որպես սոուս և որպես միջուկ հրուշակեղենի արտադրության մեջ։ Այն նաև հայտնի է «Մանհա դե լեչե» կամ պարզապես «Մանհա» անվամբ[1]։

Դուլսե դե լեչե
Դուլսե դե լեչեի բաղադրիչները
Chilean cuisine?, Argentine cuisine?, Ուրուգվայական խոհանոց և Պերուական խոհանոց
Ենթատեսակmilk jam?
Հիմնականկաթ
 Dulce de leche Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Աղանդերն իրենից ներկայացնում է ռուսական խտացրած կաթի նմանօրինակը, սակայն ունի ավելի նոսր խտություն։ Դուլսե դե լեչեի պատրաստման ժամանակ թարմ կաթն ու շաքարավազը եփում են այնքան, որ ստանա որոշակի խտություն և կարամելային գույն։ Լավագույն համ և հոտ ստանալու համար հաճախ ավելացնում են վանիլ, երբեմն նաև դարչին։

Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում առկա են աղանդերի ավելի էկզոտիկ տարբերակներ, այսպես` Մեքսիկայում օգտագործում են այծի կաթ, Կուբայում` թթվակաթնային հիմք, Պուերտո Ռիկոյում` կոկոսի կաթ։

Օգտագործում խմբագրել

Դուլսե դե լեչեն ուտում են բլինիների և չորացրած հացի հետ, քսում են վաֆլիի, կեքսերի (մաֆին) և պաղպաղակի վրա, օգտագործում են որպես միջուկ տորթերի և թխվածքաբլիթների համար։ Կան հատուկ աղանդերներ, օրինակ ալֆախոր թխվածքաբլիթը, որոնք պատրաստվում են հենց դուլսե դե լեչեով։ Դուլսե դե լեչեն օգտագործում են նաև փքաբլիթների (չուրո) և կարամելային պուդինգների պատրաստման ժամանակ։

Տարածում խմբագրել

Ծագելով Պիրենեյան թերակղզում` դուլսե դե լեչեն տարածվել է Իսպանիայի և Պորտուգալիայի նախկին գաղութներում, ոչ միայն Ամերիկայում, այլև Ասիայում (ՖիլիպիններՖրանսիայում այս աղանդերը հայտնի է որպես Confiture de lait, սակայն այդքան մեծ ճանաչում չունի։

Դուլսե դե լեչեի օգտագործման օրինակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Origen mítico del dulce de leche» [The Mythical Origin of Dulce de Leche] (Spanish). Clarín. 2003 թ․ ապրիլի 6. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել