Դուգլաս Լուիս

բրազիլական Ֆուտբոլիստ

Դուգլաս Լուիս (պորտ.՝ Douglas Luiz, մայիսի 9, 1998(1998-05-09)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աստոն Վիլլայի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Դուգլաս Լուիս
Douglas Luiz
Դուգլաս Լուիսը Բրազիլիայի Մ20 հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Douglas Luiz Soares de Paulo
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1998(1998-05-09)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 175 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլլա
Համար 6
Պատանեկան կարիերա
2013-2016 Բրազիլիա Վասկո դա Գամա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Բրազիլիա Վասկո դա Գամա 25 (3)
2017-2019 Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2017-2019   Իսպանիա Ժիրոնա 38 (0)
2019-ներկա Անգլիա Աստոն Վիլլա 18 (2)
Ազգային հավաքական
2016-2017 Բրազիլիա Բրազիլիա Մ20 7 (0)
2019-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ23 8 (2)
2019-ներկա Բրազիլիա Բրազիլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 31-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 31-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վասկո դա Գամա խմբագրել

Դուգլաս Լուիսը Վասկո դա Գամայի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ փոխարինման մտնելով Տուպիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 31-ին՝ Վիլա Նովայի դեմ խաղում[6]։ Սեպտեմբերի 26-ին Դուգլաս Լուիսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[7]։ 2016 թվականին Վասկո դա Գաման տեղափոխվեց Սերիա A։ Իր առաջին գոլը Բրազիլիայի առաջնությունում խփեց 2017 թվականի հունիսի 11-ին՝ Սպորտ Ռեսիֆիի դեմ խաղում[8]։ Վասկո դա Գամայի կազմում Դուգլաս Լուիսը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Մանչեսթեր Սիթի խմբագրել

2017 թվականի հուլիսի 15-ին Դուգլաս Լուիսը 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[9][10][11][12]։ Օգոստոսի 1-ին նա վարձավճարով միացավ Ժիրոնային[13][14][15][16]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Մալագայի դեմ խաղում[17][18]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 23-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[19]։ 2018 թվականի օգոստոսի 31-ին Դուգլաս Լուիսը 1 տարվա վարձավճարով վերադարձավ Ժիրոնա[20][21][22]։ Ակումբի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում բրազիլացին մասնակցեց 46 հանդիպման[23]։ Դուգլաս Լուիսը լքեց Մանչեսթեր Սիթին, որովհետև 2 տարի շարունակ չկարողացավ ստանալ աշխատանքային թույլտվություն[24][25][26]։

Աստոն Վիլլա խմբագրել

2019 թվականի հուլիսի 25-ին Դուգլաս Լուիսը 15 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Աստոն Վիլլա[27][28][29][30]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[31][32]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 17-ին՝ Բորնմութի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 5-ին Դուգլաս Լուիսը գոլ խփեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[34][35]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դուգլաս Լուիսը ներկայացրել է Բրազիլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[36]։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների երիտասարդական թիմի հետ մասնակցեց Հարավային Ամերիկայի առաջնությանը[37]։ 2019 թվականին Դուգլաս Լուիսը որպես Մ23 հավաքականի ավագ մասնակցեց Տուլոնի առաջնությանը[38]՝ օգնելով Բրազիլիային հաղթել մրցաշարը[39][40] և ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ[41]։

Բրազիլիայի ազգային հավաքական Դուգլաս Լուիսը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Արգենտինայի և Հարավային Կորեայի դեմ խաղերի համար[42][43][44]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ փոխարինելով Արթուր Մելոյին Հարավային Կորեայի դեմ խաղում[45][46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վասկո դա Գամա 2016 Սերիա B 14 2 1 0 0 0 15 2
2017 Սերիա A 11 1 3 0 10 2 24 3
Ընդհանուր 25 3 4 0 0 0 10 2 39 5
Ժիրոնա (վարձավճար) 2017–18 Լա Լիգա 15 0 2 0 17 0
2018–19 23 0 6 0 29 0
Ընդհանուր 38 0 8 0 0 0 0 0 46 0
Աստոն Վիլլա 2019–20 Պրեմիեր Լիգա 18 2 0 0 3 0 21 2
Կարիերայի ընդհանուր 81 5 12 0 0 0 13 2 106 7

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[47]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Բրազիլիա Մ23

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Douglas Luiz - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «Scout Report: Douglas Luiz | Girona's skilful midfielder». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «Douglas Luiz: 6 Things to Know About the Manchester City Star Linked With Aston Villa». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «Tupi Football Club (MG) - Club de Regatas Vasco da Gama, Aug 27, 2016 - Campeonato Brasileiro Série B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «Club de Regatas Vasco da Gama - Vila Nova Futebol Clube (GO), Aug 31, 2016 - Campeonato Brasileiro Série B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «Tratado como joia, Douglas Luiz renova com o Vasco até 2019». ESPN (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Club de Regatas Vasco da Gama - Sport Club do Recife, Jun 11, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. Pollard, Rob. «Man City sign Douglas Luiz». www.mancity.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Manchester City sign Douglas Luiz from Vasco». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Sunderland, Tom. «Douglas Luiz Completes Transfer to Manchester City on 5-Year Contract». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «Man City sign Douglas Luiz from Vasco Da Gama». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. Pollard, Rob. «Douglas Luiz joins Girona on loan». www.mancity.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «Manchester City transfer news: Summer signing Douglas Luiz loaned to Girona | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. «Man City's Douglas Luiz joins Girona on loan». FourFourTwo (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. «Manchester City sign Brazilian Douglas Luiz». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. «Girona FC - Málaga CF, Aug 26, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  18. AS, Diario (2017 թ․ օգոստոսի 26). «Alcalá derriba la puerta del Málaga y el Girona hace historia». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «Girona FC - FC Barcelona, Sep 23, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  20. «Manchester City transfer news: Douglas Luiz heads back to Girona | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. «Man City's Douglas set for second Girona loan after work permit denied». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  22. Summerscales, Robert (2018 թ․ օգոստոսի 31). «Girona beat Celtic to loan signing Manchester City youth Douglas Luiz». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  23. «Aston Villa acquire Douglas Luiz from Manchester City, pending work permit». Claret Villans (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  24. «Pep rues losing Douglas Luiz over work permit issues». AS.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  25. Bajkowski, Simon (2019 թ․ հոկտեմբերի 26). «Why Douglas Luiz got a work permit with Aston Villa and not Man City». men. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  26. «Douglas Luiz work permit denial frustrates Guardiola». FotMob. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  27. «Transfer news: Douglas Luiz joins». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  28. «Aston Villa sign Douglas from Man CIty». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  29. «Douglas Luiz transfer news: Aston Villa land Man City midfielder in £15m deal as big summer spend continues | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  30. «Douglas Luiz: Aston Villa sign £15m Man City midfielder». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  31. «Tottenham Hotspur - Aston Villa, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  32. «Tottenham 3-1 Aston Villa: Ndombele's debut stunner sets up Kane late show». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  33. «Aston Villa - AFC Bournemouth, Aug 17, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  34. «Norwich City - Aston Villa, Oct 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  35. «Norwich 1-5 Aston Villa: Wesley scores twice as Canaries thrashed at Carrow Road». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  36. Brennan, Stuart (2017 թ․ հուլիսի 15). «Manchester City new signing Douglas Luiz profiled». mirror. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  37. «CAMPEONATO SUDAMERICANO SUB-20 - ECUADOR 2017. LISTA DE JUGADORES. País: Brasil» (PDF). CONMEBOL.
  38. «Seleção Olímpica convocada para Torneio Maurice Rivello, na França». Confederação Brasileira de Futebol (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  39. 39,0 39,1 Blanchette, Rob. «Brazil Beat Japan on Penalties to Win 2019 Toulon Tournament Final». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  40. «U-22 Japan National Team finishes as runners-up after losing to Brazil in penalty shootouts at the 47th Toulon International Tournament 2019». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  41. 41,0 41,1 «[Vidéo] Douglas Luiz, best player of the Maurice Revello Tournament 2019». www.festival-foot-espoirs.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  42. «Villa's Douglas Luiz earns Brazil call, injured Neymar left out». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  43. Downie, Andrew (2019 թ․ հոկտեմբերի 25). «Injured Neymar left out of much-changed Brazil squad». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  44. Karell, Daniel (2019 թ․ հոկտեմբերի 26). «Aston Villa's Luiz earns Brazil call-up». ProSoccerTalk | NBC Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  45. «Brazil - South Korea, Nov 19, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  46. «Coutinho dazzles to help Brazil snap five-game winless streak». The Independent (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  47. 47,0 47,1 «Douglas Luiz». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  48. «Com nove jogadores de Fla e Flu, Ferj divulga seleção do Campeonato Carioca». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Լուիս» հոդվածին։