Դուբոսարի (ռուսերեն՝ Дубосса́ры[4], ռումիներեն՝ Dubăsari, ուկրաիներեն՝ Дубоссари[5]), քաղաք Մոլդովայում՝ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Դնեստր գետի ձախ ափին։ 2015 թվականին բնակավայրին շնորհվել է Մերձդնեստրի Հանրապետության Մարտական փառքի քաղաք կոչումը։

Բնակավայր
Դուբոսարի
ռումիներեն՝ Dubăsari
ռուս.՝ Дубоссары
ուկրաիներեն՝ Дубоссари
մոլդ.՝ Дубэсарь
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Մոլդովա, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն
Հիմնադրված է1523 թ.
Առաջին հիշատակում1523[1][2]
Մակերես15,52 կմ²
ԲԾՄ38 մետր
Բնակչություն28 500 մարդ
Հեռախոսային կոդ215
Փոստային դասիչMD-4500[3]
Պաշտոնական կայքdubossary.ru և dubasari.md
Դուբոսարի (Աշխարհ)##
Դուբոսարի (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

1989 թվականի տվյալներով քաղաքում ապրել է 35.806 մարդ, այդ թվում՝ 15.414 մոլդովացիներ (ռումիններ), 10.718 ուկրաինացիներ, 8.087 ռուսներ։ 2004 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 23.650 inhabitants[6],, ներառյալ 8.954 մոլդովացիներ, 8.062 ուկրաինացիներ, 5.891 ռուսներ, 153 բելառուսներ, 104 բուլղարներ, 90 հայեր, 49 լեհեր, 66 գագաուզներ, 46 հրեաներ, 39 գերմանացիներ, 31 գնչուներ, այլ ազգերի 165 ներկայացուցիչներ կամ ազգությունը չնշածներ։

Անվանումը խմբագրել

Ըստ ուսումնասիրողների մեծ մասի կողմից ընդունված վարկածի՝ քաղաքի անվանումն առաջացել է «դուբաս» կոչված նավակի անունից[7], որը պատրաստվում էր ամբողջական ծառաբնից[8]։

Թուրքական վարկածի համաձայն՝ Դուբոսարի անվանումն առաջացել է թաթարական (նողայական) «Տեմբոսառը» կամ «Դեմբոսառը» բառից, որը նշանակում է «Դեղին բլուրներ»[9]։

Գրականության մեջ խմբագրել

  • Ռենա Ռոսների «Ձմեռային անտառի քույրերը» / The Sisters of the Winter Wood գրքի գործողությունները ծավալվում են Դուբոսարիում հրեաների 1903 թվականի քիշինևյան ջարդերի ժամանակ[10][11]։

Տնտեսություն խմբագրել

1951 թվականին սկսվել է Դուբոսարիի ջրէկի շինարարությունը։ 48 մեգավատտ հզորությամբ ջրէկը շահագործման է հանձնվել 1954 թվականին։

Քաղաքում գործում են մեխանիկական գործարանը, կարի ֆաբրիկան, երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրամասը, ծխախոտի կոմբինատը, գինու գործարանը, հացի գործարանը, մսի կոմբինատը։ Մերձակայքում գործող հանքերից կրաքարի մի տարատեսակ է արդյունահանվում։

1992 թ. մերձդնեստրյան ռազմական բախումների հետևանքով զգալի վնաս է հասցվել քաղաքի տնտեսությանը։ 90-ական թվականների երկրորդ կեսին Դուբոսարիի ձեռնարկությունների մեծ մասի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնվել են Ռիբնիցայի մետալուրգիական գործարանին։

Ուշագրավ փաստ խմբագրել

1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Մոլդովայից ու Բեսարաբիայից շուրջ 4000 հայեր գաղթեցին և հաստատվեցին Դուբոսարի քաղաքում, ապա հիմնադրեցին Գրիգորիոպոլիս քաղաքը (Գրիգորիոպոլիսի հանդիսավոր հիմնադրման արարողությունը տեղի ունեցավ 1792 թվականի հուլիսի 15-ին) և Իոսիֆովկա ու Վասիլևկա հայաբնակ գյուղերը։ Վերաբնակեցման կազմակերպողներից էին ռուս և հայ ականավոր գործիչներ՝ գեներալ Մ․ Ի․ Կուտուզովը, Տ․ Արղությանը, Գ․ Զաքարյանը։

Անվանի անձինք խմբագրել

Նիկոլայ Սկլիֆոսովսկի (1836-1904) - ռուս նշանավոր բժիշկ

Տիմոֆեյ Մոշնյագա (1932-2014) - մոլդովացի անվանի բժիշկ, պետական և հասարակական գործիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն)Chișinău: Universitas, 1991. — P. 325—326. — 508 p. — ISBN 5-362-00841-2
  2. Ladaniuc V., Nicu V. Dubăsari (ռումիներեն) // Localitățile Republicii Moldova: itinerar documentar-publicistic ilustrat. Volumul 6: Dre-GChișinău: Draghiștea, 2006. — P. 66,67. — 776 p. — ISBN 9975-9868-2-X
  3. http://date.gov.md/ro/system/files/resources/2015-11/coduri%20postale%20RM.xlsx
  4. Суперанская А. В. Словарь географических названий. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2013. — 208 с. — С. 42: Дубоссары [допуст. Дубосары] (Молд.).
  5. Украинский язык — один из трёх государственных языков ПМР
  6. «pridnestrovie.net». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. http://www.dubas.com/viewtopic.php?f=8&t=39 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine Dubas Genealogy
  8. «Топонимика городов и сёл». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «История города на официальном сайте Дубоссар». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Rena, Rossner (2018 թ․ սեպտեմբերի 25). The sisters of the winter wood (First ed.). New York, NY. ISBN 978-0316483254. OCLC 1009182096.
  11. «The Sisters of the Winter Wood by Rena Rossner | Jewish Book Council». www.jewishbookcouncil.org (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբոսարի» հոդվածին։