Գագաուզներ, թյուրքական խմբի ոչ ծագմամբ էթնիկ խումբ։ Ի տարբերություն թյուրքական ծագում ունեցող մնացած ազգերի, գագաուզները քրիստոնյաներ են։ Հիմնականում բնակվում են Բեսարաբիայում, որը տեղակայված է Մոլդովայի հարավային մասում և Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Ոչ մեծ քանակությամբ գագաուզներ ապրում են Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Բրազիլիայում, Թուրքիայում և այլ երկրներում։ Գագաուզների ընդհանուր թվաքանակը մոտ 260․000 է։ Գագաուզները հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ են։ Մոլդովայի կազմում գոյություն ունի ինքնավար տարածքային միավորում՝ Գագաուզիան։

Գագաուզները ազգային տարազով
Գագաուզների առաջին պաշտոնական դրոշը

Էթնոգենեզ

խմբագրել

Ժամանակակից էթնոգենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գագաուզները էթնոգենեզի տեսանկյունից ավելի մոտ են հյուսիսբալկանյան ժողովուրդներին, քան թե Անատոլիայի թյուրքերին[1]։ Գագաուզների գենետիկ տարբերությունները մնացած թյուրքական ազգերից առավել ակնհայտ են։

Բալկանյան ժողովուրդների հետ համընդհանրությունը ընկած է բուլղարների և գագաուզների ուղղափառ մշակույթի հիմքում։ Գագաուզների լեզվի թյուրքականացումը տեղի է ունեցել, հավանաբար, շատ ավելի ուշ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 637