Դորոթի Մելոուն (անգլ.՝ Dorothy Malone, հունվարի 30, 1924(1924-01-30)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 19, 2018(2018-01-19)[2], Դալաս, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1957 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Դորոթի Մելոուն
անգլ.՝ Dorothy Malone
Ծնվել էհունվարի 30, 1924(1924-01-30)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 19, 2018(2018-01-19)[2] (93 տարեկան)
Մահվան վայրԴալաս, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան և Highland Park High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ժաք Բերժերաք, Robert Tomarkin? և Charles Huston Bell?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դորոթի Էլոիզ Մելոունը (անգլ.՝ Dorothy Eloise Maloney) ծնվել է 1925 թվականի հունվարի 30-ին Չիկագոյում։ Նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Դալլաս, որտեղ երիտասարդ Դորոտին սկսել է նկարահանվել որպես մոդել և մասնակցել դպրոցական թատերական բեմադրություններին։ Հարավային մեթոդիստական համալսարանում սովորելիս նրան նկատել է «ՌԿՕ» գործակալը և շուտով նա պայմանագիր է կնքել այդ կինոընկերության հետ։ 1942-ին կայացել է նրա կինոդեբյուտը։

Իր կարիերայի վաղ փուլում Դորոթի Մելոունը հիմնականում նկարահանվել է Բ-կարգի ֆիլմերում, որոնցից շատերը վեստերններ էին։ 1940-1950 թվականներին նրա ամենահայտնի դերերը դարձել են 1946թ.-ի գրախանութի տիրուհին «Մեծ երազանք» ֆիլմում, ինչպես նաև Էբիգեյլը «Նկարիչները և մոդելները» կինոնկարում (1955)։ 1953 թվականին նա նկարահանվել է «Օրենք և կարգ» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դարձել է հայտնի դերասան, իսկ ապագայում ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

1957 թվականին դերասանուհին Օսկար է ստացել «Քամու վրա գրված բառեր» ֆիլմում՝ երկրորդ պլանի դերի համար։ Դրանից հետո նա դեպի իրեն է գրավել ռեժիսորների ուշադրությունը, և հետագա տարիներին նրան հրավիրել են նկարահանումների այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Հազար երեսով մարդը» (1957), «Արատավոր հրեշտակները» (1958), «Շերիֆը» (1959) և «Վերջին ճանապարհորդությունը»։

1950-ականների վերջից Դորոթի Մելոունը սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում։ 1964-1969 թվականներին նա կատարել է Կոնստանս Մաքքինզիի դերը «Փեյթոն Փլեյս» հեռուստասերիալում։ Նրա վերջին դերը կինոյում դարձել է Հեյզլ Դոբկինսը «Հիմնական բնազդը» ֆիլմում 1992 թվականին։ ԱՄՆ կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ Վայն-սթրիթ 1718-ում։

 
«Քամու վրա գրված բառեր» ֆիլմում

Դորոթի Մելոունը երեք անգամ ամուսնացել է և ամուսնալուծվել։ Առաջին ամուսնուց՝ ֆրանսիացի դերասան Ժակ Բերժերակից, լույս աշխարհ է բերել Միմի և Դայան դուստրերին։ Դերասանուհին մահացել է Դալլասի կլինիկաներից մեկում 2018 թվականի հունվարի 19-ին՝ 93 տարեկանում[3][4][5]։ Մահվան պահին Մելոունը Հոլիվուդի ոսկեդարի վերջին աստղերից մեկն էր։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • Հիմնական բնազդ (1992) — Հեյզլ Դոբինս
  • Արարած (1983) — Մարջ Սմիթ
  • Ձմեռային սպանություն (1979) — Էմմա Կեգան
  • Ճակատագիր-որսորդ (1964) — Լիզա Բոնդ
  • Վերջին ճանապարհորդությունը (1960) — Լորի Հենդերսոն
  • Շերիֆը (1959) — Լիլի Դոլլար
  • Արատավոր հրեշտակներ(1958) — Լավերն Շումանն
  • Հազար երեսով մարդը (1957) — Կլեվա
  • Քամու վրա գրված բառեր (1956) — Մերիլի
  • Արևմուտքի հինգ հրացան (1955) — Շելի
  • Նկարիչները և մոդելները (1955) — Էբիգեյլ
  • Սա երիտասարդ սիրտ է (1954) — Ֆրեն
  • Սողանցք (1954) — Ռուտի Դոնովան
  • Հեշտ արդյունահանում (1954) — էնն Ստյուարտ
  • Անձնական դժոխք 36 (1954) — Ֆրենսի Ֆարնեմ
  • Կարգ ու կանոն (1953) — Ջիննի
  • Վախեցած է մահվան (1953) — Ռոզի
  • Դատապարտված (1950) — Քեի Նոուլենդ
  • Վախեցած մարդասպանը Նյու Յորքում (1950) — Էլիս Լոուրի
  • Խորը քուն (1946) — Գրախանութի տիրուհին

Մրցանակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Byrne, James Patrick; Coleman, Philip; Francis King, Jason Ireland and the Americas: Culture, Politics, and History : a Multidisciplinary Encyclopedia, Volume 2. — Illustrated. — ABC-CLIO, 2008. — ISBN 978-1-8510-9614-5

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Dorothy Malone, 'Peyton Place' Star and Oscar Winner, Dies at 92
  3. «Oscar winner Dorothy Malone, mom on Peyton Place, has died». Associated Press. The Guardian. 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  4. Obituary, hollywoodreporter.com; accessed January 20, 2018.
  5. Byrne, 2008, էջ 546
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Մելոուն» հոդվածին։