Դորոթի Փարկեր
Դորոթի Փարկեր (անգլ.՝ Dorothy Parker, օգոստոսի 22, 1893[1][2][3][…], West End, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - հունիսի 7, 1967[5][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ծնյալ Ռոտշիլդ (Rothschild), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծուհի, արձակագիր, որ լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես իր խայթող հումորի, սրամտությունների, 20-րդ դարի քաղաքային կյանքի արատների խորաթափանց արտացոլման շնորհիվ[6]։
Դորոթի Փարկեր անգլ.՝ Dorothy Parker | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Dorothy Rothschild |
Ծնվել է | օգոստոսի 22, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | West End, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հունիսի 7, 1967[5][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Վուդլոն |
Մասնագիտություն | սյունակագիր, բանաստեղծուհի, սցենարիստ, գրող, գրական քննադատ, լրագրող, երգերի հեղինակ և dialogue writer |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Miss Dana's School for Young Ladies? |
Ժանրեր | պոեզիա և երգիծանք |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Վոգ, Vanity Fair, Life և The New Yorker |
Պարգևներ | |
Ամուսին | Ալան Քեմփբել |
Կայք | dorothyparker.com |
Դորոթի Փարկեր Վիքիքաղվածքում | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծագումով հրեա Դորոթին դժվարին մանկություն է ունեցել, բայց չի կոտրվել, հաղթահարել է դժվարությունները, հասել հաջողությունների ու ճանաչման։ Աշխատակցել է համբավավոր ամսագրերի (Vogue, Vanity Fair, The New Yorker), դարձել գրողների փառաբանված մի խմբակի՝ Algonquin Round Table-ի հիմնադիր անդամ [7]։ Այդ խմբակի ցրվելուց հետո աշխատանքի է անցել Հոլիվուդում, գրել կինոսցենարներ, որոնցից երկուսը առաջադրվել են ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի։ Սակայն որոշ ժամանակ անց նրա անունը հայտնվել է Հոլիվուդի «սև ցուցակում». պատճառը Փարկերի ձախ հայացքներ ունենալը, հակապատերազմական շարժմանն ակտիվորեն մասնակցելն էր։
Գրողը տառապել է դեպրեսիայից[8], մի քանի անգամ փորձել է ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Իր վերջին տարիներին կախվածություն ուներ ալկոհոլից։ Քննադատաբար էր վերաբերում իր տաղանդին ու ստեղծագործությանը, ցավում ու ափսոսում, որ սրամտողի համբավ է ձեռք բերել։ Այդուհանդերձ՝ նրա երկերը, փայլուն սրամտությունները բռնել են ժամանակի քննությունը և նրա մահից երկար տարիներ անց էլ պահանջարկ են վայելում գրասեր հասարակության շրջանում։ Փարկերի մի շարք ստեղծագործությունների հիման վրա կոմպոզիտոր Մարկուս Փաուսը օպերային երգերի շարք է գրել (Hate Songs)[9][10]:
Դորոթի Փարկերը մահացել է ինֆարկտից, 73 տարեկան հասակում (1967 թվականի հունիսի 7-ին)։ Իր դաստակերտը նա կտակել է Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին։ Վերջինիս մահից հետո գրողի հարազատները դաստակերտը նվիրել են Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիային (անգլերեն՝ National Association for the Advancement of Colored People, կամ կարճ՝ NAACP)[11]: Հանգուցյալ գրողի կտակարարը՝ Լիլիան Հելմանը համառորեն, սակայն անարդյունք պայքարել է այդ վճռի դեմ[12]։ Փարկերի կիզված մարմնի մոխիրները շուրջ 17 տարի պահվել են տարբեր վայրերում[13]։
Մեծարում Խմբագրել
1988 թվականին NAACP-ն ստանձնել է Փարկերի աճյունի տնօրինումը և ամփոփել բալթիմորյան իր գրասենյակի բակում ի հիշատակ հանգուցյալ գրողի ստեղծած պարտեզում[14]։ Հուշատախտակին արձանագրված է.
Աստ ամփոփված է աճյունը հումորիստ, գրող, քննադատ, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպան Դորոթի Փարկերի (1893–1967)... Հիշատակի այս այգին նվիրված է նրա ազնվագույն հոգուն, որ նշանավորում էր մարդկայնությունը և սևամորթ ու հրեա մարդկանց հավերժական բարեկամությունը։ Ընծայված է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ընկերակցության կողմից։ 1988 թ. հոկտեմբերի 28[15] |
1992 թվականի օգոստոսի 22-ին՝ Փարկերի 99-րդ տարելիցի օրը, ԱՄՆ-ի փոստային ծառայությունը թողարկել է նրա հիշատակին նվիրված դրոշմանիշ։ Algonquin Round Table-ը, Ալգոնքին հյուրանոցն ու գրական խմբակին առնչվող այլ կառույցներ ներառվել են Նյու Յորքի պատմական հուշարձանների ցանկում[16], մի քանի տարի անց էլ՝ 1996 թվականին հռչակվել ազգային գրական հուշարձան. հյուրանոցի պատին այդ առիթով փակցվել է համապատասխան բովանդակությամբ հուշատախտակ[17]։ Ջերսի Շոր քաղաքի այն տունը, որտեղ ծնվել է Փարկերը, նույնպես ստացել է ազգային գրական հուշարձանի կարգավիճակ (2005 թ.)[18][19]:
2014 թվականին Նյու Ջերսիի Փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Փարկերին նվիրված անկյունը։
Երկեր Խմբագրել
Էսսեներ և ռեպորտաժներ Խմբագրել
- Parker, Dorothy (February 28, 1925)։ «A certain lady»։ The New Yorker 1 (2): 15–16
- Constant Reader (1970)
- Fitzpatrick Kevin (2014)։ Complete Broadway, 1918–1923։ iUniverse։ ISBN 978-1-4917-2267-1 (compilation of reviews, edited by Fitzpatrick; most of these reviews have never been reprinted)
Փոքրածավալ արձակ Խմբագրել
- Ժողովածուներ
- 1930: Laments for the Living (ամփոփված է 13 պատմվածք)
- 1933: After Such Pleasures (ամփոփված է 11 պատմվածք)
- 1939: Here Lies: The Collected Stories of Dorothy Parker (նախորդ երկու ժողովածուներում ընդգրկված երկերի վերահրատարակություն՝ երեք նոր պատմվածքների հավելումով)
- 1942: Collected Stories
- 1944: The Portable Dorothy Parker (նախորդ ժողովածուներում ընդգրկված երկերի վերահրատարակություն՝ հինգ նոր պատմվածքների և բանաստեղծական ժողովածուներից քաղված ստեղծագործությունների հավելումով)
Պոեզիա Խմբագրել
- Ժողովածուներ
- 1926: Enough Rope
- 1928: Sunset Gun
- 1931: Death and Taxes
- 1936: Collected Poems: Not So Deep as a Well
- 1944: Collected Poetry
- 1996: Not Much Fun: The Lost Poems of Dorothy Parker (Մեծ Բրիտանիայում լույս է ընծայվել The Uncollected Dorothy Parker խորագրով)
- 2009: Not Much Fun: The Lost Poems of Dorothy Parker (2-րդ հրատարակություն՝ նոր բանաստեղծությունների հավելումով)
Թատերգություններ Խմբագրել
- 1929: Close Harmony (Էլմեր Ռայսի հեղինակակցությամբ)
- 1953: Ladies of the Corridor (Առնո դ՛Ուսոյի հեղինակակցությամբ)
Սցենարներ Խմբագրել
- 1936: Suzy (Ալեն Քեմփբելի, Հորաս Ջեքսոնի և Լենոր Քոֆիի հեղինակակցությամբ)
- 1937: A Star is Born (Ուիլյամ Ուելմենի, Ռոբերտ Քարսոնի և Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
- 1938: Sweethearts (Լորա Փերելմանի և Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
- 1938: Trade Winds (Ֆրենկ Ադամսի և Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
- 1941: Week-End for Three (Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
- 1942: Saboteur (Փիթեր Վիրտելի և Ջոան Հարիսոնի հեղինակակցությամբ)
- 1947: Smash-Up, the Story of a Woman (Ֆրենկ Քավետի, Ջոն Հովարդ Լոուսոնիև Լայոնել Ուիգեմի հեղինակակցությամբ)
- 1949: The Fan (Վալտեր Ռաշի և Ռոս Էվանսի հեղինակակցությամբ)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Dorothy-Parker
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Паркер Дороти // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին։ Վերցված է 2020-09-01
- ↑ Dorothy Parker, Civil Rights Activist, Poet, Journalist (1893–1967) (ang.). biography.com. [dostęp 2016-10-24]
- ↑ https://www.poetryfoundation.org/poems-and-poets/poets/detail/dorothy-parker#poet
- ↑ «Fanger teatrets toner på hvert sitt drømmende album»։ www.dagsavisen.no
- ↑ «Urfremfører Paus-opera i Kilden»։ www.fvn.no
- ↑ Silverstein 59.
- ↑ Meade 413.
- ↑ Meade 412.
- ↑ Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Location 36205). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
- ↑ Hitchens Christopher (2000)։ Unacknowledged Legislation: Writers in the Public Sphere։ New York: Verso։ էջ 293։ ISBN 1-85984-786-2
- ↑ Heller Anderson Susan (September 20, 1987)։ «City Makes It Official: Algonquin is Landmark»։ The New York Times։ Վերցված է October 21, 2007
- ↑ Friends of Libraries USA։ «1996 dedications»։ Արխիվացված է օրիգինալից May 6, 2008-ին։ Վերցված է September 13, 2007
- ↑ Hann Christopher (February 7, 2008)։ «The Write Stuff»։ New Jersey Monthly
- ↑ «Plaque Unveiled at Parker Teenage Home»։ Dorothyparker.com
Գրականություն Խմբագրել
- Randall Calhoun, Dorothy Parker: A Bio-Bibliography. Westport, Connecticut: Greenwood Press, 1993. 0-313-26507-0
- Kevin C. Fitzpatrick, A Journey into Dorothy Parker's New York. Berkeley, CA: Roaring Forties Press, 2005. 0-9766706-0-7
- John Keats (writer)|John Keats, You Might As Well Live: The Life and Times of Dorothy Parker. New York: Simon & Schuster, 1970.
- Marion Meade, Dorothy Parker: What Fresh Hell is This?. New York: Villard, 1988.
- S. J. Perelman, "Dorothy Parker". In The Last Laugh. New York: Simon & Schuster, 1981.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Dorothy Parker Society Archived 2020-08-17 at the Wayback Machine.
- Algonquin Round Table
- Dorothy Parker on Poeticous
- Selected Poems by Dorothy Parker
- Parker's resting place
- Emdashes coverage Archived 2020-04-13 at the Wayback Machine. of Dorothy Parker
- Dorothy Parker photo gallery; GettyImages
- Jonathan Goldman (February 6, 2020)։ «When Dorothy Parker Got Fired from Vanity Fair»։ The Public Domain Review
- Marion Capron (Summer 1956)։ «Dorothy Parker, The Art of Fiction No. 13»։ The Paris Review
- Dorothy Parkerի գործերը Գուտենբերգ նախագծում
- Minstrels Archive section on Parker's works