Դորոթի Գեյլ (անգլ.՝ Dorothy Gale ), Օզ երկրի մասին հեքիաթաշարի գլխավոր հերոսը, որի հեղինակն է Լայման Ֆրենք Բաումը։ Նա առաջին անգամ հայտնվում է Բաումի 1900 թվականի «Օզի զարմանահրաշ կախարդը» դասական մանկական վեպում և կրկին հայտնվում է դրա շարունակությունների մեծ մասում։ Բացի այդ նա տարբեր ադապտացիաների գլխավոր հերոսն է, հիմնականում՝ 1939 թվականին նկարահանված «Օզի կախարդը» ֆիլմի դասական ադապտացիան։

Դորոթի Գեյլ
List of Wicked characters, գեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս, հեռուստատեսային կերպար Խմբագրել Wikidata
Սեռիգական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ԱնձնանունDorothy Խմբագրել Wikidata
ԱզգանունGale Խմբագրել Wikidata
Ազնվական կոչումfictional princess Խմբագրել Wikidata
ԱզգականUncle Henry, Aunt Em Խմբագրել Wikidata
ԱպրելավայրԿանզաս, Օզի երկիր Խմբագրել Wikidata
Has petToto Խմբագրել Wikidata
Ստեղծել էԼայման Ֆրենք Բաում Խմբագրել Wikidata
Ներկայացված է ստեղծագործության մեջՕզի զարմանահրաշ կախարդը Խմբագրել Wikidata
From narrative universeOz universe Խմբագրել Wikidata
Narrative roleգլխավոր հերոս Խմբագրել Wikidata
EnemyWicked Witch of the West, Nome King Խմբագրել Wikidata
Ջուդի Գառլենդը Դորոթիի դերում

Հետագա վեպերում Օզն աստիճանաբար ավելի ծանոթ է դառնում նրան, քան իր հայրենի Կանզասը։ Դորոթին ի վերջո՝ տեղափոխվում է ապրելու Զմրուխտե քաղաքի պալատում գտնվող բնակարանում, բայց միայն այն բանից հետո, երբ նրա մորաքույր Էմը և քեռի Հենրին բնակվում են նրա ծայրամասում գտնվող ֆերմայում՝ չկարողանալով վճարել Կանզասում գտնվող իրենց տան հիփոթեքը։ Դորոթիի լավագույն ընկերուհին՝ արքայադուստր Օզման՝ Օզի ղեկավարը, հետագա վեպերում նրան պաշտոնապես դարձնում է Օզի արքայադուստր։

Նկարագրություն խմբագրել

Դորոթին որբ է, որի միակ մերձավոր ազգականները հորեղբայր Հենրին և մորաքույր Էմն են։ Դորոթի Գեյլը այլ հարազատներ ունի՝ Ավստրալիայից անհայտ հարազատներ, նրա զարմիկ Զեբը և մի քանի ուրիշներ։ Կարելի է ենթադրել, որ Դորոթին առաջին գրքում վեց կամ յոթ տարեկան է, թեև տարիքը երբեք հստակ նշված չէ։ Թե երբ և ինչպես է նա կորցրել ծնողներին, ոչ մի տեղ չի ասվում։

Դորոթին տարբեր հանգամանքներում չորս անգամ այցելում է Օզ երկիր, իսկ հինգերորդ անգամ նա ընդմիշտ մնում է այնտեղ։

Բնավորության գծեր խմբագրել

Բարի, համարձակ, խելացի, հավատարիմ, հոգատար, աշխատասեր, կարեկից աղջիկ է։

Կուլիսների ետևում խմբագրել

Օզ երկրի մասին վիպաշարի հերոսուհու նախատիպը հեղինակի կնոջ զարմուհին է եղել, որի անունը Դորոթի Լուիզ Գեյջ է եղել։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ապրիլի 11-ին Դորոթի Գեյլի պատվին Քարոնի վրա անվանվել է Քրաթեր[1]։

Կինեմատոգրաֆիայում խմբագրել

  • «Օզ երկրի հրաշագործը » (1939, Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Վիկտոր Ֆլեմինգ, Դորոթիի դերում՝ Ջուդի Գառլենդ
  • «Վիզ» (1978, ԱՄՆ), ռեժիսոր՝ Սիդնի Լյումեթ, Դորոթի դերում՝ Նյու Յորքի մանկապարտեզի ուսուցչուհի Դիանա Ռոսս
  • «Արկածները զմրուխտե քաղաքում» (1999-2000, Ռուսաստան), ռեժիսորներ Իլյա Մաքսիմով (1999), Դենիս Չերնով (2000), Մելնիցա ստուդիայի առաջին նախագիծը Դոլլիի դերում՝ Տատյանա Միխալևկինա
  • «Կախարդված թագավորություն» (2007, ԱՄՆ), ռեժիսոր՝ Վիլինգ, Նիկ, Դի Ջին ( Դեշանել ), մատուցողուհի է ճաշասենյակում, ով չի կարողացել ընտելանալ փոքրիկ քաղաքի խաղաղ կյանքին։
  • «Թոմը և Ջերին և Օզի կախարդը» (2011, ԱՄՆ), ռեժիսոր՝ Սփայկ Բրանդտ, Դորոթիի դերում՝ Գրեյ Դելայլ
  • «Դորոթին և Օզ երկրի կախարդը» (անգլ.՝ Dorothy and the Wizard in Oz) 2017 թվականի անիմացիոն սերիալ։
  • «Զմրուխտե քաղաք» (անգլ.՝ Emerald City) 2017 թվականի մինի-սերիալ։ Ադրիա Արհոնան կատարում է Դորոթիի դերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Planetary Names». planetarynames.wr.usgs.gov. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Գեյլ» հոդվածին։