Դորիան Գրեյի դիմանկարը
«Դորիան Գրեյի դիմանկարը» (անգլ.՝ The Picture of Dorian Gray), անգլիացի գրող Օսկար Ուայլդի վեպը։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։
![]() | |
Հեղինակ | Օսկար Ուայլդ[2] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գոթական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Անգլիա |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Lippincott's Monthly Magazine |
Հրատարակման տարեթիվ | 1890 և 1891[3] |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/oscar-wilde/the-picture-of-dorian-gray |
Վիքիքաղվածք | Դորիան Գրեյի դիմանկարը |
![]() |
Գլխավոր հերոսներ
խմբագրել- Դորիան Գրեյ, երիտասարդ, որն առանձնանում է բոլորից իր արտասովոր ու հրաշալի գեղեցկությամբ։ Գրքի սկզբում նա բնութագրվում է որպես մի բարի, լավատես ու միամիտ երիտասարդ, սակայն հետագայում ընկնում է լորդ Հենրիի չարագույն ու համոզիչ խոսակցությունների ազդեցության տակ։ Լորդ Հենրին պնդում է, որ Դորիանի գեղեցկությունն ամենակարևոր ու թանկարժեք բանը պետք է լինի իր կյանքում, քանի որ նա կարող է շատ շուտ այն կորցնել։ Դորիան Գրեյի հակասական կերպար է. նա մե՛կ բարեհաբույր է, մե՛կ հանցագործ։
- Լորդ Հենրի, ազնվական, նոր հեդոնիզմի գաղափարախոս։ Ընկերանալով Դորիան Գրեյի հետ՝ սկսում է նոր հատկություններ բացահայտել երիտասարդի հոգու մեջ։ Մոլորեցնում է նրան և կարողանում իր ազդեցության տակ գցել։ Լորդ Հենրին հասնում է նրան, որ դառնում է Դորիանի գաղափարախոսը և ամենագլխավոր խորհրդակիցը։
- Բեզիլ Հոլուորդ, նկարիչ, որը նկարեց Դորիան Գրեյի դիմանկարը։ Նա տեսնում էր Դորիանի հոգու ամբողջ առանձնահատուկ գեղեցկությունը և լցվում մեծ սիրով վերջինիս հանդեպ։
- Սիբիլ Վեյն, դերասանուհի, որը մինչ իր սիրեցյալին՝ Դորիան Գրեյին հանդիպելը ապրում էր սովորական թատրոնի կարիքավոր կյանքով։ Դորիանի հանդեպ իր ունեցած սերը ստիպեց հրաժարվել թատրոնից և իր ամբողջ կյանքը նվիրաբերել իր ապագա ամուսնուն։ Սակայն Դորիանը չի ողջունում Սիբիլի այդ քայլը և հրաժարվում է ամուսնանալ նրա հետ։ Հետևանքները շատ լուրջ են լինելու։
- Ջեյմս Վեյն, Սիբիլի եղբայրը, որը երկար տարիներ ցանկանում էր վրեժխնդիր լինել Դորիան Գրեյից իր քրոջ համար։
Սյուժե
խմբագրել«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը պատմում է մի նկարչի՝ Բեզիլ Հոլուորդի մասին, ով պատահաբար ծանոթանում է իր մուսայի, իր երազանքների էակի՝ Դորիան Գրեյի հետ, սիրում նրան ու ոգեշնչված նրան է նվիրում իր արվեստն ու հոգին։ Սա սովորական սեր չէ, այլ մի յուրահատուկ ոչ բնական նվիրում ու հրապույր, տղամարդ-տղամարդ հարաբերությունների աստվածային գագաթ։ Երբ տղամարդն իր սեռակցին է տենչում ամենայն ազնվությամբ ու պարզությամբ, ամենայն սիրով ու քնքշությամբ, առանց հետին մտքերի՝ փորձելով տիրանալ ոչ թե նրա մարմնի տենչագին գեղեցկությանը, այլ հոգու առեղծվածային խորությանը, զգայական նվիրումին։ Եվ ինչպես նկարագրվում է գրքի նախաբանում. «Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետևելով հեդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը»։ Նկարիչը նկարում է իր մուսայի՝ Դորիանի դիմանկարն ու այդ վայրկյանին հրապուրված իր նկարի գեղեցկությամբ, բայց հուսալքված, որ նկարի երիտասարդությունը հավերժ է, Գրեյն արտահայտում է վեպի իմաստը՝ կախարդանքին կամ միգուցե երևակայական կախարդանքին սկիզբ տվող այդ բառերը.
Այո', և եկավ այդ օրը, այն օրը, երբ սկսվեցին Դորիանի տառապանքները. ամեն կատարած հանցանք, ամեն արատավոր արարք, որ կատարում էր Դորիանը, արտացոլվում էր այդ նկարում՝ նրա կյանքը վերածելով դժոխքի։ Ամեն անգամ նա տուն էր վերադառնում վախով ու սարսափով, որ նկարն էլի մի բան կպատմի իր մասին, էլի մի բիծ նրա կենսագրությունում։ Իսկ առաջին բիծը հայտնվեց այն օրը, երբ Դորիանին խենթի պես սիրող մի դերասանուհի, չդիմանալով նրա մերժմանն ու արհամարհանքին, ինքնասպան եղավ։ Դորիանը որոշեց թաքցնել նկարը և նկարի սպիավոր հետքերը հասարակությունից, իր մտերիմներից, բայց իրենից թաքցնել չէր կարող, այն ամեն վայրկյան հիշեցնելու էր նրան իր կատարած հանցանքները, և խենթացած նա մեղադրում էր Բեզիլին.
Դորիան Գրեյը նայեց դիմանկարին և հանկարծ համակվեց ատելության անզուսպ զգացումով Բեզիլ Հոլուորդի նկատմամբ, կարծես այդ զգացումը նրան ներշնչվեց կտավի տեսիլքից, որը քմծիծաղ շուրթերով փսփսաց նրա ականջին։ Դորիանը սպանեց իր սիրելի Բեզիլին, մեկին, ով խենթագին սիրում էր նրան, մեկին, ով իրեն էր նվիրել իր արվեստը, մեկին, ում կյանքը սկսվում ու ավարտվում էր Դորիանով… Սակայն դա դեռ նրա տառապանքների սկիզբն էր։ Վեպի վերջում Դորիանը ճանկում է դանակն ու խրում դիմանկարի մեջ, ապա լսվեում է զարհուլրելի մի ճիչ… Քառորդ ժամ անց աղախինները մտնելով ներս տեսան պատից կախված իրենց տիրոջ հոյակապ դիմանկարը, երիտասարդության ու գեղեցկության ամբողջ շքեղությամբ։ Իսկ հատակին ընկած էր մի սպանված մարդ՝ ֆրակը հագին, դանակը սրտի մեջ մխրճված։ Նրա դեմքը թոշնած էր, կնճռոտված ու վանող, և միայն մատանիներից ճանաչեցին, թե ով է նա… Դորիան Գրեյն էր…։
Էկրանավորում
խմբագրելՎեպը մոտ 25 անգամ էկրանավորվել է տարբեր երկրների ու ռեժիսորների կողմից։
Դրանցից առավել նշանավոր են.
- «Դորիան Գրեյի դիմանկարը» (1945, ԱՄՆ ռեժ. Ալբերտ Լուին, գլխ. դերում Հյորտ Հարդֆիլդ)
- «Դորիան Գրեյի դիմանկարը» (1968, ԽՍՀՄ ռեժ. Վիկտոր Տուրբին և Նադեժդա Մարոսալովա, գլխ. դերում Վալերի Բաբյատինսկի)
- «Դորիան Գրեյ» (1970, Գերմանիա ռեժ. Մասսիմո Դալլամանո, գլխ. դերում Հելմուտ Բերգեր)
- «Դորիան Գրեյ. Սատանայի դիմանկարը» (2001, ԱՄՆ Կանադա ռեժ. Ալան Գոլդսթայն, գլխ. դերում Էթան Էրիկսոն)
- «Դորիան Գրեյ» (2009, Մեծ Բրիտանիա ռեժ. Օլիվեր Փարքեր, գլխ. դերում Բեն Բառնս)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ The Picture of Dorian Gray | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
- ↑ Laje A. La batalla cultural, La batalla cultural: Reflexiones críticas para una Nueva Derecha, de Agustin Laje - Libros en Google Play (իսպ.) — 1 — Buenos Aires: 2022. — P. 17. — 512 p. — ISBN 978-987-8916-09-5
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #4130762-8 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- Դորիան Գրեյի դիմանկարը ։ Իդեալական ամուսինը։ [Վեպ։ Պիես] / Օ. Ուայլդ; Թարգմ.՝ Ռ.Առաքելյան; Պ. Մուրճիկյան; Երևան ։ Հայաստան, 1972
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիան Գրեյի դիմանկարը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիան Գրեյի դիմանկարը» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |