Դոնալդ Ջոզեֆ Քուոլս
Դոնալդ Ջոզեֆ Քուոլս (անգլ.՝ Donald Joseph Qualls), առավել հայտնի է որպես Դի Ջեյ Քուոլս (անգլ.՝ DJ Qualls հունիսի 10, 1978, Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։
Դոնալդ Ջոզեֆ Քուոլս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և Բելմոնտ համալսարան |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոպրոդյուսեր և դերասան |
DJ Qualls Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Դոնալդ Ջոզեֆ Քուոլսը (անգլ.՝ Donald Joseph Qualls) ծնվել է 1978 թվականի հունիսի 12-ին Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքում։ 1992 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Դոնալդն ընդունվել է Լոնդոնի համալսարան։ 1993 թվականին Քուոլսի մոտ հայտնաբերվել է Հոջկինի լիմֆոմա։ Նույն թվականին Դոնալդը վերադարձել է Նեշվիլ, որտեղ ընդունվել է Բելմոնտի մասնավոր համալսարան (անգլ.՝ Belmont University)։
1994 թվականին Դի Ջեյը փոքր դերակատարություն է ունեցել HBO-ի համար։ 1998 թվականին «Մայր Ֆլորայի ընտանիքը» (անգլ.՝ Mama Flora's Family) ֆիլմում Դոնալդը խաղացել է Ջեյսոնի դերը։ 2000 թվականին նա Թոդ Ֆիլիպսի «Ճանապարհային արկածներ» ֆիլմում ստացել է գլխավոր դերերից մեկը[1]։ Ֆիլմի թողարկումից հետո Քուոլսին նկատել են լուսանկարիչներ Դեյվիդ Լաշապելը և Սթիվեն Քլեյնը (անգլ.՝ Steven Klein)։ Այսպիսով Դի Ջեյը սկսել է հայտնվել ամսագրերի շապիկներին, որոշ ժամանակ որպես մոդել համագործակցել է Քելվին Քլայնի հետ[2]։
Քուոլսի ամենահայտնի դերը համարվում է Էդվարդ Դեքտերի (անգլ.՝ Ed Decter) «Պինդ տղան» ֆիլմում խաղացած գլխավոր դերը։ 2003 թվականին նա «Երկրային միջուկ։ Թռիչք դեպի դժոխք» ֆանտաստիկ ֆիլմում խաղացել է Թեոդոր Դոնալդ Ֆինչի դերը[3]։
Անձնական կյանք խմբագրել
2020 թվականի հունվարին դերասանն իր թվիթթերում քամինգաութ է արել որպես գեյ, տեղեկացնելով, որ նա հոգնել է անհանգստանալ այն մասին, թե ինչ կմտածեն այլ մարդիկ[4][5]։
Ֆիլմագրություն խմբագրել
Դերասան խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Մայր Ֆլորայի ընտանիքը | Mama Flora's Family | Ջեյսոն |
2000 | ֆ | Ճանապարհային արկածային | Road Trip | Քայլ Էդվարդս |
2000 | ֆ | Սպանություններ Չերի Ֆոլսում | Cherry Falls | Ուոլի |
2001 | ֆ | Հոլդենի հետքերով | Chasing Holden | Նեյլ |
2002 | ֆ | Զավեշտական չարագործներ | Comic Book Villains | Արչի, պրոդյուսեր |
2002 | ֆ | Մեծ դժվարություն | Big Trouble | Էնդրյու |
2002 | ֆ | Միայնակ աստղի նահանգը | Lone Star State of Mind | Ջունիոր |
2002 | ս | Կլինիկա | Scrubs | Գոշ |
2005 | ս | Կորուսյալները | Lost | Ջոնի |
2005 | ս | Օրենքը և կարգը։ Հանցավոր մտադրությունը | Law & Order: Criminal Intent | Ռոբի Բոթման |
2005 | ս | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Ռիչարդ Սլեսման |
2005 | ֆ | Ունայնություն և շարժում | Hustle & Flow | Շելբի |
2005 | ֆ | Փոքր Աթենք | Little Athens | Քորի |
2006 | ս | Դետեկտիվ Մոնկ | Monk | Ռուֆուս |
2006 | ս | C.S.I.։ Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Հենրի Բրայնի |
2006 | ֆ | Իմ անունն է Ռիդ Ֆիշ | I'm Reed Fish | Էնդրյու |
2007 | ս | Numb3rs | Numb3rs | Էնթոնի Բրեքսթոն |
2007 | ս | Իմ անունն է Էռլ | My Name is Earl | Ռեյ-Ռեյ Վաշինգտոն |
2007 | ս | Մեծ պայթյունի տեսությունը | The Big Bang Theory | Տոբի Լուբենֆելդ |
2007 | ֆ | «Դելտա-ֆարս» օպերացիա | Delta Farce | Էվերեթ |
2008 | ֆ | Ծանոթ անծանոթներ | Familiar Strangers | Քենի Ուորթինգթոն |
2009 | ս | Ամբողջ ծանրությամբ | Breaking bad | Քննիչ Գետց |
2009 | ֆ | Ամեն ինչ Սթիվի մասին | All about Steve | Հովարդ |
2010 | ս | Մեմֆիս Բիտ | Memphis Beat | սպա Դևի Սատոն |
2010 | ֆ | Ամռան վերջին օրը | Last Day of Summer | Ջո, պրոդյուսեր |
2010 | ֆ | Ամիգո | Amigo | Զեկե |
2011 | ս | Գերբնական | Supernatural | Գարտ (որսորդ) |
2011 | ֆ | 21 և ավել | 21 & Over | Դռնապան |
2012 | ֆ | Փոքր բնակարան | Small Apartments | Արտի |
2013 | ս | Ընկալում | Perception | Գործակալ Ռուդի Ֆլեքներ |
2013 | ֆ | Գրավատան քրոնիկները | Pawn Shop Chronicles | Ջեյ-Ջեյ |
2016 | ֆ | Նոյեմբերի կանոն | November Rule | Քարիմ |
2017 | ս | Ֆարգո | Fargo | Գոլեմ |
2019 | ս | Սարսափելի աստղադիտակ | Creepshow | Քլարկ Ուիլսոն |
Երաժշտական տեսանյութ խմբագրել
Տարի | Կատարող | Երգ |
---|---|---|
2001 | Բրիթնի Սփիրս | Boys |
2002 | Simple Plan | I'm Just a Kid |
2006 | Barenaked Ladies | Pinch Me |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Plante M. (28.01.2008). «DJ Qualls» (անգլերեն). The cinema source. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «A Conversation with DJ Qualls» (անգլերեն). IGN Staff. 04.04.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
- ↑ Laufer B. «Tribute's Bonnie Laufer talks to D.J. Qualls about growing up in the sci-fi thriller, The Core» (անգլերեն). Tribute. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Bollinger, Alex (13 января 2020). «Actor DJ Qualls comes out as gay». LGBTQ Nation (անգլերեն). Վերցված է 8 февраля 2020-ին.
- ↑ Актер из сериала «Во все тяжкие» совершил каминг-аут
Արտաքին հղումներ խմբագրել
- Ди Джей Куоллс (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Ջոզեֆ Քուոլս» հոդվածին։ |