Ջորջ Վիլյամ Կրիսպ (անգլ.՝ George William Crisp,հուլիսի 27, 1882(1882-07-27), Bow, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 25, 1974(1974-05-25), Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, 1942 թվականին երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերասան անվանակարգում արժանացել է Օսկարի։

Դոնալդ Կրիսպ
Ծննդյան թիվ՝հուլիսի 27, 1882(1882-07-27)
Ծննդավայր՝Bow, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝մայիսի 25, 1974(1974-05-25) (91 տարեկան)
Վախճանի վայր՝Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, գրող, կինոդերասան, կատարող, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0187981

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Վիլյամ Կրիսպը ծնվել է 1882 թվականի հուլիսի 27-ին՝ Լոնդոնի Բոու արվարձանում, բազմազավակ շոտլանդական ընտանիքում[1]։ Նա տասը երեխաներից ամենափոքրն էր (չորս տղա և վեց աղջիկ) Էլիզաբեթ և Ջեյս Կրիսպների ընտանիքում։ Ջորջը ստացել էր տեղական կրթություն, և ապրելով իր ծնողների հետ, 1901 թվականին սկսում է աշխատել որպես ձիակառքի վարորդ։ Իր հետագա կրթությունը նա ստացել է Օքսֆորդի համալսարանում։ Անգլո-բուրական պատերազմի տարիներին ծառայել է 10-րդ թագավորական հուսարական գնդում։

1906 թվականին Կրիսպը ուղևորվեց ԱՄՆ։ Իրեն ԱՄՆ տեղափոխող նավի վրա համերգի ժամանակ նա կատարում է մի քանի երաժշտական համար, այդպիսով՝ գրավելով օպերային ղեկավար Ջոն Ֆիշերի ուշադրությունը, որը նրան առաջարկում է աշխատել իր մոտ։ Կրիսպը մասնակցում է Ֆիշերի շրջագայություններին ԱՄՆ-ում և Կուբայում, որից հետո որոշում է լրջորեն զբաղվել թատերական կարիերայով։ 1910 թվականին փոխելով Ջորջ անունը Դոնալդով՝ Կրիսպը սկսել է աշխատել որպես ռեժիսոր՝ հայտնի դրամատուրգ և ռեժիսոր Ջորջ Կոհանի մոտ։ Հենց այս ժամանակ էլ Կրիպսը ծանոթանում է ռեժիսոր Դեյվիդ Գրիֆիթի հետ, որի հետ մեկնում է Հոլիվուդ և որոշում է բախտը փորձել կինոյի ասպարեզում։

1908-1930 թվականներին աշխատել է Հոլիվուդում որպես Գրիֆիթի օգնական, ինչպես նաև նկարահանել է 9 սեփական կինոնկար և հայտնվել է մոտ հարյուր համր ֆիլմերում ոչ մեծ դերերում։ Բացառություն են կազմում իր աշխատանքները Գրիֆիթի 1915 թվականի «Рождение нации» և 1919 թվականի «Сломанные побеги» ֆիլմերում, որտեղ Կրիսպն ուներ ավելի մեծ և ուշագրավ դերեր։ Առաջին աշխարհամարտի տարիներին Դոնալդ Կրիպսը ծառայել է դաշնակիցների բանակի շարքերում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հետախուզության բաժանմունքում։

1930 թվականին էկրան բարձրացավ նրա վերջին ռեժիսորական աշխատանքը՝ «Сбежавшая невеста» ֆիլմը, որից հետո նա այլևս չի վերադարձել սեփական կինոնկարների ստեղծմանը, հիմնավորելով դա նրանով, որ հոգնել է պրոդյուսերների կողմից առաջնորդվելուց և իր ֆիլմերում աշխատանքի վերցնելու նրանց բազմահազար բարեկամներին։ Սկսված տասնամյակը շատ հաջողակ էր Կրիպսի դերասանական կարիերայում։ Այ դարիներին նա փայլուն կատարել է բազմաթիվ պայծառ բնավորության դերեր, ներառյալ դերերը «Ապսամբություն Բաունտիի վրա» (1935), «Թեթև հեծելազորի գրոհը» (1936), «Զարմանալի բժիշկ Կլիտերհաուս» (1938), «Հեզաբել» (1938), «Մոլեգին հողմերի դարավանդ» (1939) և «Ծովային բազե» (1940) ֆիլմերում։

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Դոնալդ Կրիսպը նորից արձագանքում է զորահավաքի պարտքին, չնայելով նրան, որ իր դերասանական կարիերան իր հաջողության գագաթնակետին էր, և միանում է ԱՄՆ-ի բանակի պահեստային զորքերին, որտեղ ծառայում է մինչև գնդապետի աստիճան։ Այդ տարիներին նա դեռ երբեմն հայտնվում էր էկրանին, խաղալով 1941 թվականին իր ամենահիշարժան դերերից մեկը՝ Գվիլիմ Մորգանը Ջոն Ֆորդի «Որքան կանաչ էր իմ հովիտը» դրամայում։ Ֆիլմը, արժանանալով տասը անվանակարգերի Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակում, Դոնալդ Կրիսպին բերեց Օսկար՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար։

1950-ական թվականների սկզբին Կրիսպը Հոլիվուդում հասավ աննախադեպ հաջողության՝ դառնալով այնտեղ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Շատ տարիներ եղել է խորհրդական, նաև եղել է «Բանկ օֆ Ամերիկա» ֆինանսական ընկերության ղեկավար, դա էր պատճառը, որ Կրիպսին դուր եկած շատ կինոնախագծեր ստանում էին ֆինանսական օգնություն այդ ընկերության կողմից։ Վերջին անգամ Դոնալդ Կրիսպը մեծ էկրանին հայտնվել է 1963 թվականին «Гора Спенсера» ֆիլմում Հենրի Ֆոնդայի հետ՝ գլխավոր դերում։

Անձնական կյանք խմբագրել

Դոնալդ Կրիսպը ամուսնացած է եղել երեք անգամ։ 1912 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Հելեն Փիսի հետ և նրանք միասին մնացել են մինչև դերասանուհու մահը՝ մինչև հաջորդ տարի։ 1917 թվականին Կրիսպը ամուսնանում է Մարի Սթարքի հետ։ Նրանք բաժանվել են 1920 թվականին․ Մարի Սքարթը նույնիսկ ամուսնալուծույթունից հետո համր կինոյում շարունակել է հանդես գալ որպես Մարի Կրիսպ։ 1932 թվականին ամունսանում է հայտնի սցենարիստուհի Ջեյն Մուրֆինի հետ, ումից բաժանվել է 1944 թվականին։ Դոնալդ Կրիսպը մահացել է 1974 թվականին կաթվածից։ Բացի այդ, լինելով իր ժամանակի առաջադեմ դերասաններից, նա իր հետևից մեծ ավանդ է թողել է ֆիլմարտադրության ոլորտում։ Նա այս ոլորտում աշխատել է ավելի քան հիսուն տարի։ Կրիսպը թաղվել է Ֆորեսթ Լոունի գերեզմանատանը (Գլենդել, Կալիֆորնիա)[2][3]։

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Որպես դերասան
Ֆիլմ Տարի Դեր
Through the Breakers 1908 (կարճամետրաժ) Դեր ակումբում
Sunshine Sue 1910 (կարճամետրաժ) Քաղցրավենիքի խանութի ղեկավար
A Child's Stratagem 1910 (կարճամետրաժ) Ոստիկան
The Golden Supper 1910 (կարճամետրաժ) Պալատական
Winning Back His Love 1910 (կարճամետրաժ) Դեր բեմի դռան մոտ
A Plain Song 1910 (կարճամետրաժ) Դեր կայարանում
The Two Paths 1910 (կարճամետրաժ) Սպասավոր
Heart Beats of Long Ago 1911 (կարճամետրաժ) Պալատական
What Shall We Do with Our Old? 1911 (կարճամետրաժ) Դատական կարգադրիչ
A Decree of Destiny 1911 (կարճամետրաժ) Դեր ակումբում/ հարսանիքի ժամանակ
Her Awakening 1911 (կարճամետրաժ) Վթարի վկա
Out from the Shadow 1911 (կարճամետրաժ) Դեր պարի ժամանակ
The Making of a Man 1911 (կարճամետրաժ) Դերասան
The Long Road 1911 (կարճամետրաժ) Ծառա/տանուտեր
The Battle 1911 (կարճամետրաժ) Դաշնության զիվոր
The Miser's Heart 1911 (կարճամետրաժ) Ոստիկան
Help Wanted 1911 (կարճամետրաժ) Դեր միջանցքում
Fate's Turning 1911 (կարճամետրաժ) Սպասավոր
The Poor Sick Men 1911 (կարճամետրաժ) Ոստիկան
A Wreath of Orange Blossoms 1911 (կարճամետրաժ) Ծառա
Conscience 1911 (կարճամետրաժ) Ոստիկան
The Diving Girl 1911 (կարճամետրաժ) Լողորդ
Swords and Hearts 1911 (կարճամետրաժ) Պարտիզպան
The Squaw's Love 1911 (կարճամետրաժ) Հնդկացի
The Adventures of Billy 1911 (կարճամետրաժ) Առաջին թափառաշրջիկ
The Failure 1911 (կարճամետրաժ) Գործատու
The Eternal Mother 1912 (կարճամետրաժ) Դեր դաշտում
The Musketeers of Pig Alley 1912 (կարճամետրաժ) Մրցակից բանդայի անդամ
Olaf—An Atom 1913 (կարճամետրաժ) Մուրացկանը
The Battle of the Sexes 1914 (կարճամետրաժ) Ֆրենկ Էնդրյուս
Home, Sweet Home 1914 (կարճամետրաժ) Մոր որդին
The Escape
1914
«Ցուլ» ՄաքԳի
The Mysterious Shot 1914 (կարճամետրաժ) Բաք
The Stiletto 1914 (կարճամետրաժ) Անջելինո
The Mountain Rat 1914 (կարճամետրաժ) Սթիվ
The Different Man 1914 (կարճամետրաժ) Ագարակի ֆերմեր
The Birthday Present 1914 (կարճամետրաժ) Ավազակը
The Avenging Conscience
1914
Մինոր Ռոլ
The Tavern of Tragedy 1914 (կարճամետրաժ) Լրտես, Բոբ Ջեյմսոն
Her Mother's Necklace 1914 (կարճամետրաժ) Ավազակը
The Great God Fear 1914 (կարճամետրաժ) Դիք Սթուլ
His Mother's Trust 1914 (կարճամետրաժ) Բժիշկ Քին
The Warning 1914 (կարճամետրաժ) Պարոն Էդվարթս
Another Chance 1914 (կարճամետրաժ) Թափառաշրջիկը
The Birth of a Nation
1915
Գեներալ Գրանտ
The Love Route
1915
Հարի Մարշալ
The Commanding Officer
1915
Գնդապետ Արչեր
May Blossom
1915
Սթիվ Հարլանդ
A Girl of Yesterday
1915
Ա․ Հ․ Մոնրո
Ramona
1916
Ջիմ Ֆարար
Broken Blossoms
1919
Բաթլինգ Բուրոուս
The Bonnie Brier Bush
1921
Լաչլան Քեմփբել
Don Q, Son of Zorro
1925
Դոն Սեբաստիան
The Black Pirate
1926
ՄաքԹավիշ
Stand and Deliver
1928
Լոնդոնի ակումբի անդամ
The River Pirate
1928
Քակսթոն
The Viking
1928
Լեյֆ Էրիկսոն
Trent's Last Case
1929
Սիգսբի Մանդերսոն
The Pagan
1929
Պարոն Ռոջեր Սլեյթեր
The Return of Sherlock Holmes
1929
Գնդապետ Մորան
Scotland Yard
1930
Չարլզ Ֆոքս
Kick In
1931
Ոստիկանության կոմիսար Հարվեյ
A Passport to Hell
1932
Զորավար Սնայդեր
Red Dust
1932
Գվիդոն, մենեջեր
Broadway Bad
1933
Դարրրալ
The Crime Doctor
1934
Պարոն Էնթոնի
The Key
1934
Փիդար Քոնլան
The Life of Vergie Winters
1934
Մայք Դեյվի
British Agent
1934
Մարշալ Օ'Ռեյլի
What Every Woman Knows
1934
Դեյվիդ Ուայլի
The Little Minister
1934
Բժիշկ ՄաքՔուին
Vanessa: Her Love Story
1935
Ջորջ, պանդոկի պահակը
Laddie
1935
Պարոն Փրայոր
Oil for the Lamps of China
1935
ՄաքՔարթեր
Mutiny on the Bounty
1935
Բուրկիտ
The White Angel
1936
Բժիշկ Հանթ
Mary of Scotland
1936
Հանթլի
The Charge of the Light Brigade
1936
Գնդապետ Քեմփբել
A Woman Rebels
1936
Դատավոր Բայրոն Թիսթելուեյթ
Beloved Enemy
1936
Լիամ Բերք
The Great O'Malley
1937
Կապիտան Քրոմվել
Parnell
1937
Դավիթ
The Life of Emile Zola
1937
Մայթր Լաբորի
Confession
1937
Նախագահող դատավոր
That Certain Woman
1937
Ջեք Մերիք
Sergeant Murphy
1938
Գնդապետ Թոդ Քարութերս
Jezebel
1938
Բժիշկ Լիվինգսթոն
The Beloved Brat
1938
Ջոն Մորգան
The Amazing Dr. Clitterhouse
1938
Ոստիկանության տեսուչ Լյուիս Լեյն
Valley of the Giants
1938
Էնդի Սթոն
The Sisters
1938
Թիմ Հազելթոն
Comet Over Broadway
1938
Ջո Գրանտ
The Dawn Patrol
1938
Ֆիփս
The Oklahoma Kid
1939
Դատավոր Հարդվիք
Wuthering Heights
1939
Բժիշկ Քենեթ
Juarez
1939
Գեներալ Մարեչալ Աքիլ Բազեյն
Sons of Liberty 1939 (կարճամետրաժ) Ալեքսանդր ՄաքԴոնգալ
Daughters Courageous
1939
Սամուել «Սամ» Սլոուն
The Old Maid
1939
Բժիշկ Լանշել
The Private Lives of Elizabeth and Essex
1939
Ֆրենսիս Բեկոն
Dr. Ehrlich's Magic Bullet
1940
Նախարար Ալթոֆ
The Sea Hawk
1940
Սըր Ջոն Բերլեսոն
City for Conquest
1940
Սքոթի ՄաքՖերսոն
Knute Rockne, All American
1940
Հայր Ջոն Քալահան
Shining Victory
1941
Բժիշկ Դրյուիթ
Dr. Jekyll and Mr. Hyde
1941
Սըր Չարլզ Էմերի
How Green Was My Valley
1941
Գվիլիմ Մորգան
The Gay Sisters
1942
Ռալֆ Պեդլոչ
Forever and a Day
1943
Կապիտան Մարտին
Lassie Come Home
1943
Սեմ Քարաքլոուչ
The Uninvited
1944
Հրամանատար Բիչ
The Adventures of Mark Twain
1944
Ջ․ Բ․ Փոնդ
National Velvet
1944
Պարոն Հերբերտ Բրաուն
Son of Lassie
1945
Սեմ Քարաքլոուչ
The Valley of Decision
1945
Վիլյամ Սքոթ
Ramrod
1947
Ջիմ Քրյու
Hills of Home
1948
Դրումշեղ
Whispering Smith
1948
Բարնի Ռեդսթոք
Challenge to Lassie
1949
«Ջոք» Գրեյ
Bright Leaf
1950
Քաղաքապետ Ջեյմս Սինգլթոն
Home Town Story
1951
Ջոն ՄաքՖարլանդ
Prince Valiant
1954
Ագուար արքա
The Long Gray Line
1955
Ծեր Մարտին
The Man from Laramie
1955
Ալեք Վագգոման
Drango
1957
Դատավոր Ալեն
Saddle the Wind
1958
Դենիս Դենին
The Last Hurrah
1958
Կարդինալ Մարտին Բըրք
A Dog of Flanders
1959
Ջեհան Դաաս
Pollyanna
1960
Քաղաքապետ Կարլ Ուորեն
Greyfriars Bobby: The True Story of a Dog
1961
Ջեյմս Բրաուն
Spencer's Mountain
1963
Պապիկ Զուբուլոն Սփենսեր

Ռեժիսոր խմբագրել

Որպես ռեժիսոր
Ֆիլմ Տարի
Her Father's Silent Partner 1914(կարճամետրաժ)
Ramona
1916
Rimrock Jones
1918
Believe Me, Xantippe
1918
The Goat
1918
Love Insurance
1919
Why Smith Left Home
1919
It Pays to Advertise
1919
Too Much Johnson
1919
The Six Best Cellars
1920
Miss Hobbs
1920
Held by the Enemy
1920
Appearances
1921
The Princess of New York
1921
The Bonnie Brier Bush
1921
Tell Your Children
1922
The Navigator
1924
(Բաստեր Քիթոնի հետ)
Ponjola
1924
Don Q, Son of Zorro
1925
Young April
1926
Dress Parade
1927
Nobody's Widow
1927
The Cop
1928
The Runaway Bride
1930

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Master Index of Births registered in England & Wales in July, August, September, 1882». www.freebmd.org (FreeBMD). ONS. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին. «George William Crisp: Poplar [London]. Folio 1 c. Page 594»
  2. Literature on Donald Crisp, virtual-history.com; accessed 9 July 2014.
  3. Foote, Lisle (2014 թ․ հոկտեմբերի 23). Buster Keaton's Crew: The Team Behind His Silent Films. McFarland. ISBN 9780786496839 – via Google Books.
  4. Запись в базе(չաշխատող հղում) Американской киноакадемии (անգլ.)