Դոնալդ Բարտելմ (Բարտելմի, անգլ.՝ Donald Barthelme, ապրիլի 7, 1931(1931-04-07)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հուլիսի 23, 1989(1989-07-23)[1][2][3][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող-պոստմոդեռնիստ, հայտնի իր պատմվածքներով։ Նա նաև աշխատել է Houston Post թերթի լրահաղորդ, եղել է Location թերթի գլխավոր լրահաղորդ, Հյուսթոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն (1961-1962), Fiction ամսագրի հիմնադիր։

Դոնալդ Բարտելմ
անգլ.՝ Donald Barthelme
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1931(1931-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 23, 1989(1989-07-23)[1][2][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան և Հյուստոնի համալսարան
Ազդվել էՋեյմս Ջոյս
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող, մանկագիր, լրագրող, փիլիսոփա և վիպասան
ԱշխատավայրՀյուստոնի համալսարան
Ծնողներհայր՝ Donald Barthelme?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Donald Barthelme Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բարտելմը ծնվել է Ֆիլադելֆիայում 1931 թվականին։ Իր հայրը և մայրը ծանոթացել են ուսման ժամանակ՝ Փենսիլվանիայի համալսարանում։ 1933 թվականին, երբ Դոնալդի հայրը ստացավ Հյուսթոնի համալսարանի ճարտարապետության պրոֆեսորի պաշտոնը, իր ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Տեխաս։ Ավելի ուշ նա ինքն ընդունվեց Հյուսթոնի համալսարան, որտեղ սովորեց լրագրություն։ 1951-ին, որպես ուսանող, Բարտելմը գրել է իր առաջին հոդվածները Houston Post թերթում[6]։

1953 թվականին նա զորակոչվել է և անցել ծառայության ԱՄՆ բանակում։ Այդ տարվա հուլիսի 27-ին նա տեղափոխվեց Կորեական թերակղզի՝ հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելու օրը, որը, ըստ էության, վերջ տվեց Կորեական պատերազին։ Որոշ ժամանակ Բարտելմը ծառայում էր որպես բանակի թերթի գլխավոր խմբագիր, իսկ աշխատանքն ավարտելուց հետո նա վերադարձավ աշխատանքի Houston Post թերթում և ուսումը շարունակեց համալսարանում՝ սովորելով փիլիսոփայություն։ Նա դասերին հաճախեց մինչև 1957 թվականը, բայց նա երբեք դիպլոմ չստացավ։ Դոնալդը իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր Հյուսթոնի ջազ ակումբներում՝ լսելով ջազ երաժիշտների, ինչպիսիք են Լայոնել Հեմփթոնը և Պեկ Կելլին[7].:

1962 թվականին նա տեղափոխվեց Նյու Յորք[8], իսկ հաջորդ տարի լույս տեսավ իր առաջին պատմվածքը՝ «L'Lapse»: Բարտելմն իր ստեղծագործական տարիներին գրել է չորս վեպ և հարյուրից ավելի պատմվածք, ինչպես նաև հրատարակել է «Արգելված հաճույքներ» պարոդիաների գիրքը և բազմաթիվ կարճ շարադրություններ և հարցազրույցներ տարբեր թեմաների վերաբերյալ[6][9]։

Դոնալդ Բարտելը նաև որոշ ժամանակ դասավանդել է Բոստոնի համալսարանում, Բուֆֆալոյի համալսարանում և 1974-1975 թվականներին Սիթի քոլեջում, որտեղ հրավիրվել է որպես արժանի պրոֆեսոր[9]։

Մահացել է քաղցկեղից՝ 1989 թվականին[6]։

Սիրված ստեղծագործություններ

խմբագրել

Պատմվածքների ժողովածուներ

խմբագրել
  • Վերադարձեք, բժիշկ Կալիգարի (Come Back, Dr. Caligari), 1964
  • Չլսված գործեր, անհնարին բաներ (Unspeakable Practices, Unnatural Acts), 1968
  • Քաղաքային կյանք (City Life), 1970
  • Տխրություն (Sadness), 1972
  • Սիրահարները (Amateurs), 1976
  • Հիանալի օրեր (Great Days), 1979
  • Գիշերային ճանապարհ դեպի շատ հեռավոր քաղաքներ (Overnight to Many Distant Cities), 1983
  • Սեմի բառը (Sam's Bar), 1987
  • Վաթսուն պատմություններ (Sixty Stories), 1981
  • Քառասուն պատմություններ (Forty Stories), 1987
  • Թռիչք Ամերիկա. 45 պատմություն (Flying to America: 45 More Stories), 2007
  • Սպիտակաձյունիկը (Snow White), 1967
  • Մահացած հայր (The Dead Father), 1975
  • Դրախտ (Paradise), 1986
  • Թագավոր (The King), 1990
  • «Արգելված հաճույքներ» պարոդիաների գիրք (Guilty Pleasures), 1974

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118657402 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.nationalbook.org/books/the-slightly-irregular-fire-engine-or-the-hithering-thithering-djinn/
  6. 6,0 6,1 6,2 Gus Negative. «Donald Barthelme» (անգլերեն). Scriptorium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  7. Tracy Daugherty Hiding Man: A Biography of Donald Barthelme. — New York: St. Martin’s Press, 2009. — ISBN 978-0-312-37868-4
  8. «Donald Barthelme» (անգլերեն). www.ReaAward.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  9. 9,0 9,1 «Donald Barthelme» (անգլերեն). Gale Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Բարտելմ» հոդվածին։