Դոմենիկո Ժիլյարդի

շվեյցարացի ճարտարապետ

Դոմենիկո[1] Ժիլյարդի (Domenico Gilardi, ռուսական տոնայնությամբ` Դեմենտի Իվանովիչ Ժիլյարդի, հունիսի 4, 1785(1785-06-04), Մոնտանյոլա, Collina d'Oro, Subdistrict Paradiso, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - փետրվարի 26, 1845(1845-02-26), Միլան, Ավստրիական կայսրություն), շվեյցարացի ճարտարապետ, ով աշխատել է Մոսկվայում. ճարտարապետ Իվան Ժիլյարդիի որդին, Ալեսսանդրո Ժիլյարդիի զարմիկը։ Անհատապես և Աֆանասի Գրիգորևի համահեղինակությամբ վերականգնել է 1812 թվականի հրդեհից ավերված Մոսկվայի հասարակական շենքերը` Համալսարանը, Սլոբոդյան պալատը, Եկատերինյան ինստիտուտը և այլն։ Քաղաքային դաստակերտի, Հոգաբարձուների խորհրդի շենքի և Կուզմինկիի դաստակերտի հեղինակն է։

Դոմենիկո Ժիլյարդի
իտալ.՝ Domenico Gilardi
Ծնվել էհունիսի 4, 1785(1785-06-04)
ԾննդավայրՄոնտանյոլա, Collina d'Oro, Subdistrict Paradiso, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա
Մահացել էփետրվարի 26, 1845(1845-02-26) (59 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Ավստրիական կայսրություն
Ոճ(եր)կլասիցիզմ
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
 Domenico Gilardi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շվեյցարական Տիչինո գավառը վաղուց ի վեր շինարար վարպետներ (թեսսիններ) էր մատակարարում եվրոպական մայրաքաղաքներ։ Ժիլյարդի ընտանիքը բնակություն է հաստատել Մոսկվայում 18-րդ դարի 2-րդ կեսին. հայրը՝ Ջովաննի Ժիլյարդին, աշխատում է Մոսկվայում՝ որպես Դաստիարակչական տան հաստիքային ճարտարապետ։ Դոմենիկոն ծնվել է Շվեյցարիայում, ընտանիքի հետ Ռուսաստան է տեղափոխվել 11 տարեկան հասակում։ Նա արհեստի հիմունքներ է սկսել սովորել նկարիչ Ֆերարիի մոտ, 1799-1803 թվականներին Սանկտ Պետերբուրգում գեղանկարչություն է սովորել Կառլ Սկոտիի մոտ։ Պավել I-ի մահից հետո կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան Դոմենիկոյին շնորհեց կրթաթոշակ և, ի վերջո, պետության կողմից ֆինանսավորվող ուսումնական ուղևորություն դեպի Իտալիա, որի շնորհիվ նա 1803-1810 թվականներին ուսումը շարունակեց Եվրոպայում, Բրերա գեղանկարչության ակադեմիայում ուսանեց արվեստ և ճարտարապետություն։ Ռուսաստան վերադառնալուն պես աշխատել է «ընտանեկան ընկերություն» կրթական տանը։

 
Կուզմինկի ձիերի բակ

1813 թվականին Դոմենիկո Ժիլյարդին ընդգրկվեց Կրեմլի շենքի արշավախմբում, աշխատեց Իվան Մեծ զանգակատան աշտարակի և Մոսկովյան Կրեմլի այլ շենքերի վերականգնման վրա։ 1817 թվականին, երբ ծերացած հայրը վերադարձավ Շվեյցարիա, Դոմենիկոն ժառանգեց նրա պաշտոնը՝ որպես Դաստիարակչական տան ճարտարապետ։ Նույն թվականին նա սկսեց իր ամենահայտնի գործը` Մոխովայա փողոցում գտնվող Մոսկվայի համալսարանի շենքի վերականգնումը (1817-1819, Դորմիդոնտ Գրիգորևի հետ միասին), որը հրդեհվել էր 1812 թվականին։ Հաջորդ տարի Ժիլյարդին պատվերներ ստացավ Կուդրինյան հրապարակի Եկատերինյան ինստիտուտի և Այրիների տան վերականգնման համար՝ իր ձեռքում կենտրոնացնելով չորս խոշոր նախագծեր։ 1826-1832 թվականներին Ժիլյարդին վերականգնեց Լեֆորտովյան հրապարակի Սլոբոդյան պալատը։

Նոր շինարարության մեջ Ժիլյարդիի ամենախոշոր աշխատանքը Դաստիարակչական տանը հարող տարածքում գտնվող Հոգաբարձուների խորհրդի շենքն է (1823-1826)։ Սա նրա միակ շինությունն է «բաց դաշտում», որը կապված չէ հին հիմքերը օգտագործելու անհրաժեշտության հետ։ Գիլարդին Մոսկվայում կառուցել է նաև`

  • Գագարինների դաստակերտը Պովարսկայայում, 25 ա (1820-1822)
  • Լունինի տունը՝ Նիկիտկինի պուրակում 12, հետագայում՝ «Պետական առևտրային բանկի» շենքը (1818-1823)
  • Ուսաչևների - Նայդենովների դաստակերտը («Բարձր լեռներ») Զեմլյանոյ Վալի վրա (1829-1831)
  • Ձիարշավարան և երաժշտական տաղավար Կուզմինկիի դաստակերտում (1820-1832)
  • «Ուսանողական» դաստակերտը Պրեսնյայում։

Վերակառուցումներ խմբագրել

  • 1813-1817 – Կրեմլ, Իվան Մեծի զանգակատան ճարտարապետի օգնական
  • 1817-1819 - Մոսկվայի համալսարան
  • 1818-1824 – Եկատերինյան ինստիտուտ (ներկայումս Սուվորովի հրապարակ, Մոսկվա)
  • 1818-1823 – Այրիների տուն (Կուդրինսկայա հրապարակ)
  • 1826-1832 – Սլոբոդյան պալատ (Լեֆորտովո)

Այս բոլոր շենքերը (բացառությամբ Գագարինների դաստակերտի) կառուցվել են Ժիլյարդիի և Գրիգորիևի համատեղ ջանքերով և անհնար է առանձնացնել վարպետներից յուրաքանչյուրի ներդրումը։ Ժիլյարդիի սեփական ոճի (մասամբ նաև Գրիգորիևի) հիմքում ընկած է եվրոպական ամպիրի ոճը, Լուիջի Կանյոլայի և Անտոնիո Անտոլինինի աշխատանքային ոճը, որը ստեղծվել է Բոնապարտի ֆորումի համար, իսկ Ժիլյարդին այդ ոճին ծանոթացել է Եվրոպայում 1800-ականներին։ Ժիլյարդիի ամպիրի ոճը իտալական է, ոչ թե ֆրանսիական, ինչպես Սանկտ Պետերբուրգի մյուս ճարտարապետներինը։ 1832 թվականին Ժիլյարդին վերադարձավ տուն, Շվեյցարիա։ Իր հայրենիքում նրա միակ կառույցը Մոնտանոլայի մերձակայքում գտնվող մատուռն էր։ Մոսկվայում Ժիլյարդիի աշակերտները` Ալեսսանդրո Ժիլյարդին, Էվգրաֆ Տյուրինը, Միխայիլ Բիկովսկին շարունակեցին իրենց աշխատանքը։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (04.16.1824, ադամանդի նշաններ 23.10.1826))[2]
  • Սուրբ Վլադիմիր 4-րդ աստիճանի շքանշան (06/06/1819)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Kurufin's Castle
  2. Список кавалерам Российских Императорских и Царских орденов всех наименований за 1843 год. С-Петербург. В типографии Императорской Академии Наук. 1844, Ч. IV, с. 142.
  3. Список кавалерам Российских Императорских и Царских орденов всех наименований за 1843 год. С-Петербург. В типографии Императорской Академии Наук. 1844, Ч. III, с. 214.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Ժիլյարդի» հոդվածին։