Դողար, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։

Գյուղ
Դողար
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Որոտան
Բնակչություն8 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Որոտան քաղաքի, Բարկուշատ, Անդոկաբերդ, Վանանդ գյուղերի հետ միասին մտնում է Որոտան համայնքի մեջ[2]։

Պատմություն խմբագրել

Դողար գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում նախկինում Սյունիքի Բաղք գավառում։ Գյուղի տարածքը տեղաբաշխված է Որոտանի աջափնյա ձորալանջին վերոհիշյալ գետի և Վարարակնի հատման մասում։ Շահեն Մկրտչյանի կարծիքով Դողարը Սյունիքի նույն Դավթաշեն գյուղն է, որը, ըստ ոմանց կարծիքի` կապ ունի Դավիթ Բեկի անվան հետ[3]։

Հայ գրող Սերո Խանզադյանը բնակավայրում պահպանված մի տապանաքարի վրա կարդացել է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԴԱՎԻԹ ՔԱՋ ԶՈՐԱՎԱՐԻՆ, ԹՎՆ․ ՌԾՀ (1609)»։ Գրողը ակնարկել է նաև, որ Դողարը պատմական Մարգաձոր գյուղն է։ Դողարը գյուղից ոչ հեռու գտնվող միջնադարյան գերեզմանոցի տապանաքարերը և ջրաղացի ավերակները ապացուցում են, որ այստեղ հնում եղել է հայկական բնակավայր[3]։

1722-1730 թվականներին Որոտանի ստորին հոսանքի վերոհիշյալ տարածքներում Դավիթ Բեկը և Մխիթար սպարապետը դաժան մարտեր են մղել Բարկուշատի և շրջակա խաների դեմ[3]։

Իրար հետևից կրկնվող պատերազմների և դրանց հաջորդած սովի ու համաճարակի պատճառով 18-րդ դարի երկրորդ կեսին տեղի հայությունը ստիպված է եղել լքել հարազատ բնակավայրը։

Արդեն 19-րդ դարի սկզբներին Դավթաշենում հայտնվել էին թրքախոս քուրդ-քոչվոր մի քանի ընտանիքներ, որոնց համար հայկական գյուղը ժամանակավոր կացարան էր դարձել։

20-րդ դարի սկզբներին նրանց նոր ընտանիքներ են միանում, որոնք անցան նստակյաց ապրելակերպի և հիմնավորվեցին հին հայկական գյուղում։ Բնակավայրը նրանք համապատասխանեցրին իրենց լեզվի հնչունային համակարգին և այն անվանեցին Դողար[3]։

Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված եկվորները հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Իսկ խորհրդային տարիներին նման երևույթները առավել ծրագրված բնույթ ստացան[3]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո պատմական Բաղքի բարեբեր այս շրջանները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Դողարը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, 1930 թվականին Զանգելանի, իսկ 1964 թվականին նորաստեղծ Կուբաթլուի շրջանի կազմում[3]։

1993 թվականին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ Դողարը ազատագրվում է։ 2000 թվականին այստեղ վերաբնակություն են հաստատում ՀՀ բնակավայրերից մի քանի ընտանիքներ։

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Դողար գյուղում բնակվում է 8 մարդ, կար 4 տնտեսություն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 723–724.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 375.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)