Բարկուշատ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։

Գյուղ
Բարկուշադ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Որոտան
Բնակչություն20 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան թևում` Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Որոտանի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին[2]։

Որոտան քաղաքի, Անդոկաբերդ, Դողար, Վանանդ գյուղերի հետ միասին մտնում է Որոտան համայնքի մեջ[3]։

Պատմություն խմբագրել

Գյուղի շրջակայքում գտնվող լեռան գագաթին կան Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարաններ։ Այժմյա գյուղի հարևանությամբ պահպանվում են հնագույն հայկական գյուղի և եկեղեցու ավերակները[2]։

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման ներքո տարածաշրջանի բնակատեղիները հայաթափվել էին։ Այս հանգամանքն էլ պատճառ հանդիսացավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում՝ Բարկուշատի պատմական հետքերն ու նույնիսկ անունը մոռացության մատնվեն[2]։

19-րդ դարի սկզբներին լքված գյուղում հաստատվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ։

Հայկական գյուղը նրանք կոչեցին Բախտիարլի։

Տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված թուրքերն ու քրդերը հիմնովին կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ[2]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանությունների որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Բարկուշատը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում։

1993 թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց[2]։

Գյուղը համեմատաբար ավելի ուշ վերաբնակեցվեց։ 2010 թվականին այստեղ հաստատվել էին Հայաստանի բնակավայրերից մի քանի ընտանիքներ։ Բնակավայրը ստացավ Բարկուշատ անունը[2]։

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Բարկուշադ գյուղում բնակվում է 20 մարդ, կար 7 տնտեսություն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 670.
  3. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 375.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)