Շահեն Մկրտչյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շահեն Մակիչի Մկրտչյան (1936, Արփագետիկ, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 2020(2020-04-27), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, մշակութային գործիչ։

Շահեն Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել է1936
ԾննդավայրԱրփագետիկ, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 27, 2020(2020-04-27)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1965)
Մասնագիտությունպատմաբան և մշակութային գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Պատմության Թանգարան և Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Կենսագրություն

խմբագրել

Շահեն Մկրտչյանը ծնվել է 1936 թվականի հունիսի 22-ին, Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղում (այժմ՝ Քարինգ, Արցախի Հադրութի շրջան)[1]։ 1965 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է որպես բրիգադավար, թղթակից։ 1965-1972 թվականների եղել է Լեռնային Ղարաբաղի մարզային պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, այնուհետև՝ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով տնօրենի տեղակալ, 1976 թվականից՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի (Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան) տնօրեն։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են Արցախի պատմությանն ու մշակույթին, ազատագրական պայքարին։ Լույս են տեսել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» (1970, հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն), «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1980, 1985), «Արցախ. պատմամշակութային համառոտ ակնարկ» (1991), «Լեռնային Ղարաբաղ» (1994, բուլղարերեն, անգլերեն), «Արցախի գանձերը», պատկերագիրք (1997՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, 2000՝ հայերեն, ռուսերեն), «Շուշի. ողբերգական ճակատագրի քաղաք» (1997՝ ռուսերեն, 1999՝ անգլերեն), «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի իրականության ցեղասպանության անատոմիան» (2003՝ հայերեն, ռուսերեն, 2004՝ անգլերեն) և այլ գրքեր։

Պարգևներ

խմբագրել
  • Արցախի կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակ, 1998 և 2002,
  • ՀՀ նախագահի մրցանակի («Արցախի գանձերը» գրքի համար), 2002,
  • ՅՈԻՆԵՍԿՕ-ի պատվավոր դոկտոր,
  • Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2001։
  • Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն[2]
  • «Արցախի գանձերը», Երևան 2000 - Տիգրան Մեծ հրտ.
  • Արցախ, պատմամշակութային համառոտ ակնարկ, Երևան, 1991 թ.[3]
  • Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, 1989[4]
  • Шуши ։ Город трагической судьбы, 1997,
  • Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա։ Վավերագրություն, Երևան, Ամարաս, 1996
  • Vandalism ։ A collection of evidential and documentary materials about the destruction and misappropriation of the heritage of Armenian-Christian culture in Azerbaijan, Yerevan ։ "Noyan Tapan", 2004
  • Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ (Ուղեցույց), Բաքու։ Ադրպետհրատ, 1970
  • Сокровища Арцаха ։ Географические сведения. Историко-культурный очерк. Карты, археология, архитектура. Эпиграфика, фреска, пейзаж. Поселения, этнография. Декоративное искусство. Миниатюра, Ереван ։ Тигран Мец, 2000
  • Нагорно-Карабахская Автономная Область ։ (Путеводитель), Баку ։ Азербайджанское гос. изд-во, 1970[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՆԱ ՄԻԱՅՆ ՄԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ Է ՃԱՆԱՉՈՒՄ՝ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ».
  2. ««Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Արցախ, պատմամշակութային համառոտ ակնարկ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Историко-архитектурные памятники Нагорного Карабаха». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  5. ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահեն Մկրտչյան» հոդվածին։