Դոլորես Վեյնտիմիլյա դե Գալինդո (իսպ.՝ Dolores Veintimilla, 1829[1], Կիտո, Էկվադոր - մայիսի 23, 1857(1857-05-23), Կուենկա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), էկվադորցի բանաստեղծուհի[2]։

Դոլորես Վեյնտիմիլյա
իսպ.՝ Dolores Veintimilla
Ծնվել է1829[1]
ԾննդավայրԿիտո, Էկվադոր
Վախճանվել էմայիսի 23, 1857(1857-05-23)
Վախճանի վայրԿուենկա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Էկվադոր
Ժանրերպոեզիա
Изображение автографа
 Dolores Veintimilla Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է արիստոկրատի ընտանիքում, ստացել լավ կրթություն։ Ավարտել է Սանտա-Մարիա-դել-Սոկորրոյի դպրոցը, այնուհետև սովորել է Սանտա-Կատալինա-դե-Սիենա վանքում։ Դոլորես Վեյնտիմիլյա դե Գալինդոն սովորել է երաժշտություն, գերազանց նվագել է դաշնամուր և վիուելա, նաև նկարել է։ Շատ է կարդացել, բանաստեղծություններ սկսել է գրել վաղ տարիքից[3]։

18 տարեկան հասակում ամուսնացել է կոլումբիացի դոկտոր Սիկստո Անտոնիո Գալինդոյի ի Օրոնի հետ։ Նա ունեցել է մեկ որդի, որի կնքամայրը եղել է Էկվադորի նախագահի կինը` Գաբրիելյա Գարսիա Մորենոն։ Այնուհետև Վեյնտիմիլյան ամուսնու և որդու հետ տեղափոխվելում է Գուայակիլ, որտեղ նրանց ջերմորեն ընդունել է բարձր հասարակությունը։ 1854 թվականին նրանք բնակություն են հաստատել Կուենկայում[4]։

Հետագայում Դոլորես Վեյնտիմիլյայի ամուսինը մեկնեց Կենտրոնական Ամերիկա՝ կնոջը երկար ժամանակ թողնելով միայնակ։ Դոլորեսը ծանոթացավ տեղական հասարակության լավագույն արիստոկրատական շերտերի հետ՝ իր տանը կազմակերպելով գրական հանդիպումներ, ներկայացնելով իր պոեզիան։ Սակայն հասարակության անտարբերությունը և ամուսնու երկարատև բացակայությունը նրա մոտ ստեղծեցին խորը մռայլ տրամադրություն և լքվածություն։ Նա իր ցավը և նվաստացումը արտահայտեց գեղանկարչության, երաժշտության և և հատկապես պոեզիայի մեջ։

Վեյնտիմիլյայի բանաստեղծություններն ունեն լիրիկական և նրբանկատ ոճ, որոնցում արտահայտվում է հիասթափություն, տխրություն, սեր և ցավ։ Դրանք արտացոլված էին «Desencanto», «Anhelo», «Sufrimiento», «La noche y mi dolor», «Quejas», «A mis enemigos», «A mi madre» և այլ ստեղծագործություններում։

Հասարակության ներկայացուցիչները, ում հետ նա շփվում էր, նրա հանդեպ կարեկցանք չէին ցուցաբերում, բայց նրա հանդիպումները բամբասանքի և զրպարտության պատճառ էին դառնում։ Իրավիճակը վատթարացավ 1857 թվականի ապրիլին, երբ Դոլորեսը հրատարակեց «Նեկրոլոգիա» բանաստեղծությունների շարքը՝ պաշտպանելով Էկվադորի բնիկ ժողովուրդներին մահապատժի վերացման հարցում։ Դա մամուլում առաջին ելույթն էր Էկվադորում մահապատժի դեմ և ի պաշտպանություն բնիկ ժողովուրդների։

1857 թվականի մայիսի 23-ին Դոլորես Վեյնտիմիլյան ինքնասպանություն գործեց՝ օգտագործելով կալիումի ցիանիդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. Marcelo Valdez (2011 թ․ հուլիսի 21). «Escritores Ecuatorianos» (իսպաներեն). Taringa!. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.(չաշխատող հղում)
  3. «Dolores Veintimilla - EcuRed». www.ecured.cu. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  4. «Veintimilla de Galindo, Dolores (1829-1857). » MCNBiografias.com». www.mcnbiografias.com. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլորես Վեյնտիմիլյա» հոդվածին։