Դոբրի Խրիստով

բուլղարացի կոմպոզիտոր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խրիստով (այլ կիրառումներ)

Դոբրի Խրիստով (բուլղար․՝ Добри Иванов Христов, դեկտեմբերի 14, 1875(1875-12-14)[1], Վառնա, Օսմանյան կայսրություն[2][1] - հունվարի 23, 1941(1941-01-23)[2][1], Սոֆիա, Բուլղարիա[2][1]), բուլղարացի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության տեսաբան և մանկավարժ։ Բուլղարիայի ԳԱ անդամ (1929)։ Ղեկավարել է երգչախմբեր, հիմք դրել ազգային պրոֆեսիոնալ երգաստեղծմանը։ Ուսումնասիրել է բուլղարական երաժշտական ֆոլկլորը, օգտագործել իր երկերում Խրիստովը բուլղար առաջին երաժշտական տեսաբանն է (աշխատություններից են՝ «Ժողովրդական երաժշտության ռիթմական հիմքերը», 1913), «Բուլղարական ժողովրդական երաժշտության տեխնիկական կառուցվածքը» (1923

Դոբրի Խրիստով
BASA-1271K-1-161-57-Dobri Hristov.JPG
Բնօրինակ անունբուլղար․՝ Добри Христов
Ծնվել էդեկտեմբերի 14, 1875(1875-12-14)[1]
Վառնա, Օսմանյան կայսրություն[2][1]
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մահացել էհունվարի 23, 1941(1941-01-23)[2][1] (65 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա[2][1]
Ժանրերդասական երաժշտություն, ժողովրդական երաժշտություն և church music?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և chorus master
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
Commons-logo.svg Dobri Hristov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դոբրի Խրիստովը ծնվել է 1875 թվականի դեկտեմբերի 14-ին Վառնայում։ Սովորել է Պրահայի կոնսերվատորիայում՝ աշակերտելով Անտոնին Դվորժակին[3]։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1903 թվականից աշխատել է Վառնայում, որտեղ եղել է բանվորական ինքնագործունեության խմբերի ու եկեղեցական երգչախմբերի դիրիժոր, իսկ 1907 թվականից՝ Սոֆիայում։ Բուլղարիայի օպերային թատրոնի հիմնադրումից հետո (1908 թվականից) աշխատել է որպես օպերային երգչախմբի ղեկավար, միաժամանակ (1912 թվականից) դասվանդել է Պետական երաժշտական ուսումնարանում (1918-1920 թվականներին եղել է նրա տնօրենը)։ 1922‒1933 թվականներին դասավանդել է Պետական երաժշտական ակադեմիայում (1926 թվականից՝ պրոֆեսոր)։ 1930-ական թվականներին Դոբրի Խրիստովը եղել է Գ․ Կիրկովի անվան աշխատավորական երգչախմբի դիրիժոր, որի կամար կատարել է «Ինտերնացիոնալի» երգչախմբային խմբագրությունը և գրել ժողովրդականության արժանացած մի շարք հայրենասիրական երգեր, այդ թվում՝ «Կարմիր դրոշ» («Червено знаме») քայլերգը[4]։ Ղեկավարել է Ալեքսանդր Նևսկու տաճարի երգչախումը (1935 թվականից), որը եղել է ամենամեծը Բուլղարիայում, որտեղ առաջին անգամ կատարվել է Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի պատարագը և Խրիստովի այլ հոգևոր ստեղծագործություններ, որ նա ստեղծել էր հին բուլղարական երգչախմբային եղանակների հիման վրա։

Դոբրի Խրիստովը համարվում է Բուլղարիայի ազգային պրոֆեսիոնալ երգարվեստի և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ ազգային ոճի հիմնադիրը[5]։ Եղել է բանահավաք, երաժշտական բանահյուսության ուսումնասիրող, ակտիվորեն օգտագործել է այն իր ստեղծագործություններում, որոնցից են «Իվայլո» ծրագրային նախերգանքը, 1907 թվական, «Տուտրականյան էպոպեան», 1917 թվական, «Դոբրինկան ու Արևը» երգչախմբային բալլադը, 1931 թվական, երգչախմբային սյուիտաներ։ Ժողովրդական երգերի բազմաթիվ մեղեդիներ, որ մշակել է Դոբրի Խրիստովը, իրենց գործիքային երաժշտության մեջ օգտագործել են բուլղարացի տարբեր կոմպոզիտորներ, որոնց թվում են Մարին Գոլեմինովը, Պանչո Վլադիգերովը[6]։ Խրիստովը եղել է բուլղարացի առաջին երաժշտական տեսաբաններից մեկը։ Իր աշխատանքներում նա գիտական բացատրություն է տվել բուլղարական ժողովրդական երգերի ու պարերի մետրոռիթմական առանձնահատկություններին։ Նրա տեսական աշխատություններից են «Բուլղարական ժողովրդական երաժշտության տեխնիկական կառուցվածը» գիրքը (1928, երկրորդ հրատ՝. 1956) և «Ժողովրդական երաժշտության ռիթմական հիմքերը» հոդվածը (Ստոյան Բրաշովանովի հետ, 1913)։

Հիմնական ստեղծագործություններԽմբագրել

Նվագախմբի համար

  • Բալկանյան սյուիտաներ (1903, 1916)
  • «Իվայլո», ծրագրային նախերգանք (1906)
  • «Տուտրականյան էպոպեա» (1917)
  • «Դաֆինկա» բուլղարական ժողովրդական թեմայով ֆուգա երգչախմբի և լարային նվագախմբի համար (1933)
  • Դաշնամուրային համերգ

Երգչախմբի համար

  • «Դոբրինկան ու Արևը» բալլադ (1931)
  • Պատարագներ (1925, 1934)
  • Շուրջ 50 երգչախմբային երգեր
  • երգերի շարքեր դաշնամուրի նվագակցությամբ կատարելու համար, այդ թվում՝ «Ամուրիական երգեր» («Бекярски песни»)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Христов Добри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Кабакчиева О. Творчеството на Добри Христов. София. 1940. С. 15
  4. Кръстев В. Добри Христов. София. 1975. Расширенное и дополненное издание 1954 года. С. 240
  5. Япова, Кристина. «Добри Христов за църковната музика». Литернет
  6. Музыкальная энциклопедия. — «Советская энциклопедия». — 1982. — С. 87. — 1008 с.

ԳրականությունԽմբագրել

  • Кабакчиева О. Творчеството на Добри Христов, София, 1940.
  • Камбуров И. Добри Христов. Живот и дело на народния композитор. София, 1942.
  • Кръстев В. Добри Христов. София, 1954 (русский перевод — М. 1960); 2-е изд. София, 1975.
  • Миладинова М. Добри Христов. 1875—1975. София, 1975.
  • Япова К. Добри Христов и идеята за личността и общността. София: Рива, 1999. ISBN 954-8440-27-X.
  • Добри Христов - 125 години от рождението. Материали от XX Национална научна конференция на преподавателите по история на музиката, Варна 15-16.12.2000 / Състав. и ред. Петър Мавров. Варна: Стено, 2000. ISBN 954-449-086-8.
  • Добри Христов и българският XX век. Сборник доклади от научна конференция: проведена в рамките на Националното честване по случай 125 години от рождението и 60 години от смъртта на Д. Христов. Ред. Елена Тончева и др. София: Институт за изкуствознание БАН, 2005. ISBN 954-91697-2-3.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 95