Դմիտրի Դմիտրիևիչ Ռոգաչով (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Рогачёв. սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1895, Zhukov, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 1, 1963(1963-06-01), Զելենոդոլսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար, դերծովակալ (1941 թ. մայիսի 21)։

Դմիտրի Ռոգաչով
սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1895 - հունիսի 1, 1963(1963-06-01) (67 տարեկան)
ԾննդավայրZhukov, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԶելենոդոլսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԶելենոդոլսկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակնավատորմ
Կոչումկոնտր-ադմիրալ
Հրամանատարն էրPinsk Flotilla?, Volga flotilla? և Dnieper Flotilla?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1895 թվականին Կալուգայի նահանգի Մալոյարոսլավեցի գավառի Մեծ Ռոսլյակովկա գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։ 1908 թվականին ավարտել է Ուգոդսկո-Զավոդսկոե զեմստվոյի 4-րդ դասարանը (սովորել է կալվածատիրոջ հաշվին), նույն թվականին եկել է Մոսկվա, որտեղ սկսել է աշխատել Լիվշիցի էլեկտրամեխանիկական գործարանում՝ որպես փականագործ-էլեկտրիկի աշակերտ։ 1913 - 1915 թվականներին այդ մասնագիտությամբ աշխատել է Ցարիցինում։

Առաջին համաշխարհային պատերազմի երկրորդ տարում՝ 1915 թվականի մայիսին վաղաժամ զորակոչվել է զինվորական ծառայության և ուղարկվել ծառայելու նավատորմում։ Ծառայել է որպես Բալթյան նավատորմի «Սլավա» զրահանավի ղեկակալ։

Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներին բոլշևիկների կողմից կռվել է Պետրոգրադում, Գատչինայի ու Ցարսկոյե Սելոյի մոտ, Բայկալ լճում և Կուբանում։

1929 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը: Դրանից 9 տարի անց Դմիտրի Դմիտրիևիչն արդեն զբաղեցնում էր Ամուրի ռազմական նավատորմի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

1940 թվականին նա ստանձնել է Պինսկի ռազմական նավատորմի հրամանատարի պաշտոնը և մասնակցել գերմանա-խորհրդային պատերազմի սկզբնական փուլին։ 1941 թվականի մայիսի 21-ին Ռոգաչովին շնորհվել է դերծովակալի կոչում։ Կիևի ամրացված շրջանի վրա երկրորդ գրոհի ժամանակ, որն սկսվել էր 1941 թվականի սեպտեմբերի 16-ին[1], դերծովակալ Ռոգաչովը մնացել է Կիևում՝ նավատորմի շտաբում (այժմ դա Կիև-Մոգիլայան ակադեմիայի գլխավոր շենքն է)։ Սեպտեմբերի 18-ի կեսօրին նա ծանր վիրավորվել է հրետանային ռմբակոծության ժամանակ[2]։ Ռոգաչովին բառացիորեն վերջին պահին ինքնաթիռով տարհանել են Կիևից[3], որը հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին գրավվել է հակառակորդի կողմից ։

Պատերազմի ավարտից հետո Դմիտրի Դմիտրիևիչը ծառայել է որպես ուսումնական ստորաբաժանման հրամանատար, այնուհետև՝ Զելենոդոլսկի նավաշինական ստորաբաժանման և բրիգադի հրամանատար: Նա մահացել է այդտեղ 1963 թվականին։

Պարգևներ

խմբագրել

Հիշատակ

խմբագրել
  • Դմիտրի Ռոգաչովի պատվին փողոցներ են կոչվել Զելենոդոլսկ և Ժուկով քաղաքներում:
  • Նրա անունով է կոչվել Զելենոդոլսկի № 4 դպրոցը, որի բակում 1980 թվականին կանգնեցվել է դերծովակալի հուշարձանը:
  • 2013 թվականին Ռոգաչովի անունը կրող փողոցի սկզբնամասում տեղադրվել է նրա մարմարե կիսանդրին:
  • Պարեկային նավերից մեկին տրվել է Դմիտրի Ռոգաչովի անունը (Второй патрульный корабль проекта 22160)[5]:

Հուշեր

խմբագրել
  • Рогачёв Д. Д. Удары с Волги. // Битва за Сталинград. 4-е издание. — Волгоград: Нижне-Волжское книжное издательство, 1973. — С.258 — 265.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кайнаран А. В., Муравов Д. С., Ющенко М. В. «Киевский укрепленный район. 1941 год. Хроника обороны» — Житомир, издательство Волынь, 2017—456 с. — ISBN 978-966-690-210-1
  2. Спичаков В. Пинская военная флотилия в 1941 году. // Морской сборник. — 2010. — № 5. — С. 73.
  3. Спичаков В. А. Пинская военная флотилия в документах и воспоминаниях. — Львов: Лига-Пресс, 2009. — 384 с. — ISBN 978-966-397-118-2.
  4. «Наградной лист». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2014-03-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «В Татарстане заложили второй патрульный корабль проекта 22160 «Дмитрий Рогачёв»». Արխիվացված է օրիգինալից 2017-04-21-ին. Վերցված է 2017-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Огарков Н. В. Рогачёв Дмитрий Дмитриевич // Советская военная энциклопедия. — М.: Воениздат, 1979. — Т. 7. — С. 134. — 687 с. — 106 000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել