Դմիտրի Անդրեևիչ Նատալուխա (ուկրաիներեն՝ Дмитро Андрійович Наталуха, սեպտեմբերի 15, 1987(1987-09-15), Մոսկվա, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավապաշտպան, ռազմավարական և ճգնաժամային հաղորդակցությունների մասնագետ[1][2]։ Ուկրաինայի Ռադայի IX գումարման ժողովրդական պատգամավոր[3]։

Դմիտրի Նատալուխա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1987(1987-09-15) (36 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Ֆիցուիլյամի քոլեջ (2014) և Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (2010)
Մասնագիտությունիրավապաշտպան և քաղաքական գործիչ
ԱմուսինԱլյոնա Շկրում
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունԺողովրդի ծառա
ԱնդամությունՈւկրաինայի IX գումարման Գերագույն ռադա
 Dmytro Natalukha Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը (իրավաբան-միջազգայնգետ, ֆրանսերենի թարգմանիչ և ռեֆերենտ)։ Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Միջազգային քաղաքականության մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, Քեմբրիջի Ուկրաինական ընկերության նախկին նախագահ[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Նատալուխան համարվում է «Lead / Augury» ընկերության գործընկերը, որը մասնագիտացել է ճգնաժամային հաղորդակցության, քաղաքական արշավների և գովազդի ոլորտում։ Նախկինում աշխատել է Baker McKenzie ամերիկյան ընկերության Կիևի գրասենյակում և այլ իրավաբանական ընկերություններում։ Ակտիվորեն աջակցել է արժանապատվության Հեղափոխությանը։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ միասին նա զբաղվում էր բարձրագույն մասնագիտական կրթության հաստատությունների իրավունքների պաշտպանությամբ[1]։

2015 թվականից մինչև 2017 թվականը եղել է Կոմինտերնովսկոե շրջանի պետական վարչակազմի (Օդեսայի մարզ) նախագահը[4][5]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

«Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից առաջադրվել է ժողովրդական պատգամավորների թեկնածու 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում, ցուցակում զբաղեցնելով 14-րդ տեղը[6]։

Ընտրությունների ժամանակ եղել է անկուսակցական, զբաղեցրել է «Լեդ /Օգյուրի» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ Նա բնակվում էր Կիևում[6]։

Գերագույն ռադայում զբաղեցրել է Տնտեսական զարգացման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը[7]։ Միաժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ միջխորհրդարանական կապերի բաժնի համանախագահը[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Ալյոնա Շկրումի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Список депутатів від партії «Cлуга Народу»». Слуга народа (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 3 декабря 2019-ին.
  2. «Наталуха Дмитро Андрійович». Чесно[uk] (ուկրաիներեն). Վերցված է 3 декабря 2019-ին.
  3. «Кто проходит в Раду от "Слуги народа": список». Зеркало недели. 21 июля 2019. Վերցված է 3 декабря 2019-ին.
  4. «Про призначення Д.Наталухи головою Комінтернівської районної державної адміністрації Одеської області». Офис президента Украины (ուկրաիներեն). 10 вересня 2015. Վերցված է 3 декабря 2019-ին.
  5. «Про звільнення Д.Наталухи з посади голови Лиманської районної державної адміністрації Одеської області». Офис президента Украины (ուկրաիներեն). 3 лютого 2017. Վերցված է 3 декабря 2019-ին.
  6. 6,0 6,1 «Відомості про кандидата в народні депутати України». ЦИК Украины (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 3 декабря 2019-ին.
  7. «Рада утвердила руководство и состав комитетов (список членов)». КиевВласть. 30 августа 2019. Վերցված է 3 декабря 2019-ին.
  8. «У Верховній Раді створено депутатську групу з міжпарламентських зв'язків зі Сполученим Королівством Великої Британії та Північної Ірландії». Верховна Рада України (ուկրաիներեն). 29 жовтня 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 3 декабря 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Նատալուխա» հոդվածին։