Դմիտրի Մենշով
Դմիտրի Մենշով (ռուս.՝ Дми́трий Евгéньевич Меньшóв, ապրիլի 18, 1892[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25, 1988[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953)։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1916), 1922 թվականից՝ պրոֆեսոր նույն տեղում։ Արմատական արդյունքներ է ստացել ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերով ներկայացնելու և միակության խնդիրների, ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտության և գումարելիության տեսության վերաբերյալ։ Հետազոտություններ ունի նաև կոնֆորմ արտապատկերումների տեսության և կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների մոնոգենության տեսության վերաբերյալ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951)։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://vietnamnet.vn/en/hoang-tuy-a-warm-personality-and-prominent-ability-550742.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 463)։ |