Նիկոլայ Նիկոլաևիչ Լուզին (ռուս.՝ Никола́й Никола́евич Лу́зин, դեկտեմբերի 9, 1883(1883-12-09)[1], Իրկուտսկ, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1950(1950-02-25)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929)։ 1917 թվականից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությանը։ Ստացած հիմնավոր արդյունքներն ու առաջադրած պրոբլեմները որոշիչ նշանակություն են ունեցել այդ ֆունկցիաների մետրիկական և նկարագրական տեսությունների զարգացման համար։ Աշխատանքներ ունի նաև մաթ. անալիզի, դիֆերենցիալ հավասարումների, դիֆերենցիալ երկրաչափության վերաբերյալ։ Լուզինը մոսկովյան մաթեմատիկական դպրոցի հիմնադիրն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 675)։