Ալեքսանդր Թալալյան
Ալեքսանդր Անդրանիկի Թալալյան (սեպտեմբերի 17, 1928 - օգոստոսի 9, 2016[1]), հայ մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1965), ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1965)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են հարմոնիկ անալիզ, օրթոգոնալ և եռանկյունաչափական շարքեր։
Ալեքսանդր Թալալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1928 |
Մահացել է | օգոստոսի 9, 2016 (87 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Գիտական ղեկավար | Դմիտրի Մենշով |
Պարգևներ | Անանիա Շիրակացու մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Շիրակի շրջանի Գետք գյուղում (Հայկական ԽՍՀ)։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1952 թվականին, որպես ասպիրանտ ընդունվել է Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ։ 1956 թվականին հայտնի ռուս մաթեմատիկոս Դ. Մենշովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, որը վերաբերում էր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը։ 1956 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում։ 1991-1997 թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը, 1971 թվականից ղեկավարել է Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժանմունքը: 1966-1968, 1970-1973 և 1988-1991 թվականներին եղել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան[2][3]։
ՊարգևներԽմբագրել
Անանիա Շիրակացու մեդալ, 2003
ԵրկերԽմբագրել
- Представление измеримых функций рядами, 1960.
- О системах, ряды по которым представляют функции классов, 1969.
- Об аппроксимационных свойствах некоторых неполных систем, 1981.
- О связи свойств полноты и безусловной сходимости для ортогональных систем , 1982.
- О единственности кратных тригонометрических рядов, 1987.
- О некоторых свойствах единственности кратных тригонометрических рядов и гармонических функций, 1988.
- Некоторые вопросы единственности кратных рядов по системе Хаара и тригонометрической системе, 1989.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 168.am։ «Մահացել է ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանը»։ 168 Ժամ։ Վերցված է 2016-08-12
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-07-27
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995: Հ. 2: