Դիզայնի թանգարան (Ցյուրիխ)

թանգարան Ցյուրիխում

Ցյուրիխի դիզայնի թանգարան[9] (գերմ.՝ Museum für Gestaltung Zürich), արվեստի և պատմության թանգարան Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Հիմնադրվել է 1875 թվականին, բացվել է 1878 թվականին և կոչվել «Kunstgewerbemuseum der Stadt Zürich»: 1933 թվականին տեղափոխվել է Ausstellungsstrasse փողոցի վրա գտնվող շենքը, որը նախագծել են ճարտարապետներ Ադոլֆ Շտեգերն ու Կարլ Էգենդերը (Steger und Egender բյուրո)։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է չորս ոլորտ՝ դիզայն, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ ու պաստառներ, այստեղ հաշվառված են ավելի քան 500000 ցուցանմուշներ և պարբերաբար անցկացվում են ինչպես թեմատիկ, այնպես էլ անհատական ցուցահանդեսներ ժամանակակից արվեստի, դիզայնի և տեսողական հաղորդակցության ոլորտում։

Դիզայնի թանգարան
Տեսակպատկերասրահ և հիշողությանն առնչվող հաստատություն
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունՑյուրիխ
Կազմված էPavillon Le Corbusier?[2]
Մասն էՑյուրիխի գեղարվեստի համալսարան[3]
ՀասցեAusstellungsstrasse 60, 8005 Zürich[1]8005[1]Ausstellungsstrasse? (60)
Հիմնադրվել է1875[4][5]
Այցելուներ40 344 մարդ (2017)[6], 90 597 մարդ (2018)[7] և 109 455 մարդ (2019)[8]
Կայքmuseum-gestaltung.ch(գերմ.)(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագիր խմբագրել

Դիզայնի թանգարանը Ցյուրիխում ստեղծվել է կիրառական արվեստի տեղական քաղաքային թանգարանի (Kunstgewerbemuseum) բազայի վրա, որը հիմնադրվել է 1875 թվականին։ 1933 թվականին թանգարանն ու կիրառական արվեստի դպրոցը (այսօր՝ Zürcher Hochschule der Künste Բարձրագույն դպրոցը), որը գոյություն ուներ 1878 թվականից, տեղափոխվել է Ausstellungsstrasse-ի վրա գտնվող շենք, որը կառուցվել է ճարտարապետներ Ադոլֆ Շտեգերի (1888-1939) և Կարլ Էգենդերի (1897-1969) նախագծով և այսօր համարվում է ճարտարապետական հուշարձան։ Դիզայնի թանգարանը, դեկորատիվ կիրառական արվեստի պատկերասրահը, պաստառների հավաքածուն և գծանկարների հավաքածուն տեղաբաշխված են Ցյուրիխի կանտոնում գտնվող տարբեր շինություններում։ 1968 թվականին ստեղծված Ցյուրիխի լճի վիլլայում գտնվող «Museum Bellerive» թանգարանում տեղակայված էր արհեստագործական իրերի հավաքածուն, որտեղ անցկացվում էին նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ դիտարկելով արվեստի, արհեստի և դիզայնի կապերը[10]։

2014 թվականին թանգարանն իր հավաքածուները տեղավորեց մեկ հարկի տակ` Ցյուրիխի արևմուտքում գտնվող «Toni-Areal» գոտում։ Նույն թվականին թանգարանը կարողացավ սկսել իր հին ցուցահանդեսային տարածքի լայնամասշտաբ և բազմակողմանի վերանորոգումը, 2018 թվականի մարտին վերաբացվեց Ausstellungsstrasse-ի վրա գտնվող շենքը, որն սկսեց օգտագործվել ոչ միայն ժամանակավոր, այլև մշտական ցուցահանդեսների համար։

Ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսների մեծ մասը թանգարանը կազմակերպում է իր սեփական ֆոնդերով, ամեն տարի կազմակերպվում են հինգից յոթ ցուցահանդեսներ, ինչպես նաև մի քանի փոքր ցուցադրություններ և միջոցառումներ երկու վայրում՝ Ausstellungsstrasse-ում և Toni-Areal-ում։ Հիմնականում դրանք միջկարգապահական ցուցահանդեսներ են, որոնք ներկայացնում են ինչպես այս կամ այն գեղարվեստական երևույթի պատմությունը, այնպես էլ ներկայիս միտումները. դրանք նախատեսված են ինչպես լայն հասարակության, այնպես էլ մասնագիտական լսարանի համար։ Ցուցահանդեսներն ուղեկցվում են էքսկուրսիաներով, սիմպոզիումներով, թեմատիկ քննարկումներով, դասախոսություններով, ներկայացումներով, կինոթատրոնով և համերգներով։ Երեխաների համար մշակվել է կրթական առաջարկների բազմազան շարք, ինչպես նաև հատուկ ծրագրեր դպրոցական դասընթացների համար։ Հավաքածուի շատ նյութեր մշտապես հասանելի են ինտերնետի միջոցով։

Պաստառների հավաքածու խմբագրել

Ցյուրիխի Դիզայնի թանգարանի պաստառների հավաքածուն աշխարհում իր տեսակի մեջ ամենամեծ և ամենակարևոր արխիվներից մեկն է, որն ունի ավելի քան 350000 ցուցանմուշ, որոնցից 120000-ը ինդեքսավորված և գույքագրված է։ Հավաքածուն փաստում է շվեյցարական և միջազգային պաստառների զարգացման պատմությունը դրանց ստեղծման սկզբից՝ 19-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը։ Հավաքածուն ընդգրկում է քաղաքական, գեղարվեստական և առևտրային պաստառներ աշխարհի տարբեր երկրներից ` Շվեյցարիայից և եվրոպական այլ երկրներից, Ճապոնիայից, Կուբայից, ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից։ Թանգարանում կարծում են, որ պաստառը «արտացոլում է իր ժամանակի գեղագիտական և սոցիալական գործընթացները»։

Դիզայն խմբագրել

Դիզայնի հավաքածուն շեշտը դնում է զանգվածային արտադրության պաստառների վրա, ինչպես 20-րդ դարից, այնպես էլ 21-րդ դարի սկզբից` կենտրոնանալով շվեյցարական դիզայնի «համապարփակ ներկայացման» վրա, միջազգային դիզայնի «ստանդարտ օրինակների» համեմատ։ Հավաքածուն պարունակում է ցուցանմուշներ ինչպես հայտնի դիզայներներից, այնպես էլ անհայտ հեղինակներից։ Այն ներառում է ավելի քան 10000 ցուցանմուշներ և մոտ 20000 փաթեթներ։ Բացի գնումներից և նվիրատվություններից, դիզայնի հավաքածուն 1989 թվականից ֆինանսավորվում է Շվեյցարիայի մշակույթի դաշնային վարչության կողմից։ Թանգարանները, առարկաների հավաքմանը զուգահեռ, ստեղծում են նաև շվեյցարական դիզայնի արխիվ, որը ծառայում է գիտական հետազոտությունների համար։

Արվեստ խմբագրել

Թանգարանի հիմնադրման պահից գոյություն ունեցող գծանկարչական հավաքածուն երկրում ամենակարևորներից մեկն է, այն մասնագիտացած է եվրոպական գծանկարչության ուղղությամբ։ Դրա հիմքում ընկած է 15-ից 21-րդ դարերի նկարների, փորագրությունների և պատկերազարդ գրքերի (ներառյալ դասագրքերի) հավաքածուն։ Տպագրությունները, լուսանկարները և կորպորատիվ ձևավորման օրինակները լրացնում են հավաքածուն։ Բացի գծանկարչական հավաքածուից, թանգարանում կան ավելի քան 15000 արվեստի գործեր, այդ թվում՝ դեկորատիվ կիրառական արվեստի։ Հավաքածուն կենտրոնացած է 19-րդ և 20-րդ դարերի գործերին, չնայած այն ընդգրկում է առանձին հնագույն առարկաներ, ինչպիսիք են ղպտիական և պերուական մանածագործական իրերը։ Թանգարանի համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներից է նաև ժամանակակից արվեստը, երաժշտական գործիքների հավաքածուն նույնպես նշանակալի է, որը բաղկացած է շուրջ 250 պատմական ցուցանմուշներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. https://www.stadt-zuerich.ch/prd/de/index/ueber_das_departement/medien/medienmitteilungen/2017/170929a.html
  3. https://museum-gestaltung.ch/en/ueber-uns/
  4. (unspecified title)ISBN 978-3-03863-023-4
  5. https://museum-gestaltung.ch/de/ueber-uns/
  6. https://museum-gestaltung.ch/wp-content/uploads/2017/12/mfg_jb_17_rgb_medium.pdf
  7. https://museum-gestaltung.ch/wp-content/uploads/2017/12/mfg_jb_18_rgb_medium.pdf
  8. https://museum-gestaltung.ch/wp-content/uploads/2017/12/mfg_jb_19_rgb_medium.pdf
  9. Анна Матвеева (2019 թ․ հուլիսի 29). «Прямая демократия Швейцарии языком плаката». swissinfo.ch (ռուսերեն). SWI swissinfo.ch. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Ein Architekturzentrum im Haus Bellerive an der unteren Höschgasse

Գրականություն խմբագրել

  • Claude Lichtenstein: Hochschule für Gestaltung und Kunst Zürich. Museum für Gestaltung Zürich. (Schweizerische Kunstführer, Nr. 777, Serie 78). Hrsg. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 2005, ISBN 978-3-85782-777-8.
  • 100 years of Swiss design / Museum für Gestaltung Zürich ; edited by Christian Brändle, Renate Menzi, Arthur Rüegg ; translations Jennifer Taylor. — 1st ed. — Zürich. — 375 с. — ISBN 9783037784419

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիզայնի թանգարան (Ցյուրիխ)» հոդվածին։