Դե Մոլեի միաբանություն (անգլ.՝ Order of DeMolay), պարամասոնական նախաձեռնողական կազմակերպություն 12-ից 21 տարեկան երեխաների համար, որոնց հայրերը հանդիսանում են ազատ մասոնների եղբայրության անդամ։ Կազմակերպությունը կրում է Տաճարականների միաբանության վերջին մեծ վարպետի` Ժակ դե Մոլեի անունը։ 

Դե Մոլեի միաբանություն
ՏեսակԵղբայրություն և service club?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1919
Գլխադասային գրասենյակԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ՀիմնադիրFrank S. Land?
Կայքdemolay.org(անգլ.)

Միաբանությունը հիմնադրվել է 1919 թվականին Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Հիմնադրումից անմիջապես հետո այն դարձել է միջազգային երիտասարդական շարժում։ 1990 թվականից ի վեր կազմակերպությունը հայտնի է որպես «Միջազգային Դե Մոլեի միաբանություն»[1][2]։

Պատմություն խմբագրել

 
Միաբանության աշխարհագրությունը

Դե Մոլեի միաբանությունը հիմնադրվել է Միսուրի նահանգից հաջողակ գործարար Ֆրենկ Լենդի կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո կառավարությանը սկսեց անհանգստացնել պատերազմի ժամանակ որբացած երեխաների ճակատագիրը։ Անհրաժեշտ էր մի կազմակերպություն, որը կարող էր որբերին կապել այլ տղաների հետ և նրանց սովորեցնել պատասխանատվություն և հմտություններ առօրյա կյանքում։

Կազմակերպությունն արագ աճեց և ընդլայնվեց, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի և շատ նահանգների մասոնական եղբայրության կողմից դրա ճանաչմանը։ Շարժումն աճեց և զարգացավ, որի ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվեցին միաբանության մի շարք կապիտուլներ։ Վերջիններս բացվեցին նաև մի շարք պետություններում, այդ թվում՝ Կանադայում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Բոլիվիայում, Բրազիլիայում[3], Գերմանիայում[4], Իտալիայում[5], Ճապոնիայում, Պորտուգալիայում, Պանամայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում և այլուր[1][2]։

Կազմակերպություն խմբագրել

 
Ժակ դե Մոլե

Միջազգային Դե Մոլեի միաբանությունը ԱՄՆ-ում և Կանադայում ունի մոտ 15 000 անդամներ։

Միաբանության անդամները, համաձայն կանոնների և սկզբունքների, գտնվում են մեծահասակների խնամքի տակ։ Սկզբունքները կենտրոնանում են քաղաքացիական իրազեկության, առաջնորդության հմտությունների և անձնական պատասխանատվության զարգացման վրա։

Միաբանությունը զարգացնում է յոթ հիմնական առաքելությունները, որոնք են՝

  • Որդիական սեր
  • Հարգանք դեպի սրբավայրերը
  • Քաղաքավարություն
  • Եղբայրություն
  • Հավատարմություն
  • Մաքրություն
  • Հայրենասիրություն

Գտնվելով Մասոնականության խնամքի տակ՝ ԱՄՆ-ի Դե Մոլեի միաբանությունը փորձում է անցկացնել իր ձեռնադրման ծիսակատարությունները։ Յուրաքանչյուր կապիտուլ հովանավորվում է մասոնական օթյակի կամ այլ մասոնական կազմակերպության կողմից[1]։

Միաբանությունը նման է նմանատիպ կողմնորոշման այլ երիտասարդական կազմակերպություններին, ինչպիսիք են`« Աշխատանքի դուստրերը »[6], միջազգային «Ծիածան»[7] միաբանությունը աղջիկների համար, «Եղբայրության հույս» երիտասարդական ասոցիացիան (AJEF), «Շինարար տղաների» միաբանությունը, «Աստղերի երեխաների համաստեղություն» միաբանությունը։

Շարժման կառուցվածք խմբագրել

 
Դե Մոլեի կապիտուլի զարդարանքներ (Ռիբեյրաո, Սան Պաուլո)

Մասոնական օթյակի օրինակով ստեղծված կապիտուլները համարվում են կառավարման մարմիններ։ Կապիտուլը ղեկավարում է գլխավոր խորհրդատուն։ Վարպետի խորհրդականն ընտրվում է կապիտուլի անդամներից և, որպես կանոն, նա ամենամեծ անդամներից մեկն է։ Նրան օգնում են ավագ և կրտսեր խորհրդականները։ Ավագ խորհրդականը սովորաբար դիտվում է որպես ապագա վարպետ-խորհրդատու։ Կապիտուլի բոլոր սպաները նշանակվում են վարպետ-խորհրդատուի կողմից, բացառությամբ խորհրդատուների և գանձապետի, որոնք ընտրվում են, իսկ քարտուղարը նշանակվում է կապիտուլի խորհրդատվական խորհրդի կողմից։

Միաբանության նախկին անդամները, մասոնները կամ մեծահասակ ուսուցիչները վերահսկում են կապիտուլը։ Նրանց անվանում են «հայրեր»՝ ի պատիվ հիմնադիր հայրերի։ Վերջին տարիներին կանայք նույնպես դառնում են խորհրդատուներ, նրանց անվանում են «մայրեր»։

Յուրաքանչյուր երկիր ունի վարպետ-խորհրդատուի աստիճան, որն ընտրվում է հնազանդության մեջ, որը կազմված է կապիտուլի գլխավոր անդամներից։ Միջազգային կառույցները մեծ վարպետի և քարտուղարության հետ, կազմակերպում և անցկացնում են միջազգային համագումար Դե Մոլեի միաբանության գլխադասային գրասենյակում[1][2]։

Կապիտուլի սպաներ խմբագրել

Ստորակարգությամբ՝

Ընտրված՝

  • Վարպետ-խորհրդատու
  • Ավագ խորհրդատու
  • Կրտսեր խորհրդատու
  • Գանձապահ

Նշանակված՝

  • Քարտւղար
  • Ավագ սարկավագ
  • Կրտսեր սարկավագ
  • Ավագ պատասխանատու
  • Կրտսեր պատասխանատու
  • Խոսնակ
  • Դռնապան
  • Քահանայապետ
  • Մարշալ
  • Ողորմություն տվող
  • Յոթ ուսուցիչներ (Դե Մոլեյի միաբանության յոթ հիմնական առաքինությունների ներկայացուցիչներ)
  • Երգեհոնահար[2]

Գործունեություն խմբագրել

Դե Մոլեյի միաբանությունը մասնակցում է մի շարք հանդիսությունների, այդ թվում նաև՝ «Ծիածան աղջիկների համար» և «Եհովայի դուստրեր» միաբանության անդամների հետ, սպորտային մրցումներ, ինչպիսի են՝ բասկետբոլ, ֆուտբոլ, բեյսբոլ, թենիս, փեյնթբոլ, բիլիարդ։ Յուրաքանչյուր կապիտուլ որոշում է, թե ինչ կուզեն անել միաբանության անդանմերը պլանավորման և առկա միջոցների հիման վրա[1][2]:

 
Դե Մոլեի Պատվո լեգեոն

Մրցանակաբաշխություններ և մրցանակներ խմբագրել

Ասպետի կոչումը համարվում է ամենաբարձր կոչումը, որը կարող է ստանալ Դե Մոլեյի միաբանության անդամը։ Այս աստիճանը կարող է շնորհվել նաև միաբանության բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։ Ստանալով աստիճանը՝ տրվում է դիպլոմ, որում նշվում է տվյալ աստիճանի ստացողի ակնառու արժանիքները։ Շքանշանը շնորհվում է 15 տարեկանից՝ միաբանությունում 2 տարով մնալու պայմանով։

Պատվո լեգեոնի (LOH) աստիճանը Դե Մոլեի միաբանության միջազգային բարձր խորհրդի կողմից շնորհված բարձրագույն աստիճանն է։ 1985 թվականին Գերագույն խորհրդի կանոնադրության մեջ կատարված փոփոխություններից հետո Պատվո լեգեոնի կոչման թեկնածուները պետք է լինեն առնվազն 25 տարեկան։

Դե Մոլեի միաբանության Բարձր խորհուրդը նույնպես կարող է Պատվո լեգեոնի աստիճան շնորհել որոշակի ոլորտներում բացառիկ ներդրումների համար (մարդասիրական աշխատանք, Դե Մոլեի միաբանությունում հաղորդակցություն և սպասարկում)[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել