Դե, սպասիր (թողարկում 4)
Դե՛ սպասիր (թողարկում 4) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 4)), «Դե, սպասիր» շարքի չորրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը, որ թողարկվել է 1971 թվականին[1]։ Գործողությունները ծավալվում են մարզադաշտում։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Շարքի մասն է | Դե, սպասիր |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Ալեքսանդր Կուրլյանդսկի, Արկադի Խայտ և Ֆելիքս Կանդել |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա և Անատոլի Պապանով |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 538 s |
Շարք | Դե, սպասիր |
Պրիկվել | Q4327879? |
Սիկվել | Some ideas of a Wolf? |
Թվական | հունիսի 26, 1971 |
Շարքի միակ սերիան է, որտեղ հիմնական սյուժեն սկսվում է նախաբանի հենց վերջին կադրից՝ տիտրերից հետո, ինչպես նաև միակը, որտեղ նապաստակն ընդհանրապես չի հայտնվում նախաբանում։
Սյուժե
խմբագրելՆախաբան
խմբագրելԳործողություններն սկսվում են մարզադաշտում։ Գայլը տեսնում է «Ողջույն մարզիկներին» գրությունը, այն դարձնում «Ողջույն ԳԱՅԼԻՆ» (ռուս.՝ «Привет ВОЛКУ!»), ապա «Привет» բառը դարձնում «ПрЮвет», և ստացվում է «ПрЮвет ВОЛКУ!»։ Ապա իջնում է մարզադաշտի տրիբուններով՝ այդ ընթացքում հասցնելով լուսանկարել իրեն խլված լուսանկարչական ապարատով (այսինքն՝ փաստացիորեն կատարում է «սելֆի») և վերցնել բալով լի տոպրակը։ Նա տեսնում է, որ երեք գազաններ պատրաստվում են վազքի։ Ուտելով բալը՝ Գայլը օդով լցնում է տոպրակն ու պայթեցնում այն։ Վազորդներն, կարծելով, թե դա մեկնարկային կրակոցն է, սկսում են վազել, իսկ գայլը ծիծաղում է նրանց վրա։ Վազքի դատավոր Գորշուկից խլելով ատրճանակն ու կրակելով օդում՝ Գայլը նույնպես սկսում է վազել։ Ուշադրությունը կենտրոնացնելով հետ մնացող վազորդների վրա՝ նա ծիծաղում է ու չի նկատում, որ վազում է դեպի վեր տրիբուններով։ Հասնելով վերջին աստիճանին՝ նա վայր է ընկնում։ Օդում սպառնալից արտասանելով՝ «Դե՛, սպասիր», Գայլն ընկնում է՝ վախեցնելով ծանրամարտիկ արջին, և ասում՝ ««Դե՛, սպասիր»։
Հիմնական մաս
խմբագրելԳայլը ոտքի է կանգնում։ Արջը ծիծաղում է նրա վրա։ Այդ ժամանակ Գայլը բոլորի առաջ ցուցադրում է ծանրաձողը բարձրացնելու իր «ունակությունը»՝ ձողին ամրացնելով եղած ամբողջ ծանրությունը։ Մեծ դժվարությամբ Գայլը բարձրացնում է ծանրաձողը և փորձում պահել այն, սակայն մի թիթեռ նստում է մետաղե ձողի վրա։ Չդիմանալով ծանրությանը՝ Գայլը ծանրաձողը գցում է ոտքին։ Ցավից ոռնալով՝ Գայլը ծանրաձողը ձեռքին վազում է թիթեռի հետևից։ Հետապնդման ընթացքում նա տեսնում է տրիբունում նստած Նապաստակին, որի ականջին էլ նստում է թիթեռը։ Փորձելով մեկ հարվածով խփել իր երկու թշնամիներին՝ Գայլն ընկնում է, քանի որ Նապաստակը հասցնում է մի կողմ քաշվել։ Ծանրաձողի սկավառակը դիպչում է գայլի գլխին, և Նապաստակի պատկերը բազմապատկվում է նրա աչքին։ Թափահարելով ձեռքերը՝ նա զայրացած բացականչում է. «Դե՛, Նապաստակներ, սպասե՛ք»։ Հաջորդ տեսարանում Գետաձին կառուցում է «քաղաք» (ռուս.՝ городки), և Նապաստակը, փախչելով Գայլից, թռչում է դրա վրայով, իսկ Գայլը քանդում է այն։ Գետաձին զայրանում է ու նրան սպառնում բռունցքով։ Նապաստակը փախչում է մարզասրահ, իսկ Գայլը վազում է նրա հետևից։ Գտնելով Նապաստակին մարմնամարզության սրահում՝ Գայլը փորձում է բռնել նրան, սակայն անհաջող։ Նապաստակը նորից փախչում է, ընդ որում, նախքան այդ նա հասցնում է բատուտի վրա ցատկելիս գրեթե մերկացնել Գայլին։ Հաջորդ սենյակում Պանդան Գայլի վրա փորձարկում է սամբոյի հնարքներ, ինչի պատճառով նա փախչում է այդտեղից։ Նապաստակին հետապնդելու ընթացքում Գայլը նորից է քանդում Գետաձիու սարքածը, և նա զայրացած ջարդում է զարկիչը՝ այն խփելով ծնկին։ Կենգուրուն ձողով ցատկում է, և Նապաստակը կառչում է ձողից, որը մնում է ուղղահայաց դիրքով։ Գայլը փորձում է գցել նրան՝ նրա վրա նետելով մարզակոշիկները։ Հետա նա փորձում է ցատկել ձողով, բայց Նապաստակին բռնելու փոխարեն մեծ թռիչք է կատարում մարզադաշտի վրայով ու վայրէջք կատարում ուղիղ Գետաձիու սարքած ֆիգուրի վրա։ Այս անգամ Գետաձին զարկիչը նետում է ուղիղ Գայլի վրա։ Այն Գայլին հարվածում է այնպիսի ուժով, որ վերջինս գոռալով թռչում է իր խցիկը։ Այնտեղ նա նկատում է, որ կորցրել է իր ոսկե մեդալը, ապա գոռում է «Դե, Նապաստակ...»՝ մեծ էկրանին հավաքելով «Դե՛, սպասիր» (ռուս.՝ «НУ, ПОГОДИ!») տեքստը։
Ստեղծողներ
խմբագրելРежиссер | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարի հեղինակներ | Ալեքսանդր Կուրլյանդսկի, Արկադի Խայտ, Ֆելիքս Կամով |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Յուրի Բուտիրին, Վիկտոր Լիխաչյով, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Զարուբին |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Երաժշտական ձևավորում | Գենադի Կռիլով |
Դերերը հնչյունավորել են | Կլարա Ռումյանովա – Նապաստակ, Անատոլի Պապանով – Գայլ |
Օգտագործված մեղեդիներ
խմբագրել- «Ֆուտբոլային քայլերգ» (երաժշտությունը՝ Մատվեյ Բլանտերի, կատարում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության փողային նվագախումբը)։ Գայլը գտնվում է մեկնաբանի խցիկում։
- «Կաղ թագավորը» («Король — победитель») (երաժշտությունը՝ Ալեքսանդր Դուլովի, տեքստը՝ Մորիս Կարեմի, ռուսերեն տեքստը՝ Միխայիլ Կուդինովի, կատարում է Վադիմ Մուլերմանը)։ Գայլն իջնում է մարզադաշտի տրիբուններով։
- «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում են հունգարական «Հարմոնիա» (Harmónia) վեկալ անսամբլը և հունգարական ռադիոյի պարային նվագախումբը (Magyar Rádió Tánczenekara))։ Տիտրեր։
- «Փողային նվագախումբ» («Orkiestry Dęte») (երաժշտությունը՝ Ուրշուլա Ժեչկովսկայի (Urszula Rzeczkowska), տեքստը՝ Յան Տադեուշ Ստանիսլավսկու (Jan Tadeusz Stanisławski), կատարում է Հալինա Կունիցկան (Halina Kunicka)։ Գայլը վազում է։
- «Ча-ча-ча Ямайка» (երաժշտությունը՝ Պ. Ստոնի, կատարում է մանրաերգերի գործիքային անսամբլը Վլադիմիր Չիժիկի ղեկավարությամբ)։ Գայլը ծանրաձողի հետ։
- «Մի՛ շտապիր» (երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի)։ Գայլը ծանրաձողի սկավառակի հարվածից հետո։
- «Джаз-марш» (երաժշտությունը՝ Անատոլի Արսկու, կատարում է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախումբը Ալեքսանդր Վառլամովի ղեկավարությամբ)։ Նապաստակի հետապնդումը փողոցում։
- «Պարաֆրազ «Չորսի սիրտը» ֆիլմից Յուրի Միլյուտինի երգերի թեմաներով» (երաժշտությունը՝ Յուրի Միլյուտինի, կատարում է Ալեքսեյ Մուժակովի «ВИО-66» էստրադային նվագախումբը)։ Գայլը մարզասրահում։
- «Ծափ տվեք/Ես պահում եմ ռիթմը» («Clap Yo' Hands/I Got Rhythm») (երաժշտությունը՝ Ջորջ Գերշվինի, կատարում է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախումբը, դիրիժոր՝ Սեմ Կապեր)։ Հետապնդում մարզասրահում։
- «Я шагаю по Москве» (երաժշտությունը՝ անդրեյ Պետրովի, կատարում է ջազ նվագախումբը Վայնշտեյնի ղեկավարությամբ)։ Հետապնդում մարզադաշտում։
Մրցանակներ
խմբագրել- 1972 – Մարզական ֆիլմերի XVIII միջազգային փառատոն Կորտինա դ’Ամպեցոյում (Իտալիա) – Մրցանակ մանկական ֆիլմերի բաժնում և Իտալական մարզական կենտրոնի արծաթե մրցանակ,
- 1972 – Մարզական ֆիլմերի IV համամիութենական փառատոն, Օդեսա – Արծաթե մեդալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դե՛ սպասիր» (թողարկում 4) մուլտֆիլմը Аниматор.ру կայքում