Դե, սպասիր (թողարկում 15)
Դե, սպասիր (ռուս.՝ Ну, погоди!), «Դե, սպասիր» շարքի տասնհինգերորդ մուլտֆիլմը։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1985 թվականին[1]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մշակույթի տանը։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Շարքի մասն է | Դե, սպասիր |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Ալեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Վլադիմիր Սոշալսկի և Անատոլի Պապանով |
Երաժշտություն | Վիկտոր Բաբուշկին |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 603 s |
Շարք | Դե, սպասիր |
Սիկվել | Դե, սպասիր (թողարկում 16) |
Թվական | հունիսի 22, 1985 |
Նախապատմություն
խմբագրելԳայլը տեսնում է տաղանդների մրցույթի հայտարարություն, որտեղ նշված է, որ այն վարելու է նապաստակը։ Նա ցանկանում է մտնել Մշակույթի տուն, որպեսզի բռնի ատելի նապաստակին։ Մշակույթի տան պահակ (և համատեղության կարգով հակահրդեհային պաշտպանության աշխատակից) գետաձին, որն ամեն անցնողի հարցնում է՝ «Ո՞վ է», ներս է թողնում նապաստակին, բայց վռնդում է գայլին, որը ձևանում է նապաստակ, «զեբր» և կրիա։ Գայլը որոշում է մտնել դինամիկի մեջ, որն իջեցնում են մեքենայից և տանում Մշակույթի տուն և միացնում։ Բարձր երաժշտությունից խլացած գայլը դուրս է գալիս դինամիկից ու թափահարում գլուխը, և նրա ականջներից թափվում են «նոտաներ»։ Գոռալով՝ «Նապաստա՛կ», գայլը թաթով խփում է նոտաներին, որոնք օդ են թռչում, և հայտնվում է «Դե, սպասիր» գրությունը։
Հիմնական մաս
խմբագրելՀամերգը վարում է նապաստակը։ Նա հայտարարում է առաջին համարը՝ նապաստակների երգչախմբի ելույթը։ Ելույթի ժամանակ գայլը մտնում է կուլիսներ։ Փորձելով գտնել «իր» նապաստակին՝ նա հերթով քաշում է նապաստակների պոչերը։ Անցնող գետաձին նկատում է գայլին և քաշելով նրա պոչից՝ նետում բեմ։ Գայլն սկսում է տարբեր հնչյուններ արտասանել, օրինակ՝ «Ա՜», «Օ՜», իսկ երգչախումբը կատարում է այնպիսի երգեր, որոնցում հանդիպում են այդ հնչյունները։ Գայլը զայրանում է ու գոռում՝ «Դե, սպասիր»։ Բոլոր նապաստակները հեռանում են բեմից՝ երգելով «Не надо печалиться, вся жизнь впереди» երգը, իսկ գայլը գնում է նրանց հետևից՝ ավելացնելով․ «Դե, նապաստակ, սպասիր»։
Հաջորդ ելույթը փոքրիկ կարապների պարն է։ Գայլը հանդես է գալիս հավ-կարապների հետ միասին, հետ ախոնարհվում է ու պարում նապաստակի հետ, որին վեր է նետում։ Իր ձեռքերի մեջ չգնելով պարընկերոջը, որը փախչում է լուսարձակների հենարանների վրայով, գայլը ձևացնում է անկեղծ վիշտ, վերջացնում ելույթն ու անընդհատ սայթաքելով հեռանում բեմից՝ որոշելով ծխել։ Գետաձին գայլին ցույց է տալիս «Չծխել» ցուցանակը, և նա աճպարարի նման անհետացնում է ծխախոտը՝ հիացնելով գետաձիուն։
Գայլը տեսնում է նապաստակին ու սկսում հետապնդել նրան։ Նապաստակը թաքնվում է գրիմարարի սենյակում։ Գայլը մտնում է այնտեղ, բայց նրան թվում է, թե նապաստակը երգչուհի աղվեսն է, և ներողություն է խնդրում ու դուրս գալիս։ Սակայն հանդիպում է իսկական երգչուհուն, որը զրուցում է կոմպոզիտոր պինգվինի հետ։ Հասկանալով, որ գրիմարարի սենյակում եղել է նապաստակը, գայլն ընկնում է նրա հետևից, բայց նապաստակը վազում է բեմ․ մի կողմից նրան սպասում է գայլը, մյուս կողմից՝ աղվեսը, որը զայրացած է այն պատճառով, որ նապաստակը մտել էր իր սենյակ։ Գայլը նստում է հնչյունային ռեժիսորի հեռակառավարման վահանակի մոտ և միացնում երաժշտությունը։ Նա բաց է թողնում ծուխ, որը մառախուղի պես պարուրում է նապաստակին։ Վերջինս սկսում է կատարել «Айсберг» երգը փոփոխված տեքստով։ Երգի ժամանակ գայլը բռնում է նապաստակին ու շարունակում երգել, բայց ծխից հազում է ու հեռանում բեմից։ Այնուհետև գայլը նապաստակին դնում է կիթառի տուփի մեջ, և գետաձիու մոտով անվտանգ անցնելու համար վերցնում է ևս մի քանի կիթառներ։ Ելքի մոտ գայլը բախվում է ծաղիկների զամբյուղ տանող աշխատողի հետ, ընկնում և գցում կիթառները, այնուհետև վերցնում դրանցից մեկն ու հեռանում։ Բացելով տուփը՝ գայլը տեսնում է, որ սխալ տուփ է վերցրել, վերցնում է կիթառն ու կատարում «Под крышей дома твоего» երգը փոփոխված տեքստով։
Ավարտելով երգը՝ գայլը կիթառի վրա նկատում է նապաստակի նկարը, զայրացած ոտքով խփում է տուփին, գոռում՝ «Դե, նապաստակ» ու կիթառը խփում ծառին։ Գայլի գլխին է ընկնում թռչնի բույնը և գայլն ասում է երգից մի տող՝ «Քո տան տանիքի տակ» («Под крышей дома твоего»)։ Այնուհետև նա տեսնում է նապաստակի՝ անվնաս մնացած նկարը և գոռում՝ «Դե, սպասիր» ու գլխից պոկում թռչնաբնի տանիքը՝ գլխին թողնելով բույնը, որում նստած կկուն ավարտում է մուտֆիլմն իր կանչով։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստներ | Ալեքսանդր Կուռլյանդսկի, Արկադի Խայտ |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Նկարիչներ | Զոյա Մոնետովա, Սերգեյ Մարակասով, Իրինա Տրոյանովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Լիխաչյով, Ֆեոդոր Ելդինով, Ալեքսանդր Մազաև, Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Դորոգով, Օլեգ Սաֆրոնով |
Օպերատոր | Ալեքսանդր Չեխովսկի |
Տնօրեն | Լիլիանա Մոնախովա |
Կոմպոզիտոր | Վիկտոր Բաբուշկին |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Խմբագիր | Ելենա Նիկիտկինա |
Դերերը հնչյունավորել են | Կլարա Ռումյանովա (նապաստակ), Վլադիմիր Սոշալսկի (գետաձի), Անատոլի Պապանով (գայլ) |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Երաժշտություն
խմբագրել- «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում են «Հարմոնիա» (Harmónia) հունգարական վոկալ անսամբլը և հունգարական ռադիոյի պարային անսամբլը (Magyar Rádió Tánczenekara), տիտրեր,
- Նեապոլիտանական երգ «Մանկական ալբոմից» (№ 18, TH 141 соч. 39) (երաժշտության հեղինակ՝ Պյոտր Չայկովսկի, կատարում է՝ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության և Համամիութենական ռադիոյի մեծ մանկական երգչախումբ Վիկտոր Պոպովի ղեկավարությամբ, նապաստակների երգչախմբի առաջին կատարումը,
- Ռուսական ժողովրդական («Дубинушка»), մանկական («У дороги чибис», «Ох, рано встаёт охрана» «Բրեմենյան երաժիշտներ» մուլտֆիլմից) և էստրադային («Ой, цветёт калина» «Կուբանի կազակներ» ֆիլմից, «Не надо печалиться», «Всё могут короли») երգեր, նապաստակների երգչախմբի կատարումներ,
- «Танец маленьких лебедей» և «ինտրոդուկցիա և պա-դե-դե» (երաժշտության հեղինակ՝ Պյոտր Չայկովսկի), բալետ և գայլի ու նապաստակի պարը,
- «Айсберг», կատարում են Կլարա Ռումյանովան և Անատոլի Պապանովը (օրիգինալ երգի կատարող՝ Ալլա Պուգաչովա), նապաստակի ու գայլի դուետ,
- «Под крышей дома твоего», Անատոլի Պապանով (օրիգինալ երգի կատարող՝ Յուրի Անտոնով), գայլի երգը կիթառի նվագակցությամբ։
Թողարկման մեղեդիների մեծ մասը գրել և գործիքավորել է կոմպոզիտոր Վիկտոր Բաբուշկինը։