Դե սպասիր (թողարկում 11), տասնմեկերորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը «Դե սպասիր» շարքից։ Նկարահանվել է 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում կրկեսում[2]։

Դե, սպասիր
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով և Կլարա Ռումյանովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն563 վայրկյան
ՇարքԴե, սպասիր
ՊրիկվելԴե սպասիր (թողարկում 10)
ՍիկվելԴե սպասիր (թողարկում 12)
Թվականհուլիսի 30, 1977

Նախապատմություն

խմբագրել

Գայլը գնում է Մոսկվայի մեծ կրկես և փնտրում է իր տեղը։ Լույսը մարում է, և գայլը մթության մեջ նստում է նապաստակի կողքին, որը նայում է հեռադիտակով։ Նապաստակից վերցնելով հեռադիտակը՝ նա նայում դրանով, սակայն տեսնելով նապաստակին հսկայական դունչը՝ սարսափից հեռադիտակը գցում է ոտքին։ Ցավից ոռնալով՝ գայլն ընկնում է նապաստակի ետևից։ Արենայում նրանք պարանե սանդուղքով բարձրանում են մինչև վերևում ձգված պարանը։ Նապաստակը կարողանում է անցնել կախված ապակե գնդաձև լուսամփոփի տակով, իսկ գայլը՝ ոչ։ Արդյունքում վերջինս ընկնում է ներքև, իսկ նապաստակը բարեհաջող կերպով հասնում է մինչև պարանի ծայրը։ Գայլը կանգնում է ճոճանակի մի ծայրին ու կանչում Նապաստակին, որը ցատկում է մյուս ծայրին։ Նապաստակի ցատկելու հետևանքով գայլը երկու անգամ փոխում է գույնը կրկեսի գնդաձև լուսամփոփների լույսի ներքո (կարմիր, դեղին)։ Վերջին ցատկի ժամանակ գայլը դառնում է կանաչ և գլխով ծակում կրկեսի գմբեթը, ինչից հետո արտասանում է․ «Դե՛ սպասիր»։

Սյուժե

խմբագրել

Կրկեսում ելույթ է ունենում կատուն, որ հմայում է օձին ֆակիրի շվիով։ Կուլիսների ետևում ներկայացմանը հետևում է նապաստակը։ Գայլը որսում է նապաստակին և դնում պարկի մեջ։ Այդ պահին արենայից դուրս է գալիս կատուն և որոշում ծխել։ Գայլը սիրալիր կերպով վառում է ծխախոտը, ինչից հետո կատուն սխալմամբ վերցնում է գայլի պարկը, իսկ Գայլը՝ Կատվի պարկը։ Անցնելով անկյունը՝ գայլը, փնտրելով Նապաստակին, պարկից հանում է շվին ու սկսում նվագել։ Լսելով երաժշտությունը՝ պարկից դուրս է գալիս կոբրան։ Գայլը սարսափած մի կողմ է ցատկում, բայց հետո որոշում է մեղեդու օգնությամբ հանգստացնել օձին, որը փաթաթվում է գայլի շուրջը։ Գայլի կողքով անցնում է մոտոցիկլետը, և Գայլը օձի պոչը կապում է նրանից կախված պարանից։ Երբ մոտոցիկլետը տեղից շարժվում է, քաշում է օձին, և գայլը պտտվում է տեղում։ Ազատվելով օձից՝ Գայլ տեսնում է Նապաստակին և վազում նրա հետևից, սակայն Նապաստակը նրան փակում է Առյուծի վանդակում և նա, փորձելով դուրս գալ, արթնացնում է քնած Առյուծին, որն ուզում է ուտել նրան։ Նապաստակը, խղճալով Գայլին, նրան տալիս է ատրճանակ, սակայն Գայլը, չտեսնելով, թե ինչ է ձեռքին, այն նետում է դեպի Առյուծը, ինչից հետո վերջինս սկսում է կրակել։ Նապաստակն ազատում է Գայլին ու նրան տալիս մի շիշ կաթ։ Առյուծը վերջին կրակոցով ջարդում է շիշը, և Գայլը, գոռալով՝ «Դե, Նապաստակ», վազում է նրա հետևից։

Կրկեսում ելույթ է ունենում ձին։ Գայլը հեծնում է ձիուն և շրջան կատարում։ Նապաստակը հանդես է գալիս վարժեցնողի դերում։ Կամա-ակամա կատարելով հնարքներ՝ գայլը թմբուկի վրայով ցատկելիս գլխով պոկում է թաղանթը։ Օղակի մեջով ցատկելիս նա տեսնում է, թե ինչպես են վառվում կտորները։ Ապա ձին սկսում է ցատկել խոչընդոտների վրայով և պատրաստվելով ցատկել ամենաբարձր խոչընդոտի վրայով՝ գայլին նետում է իր վրայից։ Տեսնելով իր վրա ընկնող ձիուն՝ գայլն սկսում է փախչել նրանից՝ վազելով արենայով։ Այդ ժամանակ էլ սկսում է գոռալ. «Դե՛, նապաստակ, դե՛, սպասիր»։

Ստեղծողներ

խմբագրել
Ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Սցենարիստներ Ալեքսանդր Կուռլյանդսկի,
Արկադի Խայտ
Բեմադրող նկարիչ Սվետոզար Ռուսակով
Նկարիչներ Սերգեյ Մարակասով, Ի. Տրոյանովա, Դ. Անպիլով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտև,
Վլադիմիր Կրմումին,
Օլեգ Կոմարով,
Վիկտոր Լիխաչյով
Օպերատոր Ս. Կաշչեևա
Տնօրեն Ֆեոդոր Իվանով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Դերերը հնչյունավորել են Անատոլի Պապանով – Գայլ
Կլարա Ռումյանովա – Նապաստակ
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա
Երաժշտական ձևավորում Ալեքսանդր Գոլդշտեյն

Երաժշտություն

խմբագրել
  • Выходной марш («Կրկես» ֆիլմից) (երաժշտության հեղինակ՝ Իսահակ Դունաևսկի, կատարում է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախումբը Վիկտոր Կնուշևիցկու ղեկավարությամբ, սկիզբ
  • «The Diplomat Speaks» (երաժշտության հեղինակ՝ Լուի Բելլսոն), վազք նապաստակի հետևից (արենայում և կուլիսներում),
  • «Spinning Wheel» (երաժշտության հեղինակ՝ Դևիդ Քլեյթոն, կատարում է Լեսլի Ռիդի նվագախումբը), ցատկեր,
  • «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում է հունգարական «Համոնիա» (հունգ.՝ Harmónia) վոկալ անսամբլն ու հունգարական ռադիոյի պարային անսամբլը (հունգ.՝ Magyar Rádió tánczenekara), տիտրեր,
  • «Գլադիատորների մուտքը» («Einzug der Gladiatoren») (երաժշտության հեղինակ՝ Յուլիուս Ֆուչիկ), պարկերի շփոթում,
  • Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Քնիր, իմ ուրախություն» օրորոցայինի ծաղրանմանակում «արևելյան ոճով», տեսարան օձի հետ,
  • «Tiger Rag» (հեղինակ՝ Ջելլի Ռոլ Մորտոն, կատարում է Էրիկ Ռոջերսի նվագախումբը), առյուծի վանդակում,
  • «Trompeten Muckel» (հեղինակ՝ Ջեյմս Լաստ, կատարում է Ջեյմս Լաստի նվագախումբը) ձիու վազքն արենայում,
  • «Coming Closer» (հեղինակ՝ Ջեյմս Լաստ, կատարում է Ջեյմս Լաստի նվագախումբը), գայլը փախչում է ձիուց։

Ծանոթագրություններ

խմբագրել