Դե, սպասիր (թողարկում 10)
Դե, սպասիր (թողարկում 10) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 10), «Դե, սպասիր» շարքի տասներորդ մուլտֆիլմը։ Ստեղծվել է 1976 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Շարքի մասն է | Դե, սպասիր |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Ալեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա և Անատոլի Պապանով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 565 s |
Շարք | Դե, սպասիր |
Թվական | հոկտեմբերի 9, 1976 |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում շինհրապարակում և հիմնականում նկանեցված է «Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» ֆիլմի «Զուգընկեր» հատվածին։ Այն դրվագը, որում քանդվող հին տանը նվագում է հին պատեֆոնը, հետագայում հանդիպում է «Պոկրովյան դարպասներ» (ռուս.՝ «Покровские ворота») ֆիլմում։
Գայլի երազում հիվանդանոցում կրկնվում է առաջին թողարկման նախապատմությունը, որում գայլն ու նապաստակը փոխվել են դերերով (գայլը պատշգամբում է, իսկ նապաստակը բարձրանում է պարանով Վլադիմիր Վիսոցկու «Песни о друге» երգի ներքո), և վերջաբանը բոլորովին այլ է։
Նախապատմություն
խմբագրելՇինհրապարակի մոտով զբոսնելիս Նապաստակը տեսնում է, թե ինչպես են շինարարները քանդում հին տները, և հանկարծ լսում է քանդվող տան պատուհանից եկող երաժշտությունը։ Մոտենալով նվագախմբի գրամոֆոնին՝ Նապաստակն ընկնում է Գայլի ճանկը։ Նա բռնում է Նապաստակին և նրա հետ պարում երգի ներքո։ Այդ ժամանակ տունն սկսում են քանդել, Նապաստակը հասցնում է դուրս ցատկել պատուհանից, և Գայլն ստիպված է լինում թաքնվել հսկայական մետաղե գնդից։ Տունը ամբողջովին քանդում են, և Գայլը մնում է ավերակների մեջ՝ գրամոֆոնը ձեռքին, որը դեռ նվագում է նույն երգը՝ «Любимый мой, родной»: Գայլը ասում է. «Դե, սպասիր», ձայնապնակի պտույտը խախտվում է, և «Սիրելի իմ, հարազատ» արտահայտությունը կրկնվում է։ Գայլը զայրույթով շարունակում է. «Դե, սպասիր։ Իմ սիրելի, հարազատ»։ Դրանից հետո նա ջարդում է գրամոֆոնը, որից հետո նրան խլացնում է գրամոֆոնի շեփորը։
Սյուժե
խմբագրելՇինհրապարակում գայլն զբաղվում է իր հիմնական գործով՝ հետապնդում է նապաստակին։ Սակայն նրան կանգնեցնում է աշխղեկ գետաձին և ստիպում աշխատել։ Գետաձիու եհտ հանդիպումներից խուսափելու համար գայլն նախ որոշում է աննկատ հեռանալ, ապա ընկնում է խողովակների մեջ, որտեղից դուրս է գալիս տանիքի վրա։ Փորձելով վերևից թռչել նապաստակի վրա՝ գայլը ընկնում է ագրեգատի վրա։ Դրանից հետո նա նորից հանդիպում է գետաձիուն, որը նրան ստիպում է աշխատել։ Վերցնելով ցեմենտով սայլակը՝ գայլը հետապնդում է նապաստակին, բայց չկարողանալով բարձրանալ թեքահարթակի վրայով՝ ընկնում է ներքև։ Տեսնելով նապաստակին ամենավերևի հարկում՝ գայլը, նստելով սալի վրա, մտածում է։ Ինչ-որ մեկի «Վիրա՛» հրահանգից հետո սալը, որի վրա նստած է գայլը, սկսում են բարձրացնել վերամբարձ կռունկի օգնությամբ։ Հայտնվելով վերևի հարկում՝ գայլը նետվում է բռնելու նապաստակին, բայց նա հասցնում է նստել ճոճի մեջ ու իջնել։ Գայլը ներքև է վազում աստիճաննեով՝ ճանապարհին վայր գցելով ներկարար շանը և ներկոտվելով։ Գայլը հասնում է ներքև և փորձում բռնել նապաստակին, բայց վերջինս նորից վեր է բարձրանում։ Գայլը վազում է վեր և ճանապարհին կրկին բախվում է շանը։ Կանգ առնելով հարկերից մեկում՝ նապաստակը վազում է միջանցքով, տեսնում ներկոտվոծ գայլին, մտնում մի սենյակ ու հայտնվում փակուղում։ Գայլը չարամտորեն շփում է ձեռքերը, բայց հայտնվում է գետաձին ու գայլին ստիպում շարել աղյուսները։ Նապաստակը փախչում է։ Աղյուսներով պատ շարելով դռան համար նախատեսված բացվածքում՝ գայլը մտածում է, թե մնացել է մենակ նապաստակի հետ, սակայն պարզվում է, որ նա ինքն իրեն փակել սենյակում։ Խուճապի մատնվելով՝ գայլը դուրս է նետվում դրսի պատի միջով, ընկնում մեծ բարձրությունից և արթնանում հիվանդանոցում՝ բազմաթիվ կոտրվածքներով ու վնասվածքներով։ Հիվանդանոցում գայլը երազում տեսնում է, թե իբր նապաստակը խուլիգանություն է անում փողոցում (կրկնելով գայլի արարքները 1-ին սերիայում), իսկ ինքը պատշգամում ջրում է ծաղիկները։ Նապաստակը, ինչպես գայլը առաջին թողարկման մեջ) պարանը գցում է ալեհավաքին ու մագլցում վերև։ Գայլը չարամտորեն ծիծաղում է ու կտրում պարանը, բայց այդ ժամանակ ավարտվում է առաջին սերիայի կրկնությունը (դերերը փոխած)։ Պարզվում է, որ գայլն ուրիշ պարան է կտրել, և նապաստակը, հասկանալով, թե ինչ է պատահել, դադարում է վեր մագլցել, և գայլի պատշգամբի վրա է ընկնում ճոճը, որի մեջ գետաձին է։ Հարվածի պահին գայլը ճիչով արթնանում է մղձավանջից և իր հիվանդասենյակի դռան մոտ տեսնում նապաստակին, որի ձեռքին ծաղիկներ են ու մրգեր։ Գայլը հարցնում է. «Նապաստա՞կ»։ Նապաստակը պատասխանում է, որ հենց ինքն է։ Գայլը զայրացած նրա վրա նետում անթացուպը։ Նապաստակը հասցնում է փակել դուռն ու փախչել։ Գայլն արտասանում է իր սիրած արտահայտությունը. «Դե՛, սպասի՛ր», ինչից հետո ծանրոցով հարված է ստանում գլխին։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստներ | Ալեքսանդր Կուռլյանդսկի, Արկադի Խայտ |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Նկարիչներ | Վերա Խարիտոնովա, Սերգեյ Մարակասով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Օլեգ Կոմարով, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Դավիդով, Օլեգ Սաֆրոնով |
Օպերատոր | Սվետլանա Կոշչեևա |
Տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Հնչյունավորողներ | Կլարա Ռումյանովա – Նապաստակ Անատոլի Պապանով – Գայլը |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Երաժշտություն
խմբագրել- «Blue Is The Night» (հեղինակ՝ Ֆրեդ Ֆիշեր (Fred Fisher), կատարում է Terry Snyder and The All Stars կոլեկտիվը), հին տների քանդման տեսարան,
- «Встречи» (երաժշտությունը՝ Իլյա Ժակի, տեքստը՝ Գրիգորի Գրիդովի, կատարում են Կլավդիա Շուլժենկոն և Յակով Սկոմորովսկու ջազ-նվագախումբը), տեսարան քանդված տանը,
- «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դաեկ (Deák Tamás), կատարում են հոնգարական «Հարմոնիա» (Harmónia) վոլակ անսամլբը և հունգարական ռադիոյի պարային նվագախումբը (Magyar Rádió Tánczenekara), ենթագրեր,
- «Popcorn» (հեղինակ՝ Գերշոն Քինգսլի (Gershon Kingsley), կատարում է «Elektrik Cokernut» խումբը), ցցագերանները մեխելու տեսարան,
- «Casatschok» (պարաֆրազ Մատվեյ Բլանտերի «Катюша» երգի թեմայով, կատարում է Լադի Գեյսլերը (Ladi Geisler) Հորստ Վանդեի նվագախմբի (Orchester Horst Wende) հետ, գայլն ընկնում է ցցագերանը մեխող ցցահարի վրա,
- «Strip Tease In Rhythm» (հեղինակ՝ Չարլս Բորել Կլերկ (Charles Borel-Clerc), կատարում է Հելմուտ Զախարիասը (Zacharias and his Twist-Fiddle), սայլակով հետապնդման տեսարան, տեսարան աստիճանների վրա և հարկերում,
- «Марш монтажников» (երաժշտությունը՝ Ռոդիոն Շչեդրինի, տեքստը՝ Վլադիմիր Կոտովի, կատարում են Նիկոլայ Ռիբնիկովը, Ե. Նեյդը և Յու. Սիլանտեևի գործիքային անսամբլը), գայլը վերամբարձ կռունկի վրա,
- «Autumn Nocturne» (հեղինակ՝ Կլոդ Թորնհիլ (Claude Thornhill), կատարում է Դիկ Հայմանի նվագախումբը (Dick Hyman and his Orchestra), գայլը հիվանդանոցում,
- «Песня о друге» (հեղինակ և կատարող՝ Վլադիմիր Վիսոցկի), նապաստակը գայլի երազում վեր է մագլցում պարանով՝ կրկնելով գայլի գործողությունները 1-ին թողարկման մեջ)։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Дмитрий Заболотских Сказка о совершенном времени. Версия сериала «Ну, погоди!» как зеркала эпохи развитого социализма // Искусство кино. — 1998. — № 10.