Իսահակ Դունաևսկի
Իսահակ Օսիպովիչ Դունաևսկի (ռուս.՝ Исаак Осипович Дунаевский, հունվարի 18 (30), 1900, Լոխվիցա, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1955[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1950)։
Իսահակ Դունաևսկի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Исаак Дунаевский |
Ծնվել է | հունվարի 18 (30), 1900 Լոխվիցա, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 25, 1955[1][2] (55 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | երգ և օպերետ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Բ. Ն. Լյատոշիմսկու անվան երաժշտական ուսումնարան և Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1919 թվականին ավարտել է Խարկովի կոնսերվատորիայի ջութակի դասարանը, կոմպոզիցիա է պարապել Սեմյոն Բոգատիրյովի մոտ։
Դունաևսկին խորհրդային օպերետի («Փեսացուներ», 1927, «Ոսկե հովիտ», 1937, «Ազատաշունչ հողմ», 1947, «Ծաղրածուի որդին», 1950 և այլն), երաժշտական կինոկոմեդիայի («Ուրախ տղաներ», 1934, «Կրկես», 1936, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941, «Վոլգա-Վոլգա», 1938, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941, «Կուբանի կազակները», 1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) ստեղծողներից է։
Դունաևսկին ստեղծել է մասսայական երգի նոր տեսակ՝ երգ-քայլերգեր («Ուրախ տղաների քայլերգը», «Երգ Կախովկայի մասին»)։ Նշանավոր են նաև քնարական երգերը, երգ-վալսերը («Լռություն», «Դպրոցական վալս»)։
Գրել է բալետներ, դրամատիկ ներկայացումների երաժշտություն։ 1963 թվականին ստեղծվել է «Դունաևսկու մեղեդիները» կինոնկարը (ռեժիսոր Է․ Պիրե)։
Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել են «Ազատաշունչ հողմ» (1948), «Ծաղրածուի որդին» (1951) օպերետները։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Դունաևսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 460)։ |