Դե, սպասիր (թողարկում 1)

«Դե, սպասի՛ր» (թողարկում 1), «Դե, սպասիր» շարքի առաջին մուլտֆիլմը։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից[1]։ Պրեմիերան կայացել է 1969 թվականի հունվարի 1-ին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում քաղաքում և լողափում։

Picto infobox cinema.png
Դե, սպասիր
Դե, սպասիր (թողարկում 1).jpeg
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստՖելիքս Կանդել, Ալեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ
ՕպերատորԵլենա Պետրովա
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9,32 րոպե
ՇարքԴե, սպասիր
ՊրիկվելԴե՛, սպասի՛ր
Թվական1969
Nu, pogodi! logo.png

ՍյուժեԽմբագրել

Գայլը խուլիգանություն է անում փողոցում և հանկարծ նկատում է նապաստակին, որը պատշգամբում ծաղիկներն էր ջրում։ Գայլը նապաստակին պատկերացնում է տապակած և ցանկություն է առաջանում ուտել նրան։ Նայելով շուրջբոլորը՝ գայլը նկատում է պարան, որի վրա կախված էր սպիտակեղեն։ Պարանն ամրացնելով ալեհավաքից՝ գայլը բարձրանում է վեր։ Նապաստակը, չհասկանալով, թե որտեղից է պատշգամբի մոտ հայտնվել պարանը, կտրում է այն, և գայլն ընկնում է ուղիղ ոստիկան արջի մոտոցիկլետի մոտ՝ ասելով՝ «Դե, սպասի՛ր»։

Լողափին գայլը փորձում է բռնել նապաստակին, բայց հայտնվում է տարբեր ծաղրելի իրավիճակներում․ հազիվ է փրկվում խեղդվելուց, նրա կատերը սլաում է խճուղով, հետո ընկնում է ոզնիների ընտանիքի վրա, իսկ նապաստակն այդ ընթացքում պառկած է արևի տակ։ Ի վերջո, նապաստակին բռնելու հերթական անհաջող փորձի ժամանակ գայլը կապվում է ջրային դահուկները քաշելու համար նախատեսված պարանով և ստիպված է լինում ջրի վրայով վազել կատերի հետևից՝ նորից գոռալով՝ «Դե, սպասի՛ր»։

ՍտեղծողներԽմբագրել

Ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Սցենարիստներ Ֆելիքս Կամով, Ալեքսանդր Կուրլյանդսկի, Արկադի Խայտ
Բեմադրող նկարիչ Սվետոզար Ռուսակով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլեգ Սաֆրոնով, Վիկտոր Արսենտև, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Լիխաչյով, Օլեգ Կոմարով, Ֆեոդոր Ելդինով
Օպերատոր Ելենա Պետրովա
Տնօրեն Ֆեոդոր Իվանով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժող Տատյանա Սազոնովա
Օգնականներ Տատյանա Զեբրովա, Ելենա Տուրանովա, Սվետլանա Կաշչեևա
Երաժշտական ձևավորման հեղինակ Գենադի Կռիլով

Հնչյունների կիրառությունԽմբագրել

  • «Песня о друге» (հեղինակ և կատարող՝ Վլադիմիր Վիսոցկի[2]), գայլը բարձրանում է պարանով,
  • «Ջրային դահուկներ» (հունգ.՝ «Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ, կատարում է հունգարական «Համոնիա» (հունգ.՝ Harmónia) վոկալ անսամբլն ու հունգարական ռադիոյի պարային անսամբլը (հունգ.՝ Magyar Rádió tánczenekara)), տիտրեր,
  • «Последняя электричка» (երաժշտությունը՝ Դավիթ Թուխմանովի, տեքստը՝ Միխայիլ Նոժկինի, կատարում է Վլադիմիր Մակարովը), գայլը գնում է լողափ,
  • «Весенний вальс» (կատարում է Բորիս Տիխոնովի քառյակը), նապաստակը ջրային դահուկներով,
  • «В поход» (կատարում է Բորիս Տիխոնովի գործիքային անսամբլը), ցատկեր ցատկահարթակից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մուլտֆիլմը animator.ru կայքում
  2. Վլադիմիր Վիսոցկին կարող էր հնչյունավորել գայլին, սակայն նրան չեն հաստատել – Ալեքսանդր Կուրլյանդսկու հարցազրույցից

Արտաքին հղումներԽմբագրել