Դեկորատիվ արվեստի թանգարան (Փարիզ)

Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարան (ֆր.՝ Musée des Arts Décoratifs), դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարան Փարիզում։ Տեղակայված է Փարիզի 1-ին շրջանում գտնվող Լուվրի պալատի արևմտյան հատվածում, որը հայտնի է որպես Մարսանի տաղավար (ֆր.՝ Pavillon de Marsan): Այն Փարիզի դեկորատիվ արվեստի երեք թանգարանային վայրերից մեկն է[4]։

Դեկորատիվ արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 1-ին շրջան
ՎայրԼուվրի պալատ[1]
Պատկանում էLes Arts décoratifs?
ՀասցեՌիվոլի (107-111)
Հիմնադրվել էմայիսի 29, 1905[1]
Այցելուներ296 419 մարդ (2019)[2] և 391 379 մարդ (2021)[3]
Կայքmadparis.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը հյուրընկալում է նաև նորաձևության, գովազդի և գրաֆիկական արվեստի ցուցահանդեսներ իր նախկին հավաքածուներից, ինչպես նաև իր առանձնացված բաժիններ համարվող Musée de la Publicité և Musée de la mode et du tekstile կենտրոնների հավաքածուներից։

Ցուցադրություններ

խմբագրել

Թանգարանի հավաքածուն հիմնադրվել է 1905 թվականին Դեկորատիվ արվեստի միության անդամների կողմից։ Թանգարանի ճարտարապետն է եղել Գաստոն Ռեդոնը։ Թանգարանի հավաքածուն ներառում և ցուցադրում է կահույք, ինտերիերի ձևավորում, խորաններ, կրոնական նկարներ, արվեստի գործեր, գոբելեններ, պաստառներ, կերամիկա և ապակյա իրեր, ինչպես նաև խաղալիքներ՝ միջնադարից մինչև մեր օրեր։

Հավաքածուն ներառում է ֆրանսիական կահույք, սպասք, գորգեր Օբյուսոն համայնքից, ճենապակի Սևրի ազգային արտադրողներից (Manufacture nationale de Sèvres), ապակե արտադրանք Ռենե Լալիկից, Էմիլ Գալեից և այլոց կողմից։ Այն ներառում է մոդեռն և ար-դեկո ոճերի բազմաթիվ աշխատանքներ և այնպիսի դիզայներների ժամանակակից նմուշներ, ինչպիսիք են Էյլին Գրեյը և Շառլոտա Պերիենը։ Այնուամենայնիվ, թանգարանի հնամենի հավաքածուն գալիս է 13-րդ դարի Եվրոպայից։

Հանրության համար հետաքրքրություն են ներկայացնում ժամանակաշրջանների սենյակները, այդ թվում Ժաննա Լանվինի տան մի մասը (որը ձևավորել է Ալբերտ-Արման Ռատյոն (1884-1938) 1920-ականների սկզբին) Փարիզի 16-րդ Բարբե-դե-Ժու շրջանում։ Մյուս սենյակներից են գրաֆիկ-նկարիչ Էժեն Գրասսեի 1880-ականների ճաշասենյակը, և Ավինյոն քաղաքի 1752 թվականի ոսկե պահարանը։ Եվ, ինչպես բնորոշ է ֆրանսիական թանգարաններին, այստեղ կա կուրտիզանուհի Լյուսի Էմիլի Դելաբինեի 1875 թվականի ննջասենյակը։

Այնտեղ մի առանձնահատուկ առաստաղ կա, որը ժամանակին պատկանել է այն ժամանակվա Սավոյի դուքսի սիրուհի Ժան Բատիստ դ՛Ալբերտ դե Լույնեսին։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Թանգարանի հսկայական ցուցահանդեսներից մի քանիսն առանձնանում են։ 1950-ականների սկզբից ավելի քան չորս տասնամյակ թանգարանի համադրող, այնուհետև տնօրեն Իվոն Բրունհամերը վերահայտնաբերել է Էյլին Գրեյին և 1966 թվականին կազմակերպել է «Les Années 25». Art Déco / Bauhaus / Stijl Esprit Nouveau» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսն առաջ բերց ար-դեկո տերմինը, որը նկարագրում էր Համաշխարհային պատերազմների, մասնավորապես ֆրանսիական ժամանակակից դիզայնի միջև ձևավորումը։

Թանգարանը որոշ չափով նման է դեկորատիվ-արվեստի և դիզայնի վրա հիմնված հաստատություններին, ինչպիսին է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Cooper Union-ի Հյուիթ քույրերի հավաքածուի համար։ Այնուամենայնիվ, Փարիզի թանգարանում ներկայացված կերպարվեստի, հրապարակայնության, նորաձևության և դիզայնի ցուցահանդեսների շնորհիվ թանգարանի հանդեպ ուշադրության կենտրոնացումը նվազել է և այն անվանվել է Musée des «Art Decoratifs»: 2016 թվականի հունվարին թանգարանի համար կիրառվում է MAD (mode, arts, design կամ՝ նորաձևություն, արվեստ, ձևավորում) անվանումը[5], չնայած որ հապավումը նույնն է, ինչ Նյու Յորքի MAD-ը (Արվեստների և դիզայնի թանգարան)։

Վերանորոգում

խմբագրել

1996 թվականից մինչև 2006 թվականը թանգարանի շենքի և շուրջ 6000 նմուշների վերանորոգման պատճառով այն փակվել է։ Վերանորոգումն արժեցել է 35 միլիոն եվրո։ Թանգարանը վերաբացվել է 2006 թվականի սեպտեմբերի 15-ին։ Թանգարանի տնօրեն և վերականգնման վերահսկիչ Բեատրիս Սալմոնը հավաքածուն անվանել է «Ֆրանսիայում դեկորատիվ արվեստի և ձևավորման պատմություն» և նշել է. «Մարդիկ [Ֆրանսիայում] հասկանում են, թե ինչպես վերաբերվել նկարներին և քանդակներին թանգարանում, բայց չգիտեն ինչպես մեկնաբանել առարկաները»[6]։

Պերմ-Ալեքսիս Դումասը, Hermès International-ի տնօրենը և Fondation Hermes-ի նախագահ, 2015 թվականին ընտրվել է թանգարանի նախագահ։ Նա հաջորդել է Բրունո Ռոջերին։

Պատկերասրահ

խմբագրել

Ցուցադրություններ

խմբագրել

Հավաքածու

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://hedendaagsesieraden.nl/2017/11/29/musee-des-arts-decoratifs-parijs/
  2. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  4. «Arts Décoratifs Museum in Paris (MAD)». Paris Digest. 2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  5. Sciolino, Elaine (2018 թ․ մարտի 13). «An Old Paris Museum Makes a New Name for Itself». The New York Times.
  6. Rawsthorn, Alice (2006 թ․ սեպտեմբերի 3). «A Paris mecca of decorative arts begins anew». The New York Times.

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Anon. (1984). Chefs d'œuvre du Musée des Arts Décoratifs, Paris: Musée des Arts Décoratifs, ISBN 2-08-012043-3
  • Brunhammer, Yvonne (1992). Le beau dans l'utile: Un musée pour les arts décoratifs, Paris: Gallimard, ISBN 2-07-053196-1
  • Salmon, Béatrice (2006). Chefs-d'oeuvre du musée des Arts décoratifs, Paris: Les Arts Décoratifs, ISBN 2901422861 ISBN 978-2901422860
  • Rawsthorne, Alice. "A Paris Mecca of the decorative arts opens anew", International Herald Tribune, September 3, 2006
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեկորատիվ արվեստի թանգարան (Փարիզ)» հոդվածին։