HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիվոլի (այլ կիրառումներ)

Ռիվոլի փողոց, Փարիզի ամենաերկար և ամենահայտնի փողոցներից մեկը, Ելիսեյան դաշտերի բնական շարունակությունն է արևելք՝ Կոնկորդի հրապարակ։ Երեք կիլոմետրով ձգվում է Սենայի աջ ափին՝ գետի հոսանքին զուգահեռ։ Կոնկորդի հրապարակից դեպի Պալե-Ռոյալ տարածքը ստեղծվել է 1806 թվականին Նապոլեոնի հրամանով։ Այդ տարածքում էլ հենց գտնվում է Ռիվոլի փողոցը, որն իր անունը ստացել է կայսրի առաջին հաղթանակներից մեկի՝ Ռիվոլիի հաղթանակի պատվին (1797)։ Ռիվոլի փողոցի դիտարժան վայրերից են Սեն Ժակ աշտարակը և Ժաննա դ'Արկի արձանը։

Ռիվոլի
ֆր.՝ Rue de Rivoli
Tuileries Rivoli.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Գտնվում էՓարիզի 1-ին շրջան, Փարիզի 4-րդ շրջան, Saint-Germain-l'Auxerrois?, Halles?, Palais-Royal?, Սեն Մերի և Saint-Gervais?
Երկարություն3070 մետր[1]
Լայնություն20,78 մետր[1]
Սկիզբrue Saint-Antoine?
ԱվարտԿոնկորդի հրապարակ
Անվանվել էՌիվոլի ճակատամարտ[1]

ԾանոթագրություններԽմբագրել