Էյլին Գրեյ (օգոստոսի 9, 1878(1878-08-09)[1][2][3][…], Էնիսքորթի, Ուեքսֆորդ, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 31, 1976(1976-10-31)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի ճարտարապետ և դիզայներ իռլանդական ծագմամբ, մոդեռն ոճի հիմնադիրներից։

Էյլին Գրեյ
Ի ծնեանգլ.՝ Kathleen Eileen Moray
Ծնվել էօգոստոսի 9, 1878(1878-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրԷնիսքորթի, Ուեքսֆորդ, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 31, 1976(1976-10-31)[1][2][3][…] (98 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5]
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց (1902)[4], Ժյուլիանի ակադեմիա[4] և Կոլարոսսիի ակադեմիա[4]
Ուշագրավ աշխատանքներVilla E-1027? և "Dragons" armchair?[6]
Պարգևներ
 Eileen Gray Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրեյը ծնվել է 1878 թվականին Իռլանդիայում՝ նկարչի ընտանիքում, և հինգ երեխաներից կրտսերն էր[8]։ Նա մանկության մեծ մասն անց է կացրել Իռլանդիայում և Լոնդոնում։ Հաճախում էր գեղարվեստի դպրոց, որտեղ սովորում էր նկարչություն։ Հոր մահից հետո՝ 1900 թվականին, Էյլինը առաջին անգամ եղավ Փարիզում, որտեղ այդ ժամանակ անց էր կացվում Համաշխարհային ցուցահանդեսը։ Այդ տարի ցուցահանդեսի գերիշխող ոճն էր արտ-նուվոն։ Այլ ճարտարապետների աշխատանքների հետ ցուցադրությանը ներկայացված էին Չառլզ Ռեննի Մակինթոշի աշխատանքները, որոնք հիացրին Գրեյին[9]։ Շուտով գեղարվեստի դպրոցի իր ընկերների՝ Գևինի և Բրյուսի հետ Էյլինը տեղափոխվեց Փարիզ։ Այնտեղ նա շարունակեց կրթությունը Ժյուլիանի ակադեմիայում և Կոլառոսսի ակադեմիայում։ Շուտով նա հասկացավ, որ նկարչության դասընթացները չեն բավարարում իր պահանջները։ Այդժամ Էյլինը սկսեց փորձարկումներ անել։ Նա սովորեց աշխատել էմալով, բայց երկար ժամանակ ոչ մի տեղ չէր ցուցադրում իր աշխատանքները ( առաջին անգամ ցուցադրեց, երբ 36 տարեկան էր)։ Նա հրապուրվեց նոր ձևավորումներով։ 1917 թվականին նա՝ որպես դիզայներ, ստացավ առաջին պատվերը. պատվիրատուն միլիոնատեր Մատյե Լևին էր։ Տիկին Լևիի առանձնատան ձևավորումը rue de Lota փողոցի վրա խլեց 4 տարի։ Նախագծեց գրեթե ամբողջ կահույքը (այդ թվում հայտնի Bibendum[10]), գորգերն ու ջահերը, տեղադրեց պատին լաքապատ պաստառներ[9]։

 
Սեղան՝ նախագծված Էյլին Գրեյի կողմից

Bibendum բազմոցի դիզայնը 20-րդ դարի հայտնի ձևավորումներից է[10]։Գրեյի բազմոցների անունը տրված է ի պատիվ Michelin ընկերության խորհրդանիշի[11]։ Տիկին Լևիի մոտ աշխատանքը ապահովեց Գրեյին սեփական միջոցներով, նաև բերեց նրան կահույքի դիզայների փառք։ Շուտով Էյլինը հետաքրքրվեց ճարտարապետությամբ։ Դան Բադովիչի հետ նրանք նախագծեցին E-1027[12] տունը՝ կառուցված Ռոկբրյուն-Կապ-Մարտենում։ Գրեյը նաև այդ տան համար կահույք ստեղծեց, ինչպես նաև E-1027 սեղան, որը Bibendum բազմոցի հետ դասվում է հայտնի աշխատանքների շարքին։ Ավելի ուշ միայնակ Էյլինը նախագծեց և կառուցեց իր սեփական տունը Tempe à Pailla,ում, որը մոդեռն ոճի քանդակագործության կառույց է[9]։ Տունը և նրա ներքին կահավորումը կազմակերպված են այնպես, որ Գրեյի համար մաքսիմալ հարմարավետ լիներ ապրել ու աշխատել։ Միաժամանակ նա կարող էր անընդհատ փոխել ինտերիերը բազմաֆունկցիոնալ կահույքի շնորհիվ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eileen Gray (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Dictionary of Irish BiographyRIA.
  5. 5,0 5,1 5,2 մահվան վկայական — P. 27.
  6. Gray matters(անգլերեն) — 2015.
  7. https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
  8. «Furniture as art: the work of Eileen Gray». History Ireland (անգլերեն). 2013 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 Adams, Peter., «Thames and Hudson»։
  10. 10,0 10,1 բազմոցը,e=Eileen Gray’s Bibendum: A Modern but Feminine Chair - Bienenstock Furniture Library|url=http://www.furniturelibrary.com/eileen-grays-bibendum-modern-feminine-chair/%7Cwork=Bienenstock(չաշխատող հղում) Furniture Library|date=2014-04-23|accessdate=2018-03-22|language=en}}
  11. «The amazing Eileen Gray Bibendum Chair». Doublestone Steel (անգլերեն). 2014 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  12. «Eileen Gray: E-1027, Roquebrune Cap Martin - Tesserae - Archiseek - Irish Architecture». Archiseek - Irish Architecture (անգլերեն). 2002 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  13. Encyclopedia of interior design. — London: Fitzroy Dearborn Publishers, 1997. — 2 volumes (xvii, 1450 pages) с. — ISBN 1884964192
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյլին Գրեյ» հոդվածին։