Դավիթ Զավրիյան

հայ քիմիկոս

Դավիթ Քրիստափորի Զավրիյան (հունիսի 23 (հուլիսի 5), 1889[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 11, 1957(1957-08-11)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ քիմիկոս, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1939

Դավիթ Զավրիյան
Ծնվել էհունիսի 23 (հուլիսի 5), 1889[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 11, 1957(1957-08-11)[1][2] (68 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Բնակության վայր(եր)Երևան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր[1][2]
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ բարձրագույնը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ աշակերտել է Դմիտրի Մենդելեևին։ Դեռևս համալսարանում ուսանելիս Զավրիյանը մեկնել է արտասահման և գիտական հետազոտություններ կատարել Փարիզի համալսարանում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պետերբուրգի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես լաբարատորիայի վարիչ և անօրգանական քիմիայի դասախոս ու շարունակել զբաղվել գիտահետազոտական աշխատանքով։ Զավրիյանը հիմնականում զբաղվել է անօրգանական քիմիայով, սակայն նրան հետաքրքրել են նաև ֆիզիկական քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի, ինչպես նաև նավթի երկաբանությանը վերաբերող հարցեր։ Բացի իր բուն մասնագիտությունից՝ զբաղվել է նաև հնագիտության և լեզվաբանության հարցերով։

1921 թվականին Թիֆլիսից տեղափոխվել է Երևան և նշանակվել ԵՊՀ տեխնիկական (բնագիտական) ֆակուլտետի դեկան։ Մեծ աշխատանք է կատարել այդ ֆակուլտետի համար դասախոսական կադրեր հավաքագրելու, ինչպես և լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ։ 1921 թվականի վերջերին և 1922 թվականի սկզբին մի քանի ամիս եղել է ԵՊՀ ռեկտոր, ապա համալսարանի գործերով մեկնել Մոսկվա ու Պետերբուրգ և չի վերադարձել։ 1922 թվականի գարնանից աշխատանքի է անցել Թիֆլիսի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ Իր գիտական գործունեության հետագա շրջանում նա սերտ կապերի մեջ է եղել ԵՊՀ-ի, Հայաստանի մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտությունների ակադեմիայի հետ։

Վախճանվել է Թբիլիսիում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Զավրիյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 662