Jerusalem ruins from Davids.jpg

Դավթի քաղաք (եբրայերեն՝ עיר דוד‎, Իր Դավիդ), Երուսաղեմի հնագույն բնակեցված շրջան հին քաղաքի տեղում Հեվուսեի ժամանակաշրջանում (կոչվում է նաև երուսաղեմյան տաճարներից Առաջին տաճարի և Երկրորդ տաճարի ժամանակաշրջան)։ Արդեն Բրոնզի դարում այն եղել է պարիսպներով շրջապատված քաղաք։ Ավանդության համաձայն` դա այն տեղն է, որտեղ Դավիթը կառուցել է իր քաղաքը։

ՏեղանքԽմբագրել

Գտնվում է նեղ լեռնային վայրում` տաճարական լեռներից դեպի հարավ` այժմյան Երուսաղեմի քաղաքային պատերից ներս։ Նախաիսրայելական շրջանում Երուսաղեմը (Աստվածաշնչում հիշատակվում է որպես Շալեմ և Հեբուս) հեռու էր տաճարական լեռներից Օֆելի չբնակեցված բլրի գագաթին էր։ Դավթի կողմից նվաճվելուց հետո քաղաքն ընդլայնվում է դեպի հյուսիս և միացնելով իրեն Օֆել բլրի գագաթը և այժմյան Տաճարի լեռը` դրվելով Երուսաղեմի թագավորության իշխանության ներքո[1]։ Եզեկելի կառավարության ժամանակաշրջանում քաղաքի պատերը տարածվում են դեպի արևմուտք միացնելով նախկինում չցանկապատված պատերով քաղաքաներձ բնակավայրը` Տաճարի լեռից դեպի արևմուտքը (այժմ հայտնի որպես Երուսաղեմի հին քաղաք)։

Երուսաղեմը գտնվում է հիմնական առևտրային ուղուց հեռու («Ծովային ուղի», մերձափնյա ճանապարհներ, Գազայի` դեպի հյուսիս ափամերձ հատվածից դեպի Փյունիկիա և Անատոլիա, «թագավորական ուղի» և ճանապարհներ` անցնելով Հորդանանի, Մեռյալ ծովի երկայնությամբ)։ Երուսաղեմի համար մնում է ճանապարային մի ուղի` «Լեռնային ուղի» (ջրաբաշխիչ ուղի` անցնելով Հուդայական լեռների լեռնաշղթայով Նեգևով և հյուսիսում` Դամասկոսով։ Այդ ճանապարհն անցնում է Օֆելից աննշան տարածություն հեռավորությամբ։

Քաղաքի հիմքը բլրի վրա է, որը շրջապատված է ավելի բարձր բլուրներով (Ձիթենյաց լեռով, Սիոնով, Արմոն հա Նացիվ բլրով)։ Լեռներով շրջապատված քաղաքների այլ օրինակներ Իսրայելում չկան։ Ամրացված քաղաքները սովորաբար կառուցվում են առանձնացված բարձունքներում։ Հին ժամանակներում քաղաքի կառուցման համար անհրաժեշտ բոլոր պահանջներին հենց այդ տեղն էր համապատասխանում։

  • Օֆել բլրի արևելյան լանջի ջրերի ակունքը, ընդհանուր կարծիքի համաձայն, քաղաքը այդ տեղում կառուցելու գլխավոր պատճառն էր[1]։ Ընդունված է այն համարել որպես աստվածաշնչյան Գեհոն։
  • Պաշտպանություն-ինչպես ցույց է տալիս պատմությունը, հին Երուսաղեմը այդ ժամանակ գործնականում հանդիսանում էր անմատչելի ամրոց։ Օֆել բլուրը, որի լանջին այն կառուցված էր, հյուսիսից բնականորեն պաշտպանվում էր Տիրոպենոն հարթավայրով, արևմուտքից` Կեդրոնական հարթավայրով, արևելքից հարավում միաձուլվում էր Բեն Հինոնին։ Նրանք բոլորը այդ ժամանակ նշանակալիորեն ավելի խորն էին (ինչ-որ ժամանակ։ Տիրոպենոնի թեք հարթավայրը ընթացիկ ժամանակում թվում էր երևացող, իսկ Ներկա ժամանակում այն գործնականում տեսանելի չէ)։
  • Հողագործություն-գյուղատնտեսության համար օգտագործվող հողերը լեռնային տեղանքում բավականաչափ սահմանափակ են։ Հուդայական լեռներում ջուրը, ներծծվելով կրաքարային ժայռերի մեջ, ձևավորում էր բնորոշ վարդագույն հող («Terra rosa»)` հաճախ հանդիպող կարստյան ձևավորումով։ Այդ հողը հարթավայրերում լվացվում է անձրևներով` ստեղծելով մատչելի բարեբեր վայրեր։

ՊատմությունԽմբագրել

Մինչհրեականշրջան (Մ.թ.ա. 19-10-րդ դարեր)Խմբագրել

Կեդրոն հարթավայրը, բաժանելով Օֆելը այժմյան հին քաղաքից, ծածկված է բազմադարյան շերտերով։ Այդ բլրի վրա գտնվող բնակավայրերի պատմությունները իրենց արմատներով գնում են դեպի անցյալի խորքերը։ Մինչ այստեղ ամուր քաղաքի հանդես գալը այդ տեղում կար գյուղական բնակչություն, իսկ արդեն մոտ 4000 տարի առաջ այստեղ բնակեցված է եղել։

Պեղումներն այստեղ անցկացվում են 19-րդ դարի վերջից։ Պղնձի դարի արտեֆակտները ներառում են կավե ամանների փշրանքներ` գտնված քարաժայռերի ճեղքվածքներում[2]։ Արշավախմբի կողմից հայտնաբերել են նաև մեծ քանակությամբ լեռնանյութեր։ Կային տեղեր, որտեղ հանդիպում էին փորված քարեր և ջրերի հոսքի համար քարաժայռերում բացված ջրանցքներ, նաև քարերի մեջ փորված փոքրիկ ամբարներ։ Ենթադրվում է, որ նրանք օգտագործվել են ինչ -որ տեսակի գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Մակալիստերը և Դունկանը առաջ են քաշում հիպոթեզ, որ դրանք օգտագործվել են զեյթունի յուղի արտադրության ժամանակ[2] Էդվին վան դեն Բրինկը, նշում է, որ նմանատիպ փորվածքները (ջրամբարները) քարի մեջ գտնվել են Բեյթ Շեմեշում և Մոդին Մակաբին Ռեուտին մոտ` ավելացնելով, որ դրանք կարող են առաջանալ անընդհատ ճնշման և աղացման ժամանակ, օրինակ, երբ աղացվում է հացահատիկ և քամվում է ձեթ[3]։ Հնէաբան Էյլատ Մազարը կարծում է, որ դրանք օգտագործվել են անձրևաջրերը հավաքելու համար[1]։

Վաղ Բրոնզի դարի հնագիտական գտածոներ են երեք քարայր-գերեզմաններից հանված մեծ քանակությամբ կավե ամանները։ Եղել են նաև մեծ քանակությամբ խեցեղեն իրեր։ Միջին դարերի Երուսաղեմը մի քանի անգամ հիշատակվում է եգիպտական տեքստերում (Անիծված մակագրություններ մ.թ.ա. 19-18 դարեր) АШММ անունով[4]։ Այդ դարաշրջանում նրա մասին հիշատակությունները բացակայում են Մելիքսիսեդեկի մասին պատմության մեջ։

Հայտնաբերվել են Վաղ բրոնզի դարին պատկանող կավե ամաններ և նետերի ծայրակալներ[1]։ 2010 թվականին պեղվել է երուսաղեմյան հնագույն փաստաթղթեր` թվագրված մ.թ.ա. 14-րդ դարով, դրանք կավե տախտակների փշրանքներ են` աքքադերեն սեպագրերով[5]։ Տեքստը վերծանվել է Օշիմ Տակայոշի կողմից։ Ըստ Հորովիցի` գտնված նամակի որակը ցույց է որ այն թագավորական փաստաթուղթ է` Երուսաղեմի թագավորի կողմից ուղարկված Եգիպտոսի փարավոնին[6]։ Պրոֆեսոր Քրիստոֆեր Ռոլստոնը մատնանշում է, որ փաստաթղթի բովանդակության մեջ չկա հիշատակություն որևէ անձի կամ կոչման վերաբերյալ, ինչպես նաև աշխարհագրական անվանում։ Նա նշում է, փաստաթուղթն իրոք բարձր որակի է, բայց դա չի նշանակում, որ այն միջպետական թագավորական նամակագրության է։ Նա նաև զգուշացնում է, որ ուշադիր լինեն որևէ կոնկրետ ժամանակաշրջանով դա թվագրելիս։ Այդ գտածոն չի վերաբերում որոշակի շերտի, այլ հայտնաբերված է պեղումից հետո «խոնավ սերմանման» պրոցեսի արդյունքում[7]։

Հին քանանյան Երուսաղեմի ջրի միակ աղբյուրը Գիհոնն է եղել, որը գտնվել է ամրացված պատերով քաղաքից դուրս։ Աղբյուրի ջուրը հավաքվում էր արհեստական ջրավազանում, որի շուրջը կանգնեցված էին պատեր։ Բլրի գագաթից մինչև աղբյուրի աշտարակը ծածկված էր հսկայական քարե պատով։ Այսպիսով, նույնիսկ այդ շրջանում քաղաքը մեծ էր և հսկայական, կառուցվել էին այնպիսի պատեր, որոնց շնորհիվ պաշտպանվում էր աղբյուրի ջրամատակարարումը[8]։

1867 թվականին հնագետ և գանձախույզ կապիտան Չարլզ Ուորենը հայտնաբերում է գաղտնի ստորգետնյա անցում, որն ուներ 13 մետր երկարությամբ լիսեռ, որն իջնում ​​էր դեպի Գիհոնի աղբյուր։ Ուորենը հավատում էր, որ իր գտած հանքը հենց այն «ջրատարն» է, որն օգտագործվում էր Հին Երուսաղեմի բնակիչների կողմից՝ աղբյուրից ջուր հանելու համար։

 
«Աստիճանավոր պատ»

Ներկայումս հնագիտական ​​պեղումներ են ընթանում այն ​​վայրում, որտեղ գտնվում էին աղբյուրը պաշտպանող կառույցները, իսկ քանանյան թունելը բաց է այցելուների համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Mazar, Eilat, Excavations at the Summit of the City ագաթինof David, Preliminary Report of Seasons 2005—2007, Shoham, Jerusalem and New York, 2009, p. 21.
  2. 2,0 2,1 Macalister, R.A. and Duncan, J.G., Excavations on the hill of Ophel, Jerusalem, 1923—1925; being the joint expedition of the Palestine Exploration Fund and the 'Daily Telegraph', London, 1926.
  3. Edwin C. M. van den Brink, «A New Fossil Directer of the Chalcolithic Landscape in the Shephelah and the Samarian and Judaean Hill Countries: Stationary Grinding Facilities in Bedrock», IEJ 58.1 (2008), pp.1-23.
  4. Mazar, Eilat, Excavations at the Summit of theկ City of David, Preliminary Report of Seasons 2005—2007, Shoham, Jerusalem and New York, 2009, p. 23.
  5. המכתב הראשון מירושלים: חוקרים מהאוניברסיטה העברית גילו את התעודה העתיקה ביותר שנכתבה בירושלים | הידען
  6. Oldest written document ever found in J’lem, " Hartman, July 12, 2010, Jerusalem Post.
  7. Rollston, Christopher. «Rollston’s Reflections on the Fragmentary Cuneiform Tablet from the Ophel: A Critique of the Proposed Historical Context». Retrieved 15 July 2010.
  8. 'Massive' ancient wall uncovered in Jerusalem