Բեյթ Շեմեշ (եբրայերեն՝ בית שמש‎` Արևի տուն), քաղաք Իսրայելում։ Գտնվում է Երուսաղեմի շրջանում։

Բնակավայր
Բեյթ Շեմեշ
եբրայերեն՝ בית שמש
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1950 թ.
Մակերես34,259 կմ²
ԲԾՄ220 մետր
Բնակչություն118 700 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Պաշտոնական կայքbetshemesh.muni.il
Բեյթ Շեմեշ (Իսրայել)##
Բեյթ Շեմեշ (Իսրայել)

Պատմություն խմբագրել

Այս անվամբ բնակավայրի հիշատակումներ առաջին անգամ հանդիպում են դեռ Հին Կտակարանում։

Հին Կտակարանում Բեյթ Շեմեշը հիշատակվում է որպես Եհուդայի և Դանի ցեղերի միջև սահմանային քաղաք, որը պատկանում է Եհուդայի ցեղին։ Հետագայում Բեյթ Շեմեշը հանձնվել է քոհեններին։ Բեյթ Շեմեշը նաև կողոպուտից Ուխտի Տապանակը Իսրայել վերադարձնող փղշտացների քարավանի կանգառի վայրերից մեկն էր։ Ինչպես ցույց են տվել 21-րդ դարի սկզբին անցկացված հնագիտական պեղումները, քաղաքը գտնվում էր փղշտացիների հետ սահմանին, սակայն քաղաքի բնակիչները քանաններ էին։ Քաղաքն օգտվում էր սահմանային դիրքի իր առավելություններից[2]։

Քաղաքն ավերել են բաբելոնացիները։ Քանի որ այնտեղ լցված էին ջրի տեղական աղբյուրներ, քաղաքը չի վերականգնվել մինչև վերջերս։

Իսրայելական քաղաքի հիմնում խմբագրել

Ժամանակակից Բեյթ Շեմեշը հիմնադրվել է 1950 թվականի դեկտեմբերի 6-ին։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1991 թվականին։

Բնակչություն խմբագրել

 
Ժամանակակից Բեյթ Շեմեշը, 2010

Ըստ Իսրայելի կենտրոնական վիճակագրական վարչության` 2018 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 114.371 մարդ։ Բնակչության մեծամասնությունը հրեաներ են (98%)։ Բնակչությա 22%-ը կազմում են հայրենադարձներ նախկին ԽՍՀՄ-ից։ Համաձայն Իսրայելի կենտրոնական վիճակագրական ծառայության տվյալների 2009 թվականից Բեյթ Շեմեշը ստացել է սոցիալ-տնտեսական զարգացման 10 միավորից 3 գնահատականը, Բեյթ Շեմեշի դպրոցների շրջանավարտների 41.5%-ը ստացել է ավարտական վկայականներ, միջին աշխատավարձը կազմում է 5,538 շեկել, այն դեպքում, երբ ընդհանուր Իսրայելում այն 7,070 շեկել է։

Տրանսպորտ խմբագրել

Կա երկաթուղային կայարան։ Ավտոբուսի երթուղիները կապում են Բեյթ Շեմեշը Թել Ավիվի, Բնեյ-Բրակի և Երուսաղեմի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյթ Շեմեշ» հոդվածին։